Latest posts

Իրանն այսօր
9 Sept, 17:07
🇦🇲🇮🇷Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել Դավուդ ՅայեջիինՆրան այսօր ընդունել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։📍Յայեջիի մասին շատ ինֆորմացիա հայտնի չէ։ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման համաձայն՝ նա դիվանագիտական ծառայություն է իրականացրել նաև Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, ՌԴ-ում։📍Նույն հրապարակման մեջ նշվում է, որ նրա հետազոտական գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների, Արցախյան հակամարտության, ինչպես նաև Իրանի անվտանգության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վրա։📍Յայեջիի նշանակման մասին շշուկներ կային դեռ այս տարվա հունվարին։ Այն ժամանակ իրանական ոչ այնքան հայտնի թելեգրամյան ալիքներից մեկը դժգոհություն էր հայտնել նրա հնարավոր նշանակման կապակցությամբ՝ Յայեջիին անվանելով «անփորձ»։@IRI2day
Իրանն այսօր
11 Aug, 04:53
📌Մոջթաբա Խամենեին նշանակումներ է կատարել նաև զինված ուժերում։📍Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, իսկ բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին՝ շտաբի պետի տեղակալ։🔸Աբդոլլահին ԶՈւ ԳՇ պետի տեղակալն էր ու «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը, իսկ Քիոմարս Հեյդարին՝ տեղակալը։ Իրանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Աբդոլլահիմ Մուսավին սպանվել էր պատերազմի առաջին օրը։📍Բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին, ստանալով գեներալ-մայորի կոչում, ստանձնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը, իսկ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին՝ տեղակալի պաշտոնը։🔸Վահիդին ԻՀՊԿ հրամանատարի տեղակալն էր։ Պատերազմի առաջին օրը հրամանատար Մոհամմադ Փաքփուրի սպանությունից հետո փաստացի նա էր կատարում հրամանատարի պարտականությունները։📍Փոխծովակալ Ալի Ազմայիին նշանակվել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, իսկ «Բասիջ» կազմակերպության ղեկավար է նշանակվել Հոսեյն Թաեբին։🔸Ազմային ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարի տեղակալն
Իրանն այսօր
10 Aug, 04:28edited
❗️Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհսեն Ռեզային, որը զբաղեցնում էր գերագույն առաջնորդի՝ ռազմական հարցերով խորհրդականի պաշտոնը։📍Ռեզային նաև նշանակվել է խորհրդում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ:📍Լարիջանիից հետո խորհրդի քարտուղար նշանակված Զոլղադրը նշանակվել է գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական։📌Նոր վերադասավորումների պատճառը կարող են լինել այն տարակարծությունները, որ Իրանի ներսում առկա են Հորմուզի նեղուցի, բանակցել-չբանակցելու, հրադադար հաստատել-չհաստատելու հարցերի շուրջ։ Իսկ այս հարցերով որոշումներն ընդունվում են Ազգային անվտանգության գերագույն խորհրդում (որոնք հետո հաստատում է գերագույն առաջնորդը)։@IRI2day
Իրանն այսօր
13 Jul, 17:03
❗Վերջին օրերի Իրան-ԱՄՆ փոխադարձ ու ընդլայնված հարվածներից հետո հիմա էլ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ ծովային շրջափակումը։❗Բացի այդ, ըստ Թրամփի, Վաշինգտոնը կլինի Հորմուզի նեղուցի «պահապանը» և նեղուցի անվտանգությունն ապահովելու դիմաց փոխադրվող բեռի 20%-ի չափով «փոխհատուցում» պետք է ստանա։@IRI2day
Իրանն այսօր
9 Jul, 06:44
❗️Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են🔺ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90 ռազմական օբյեկտի (ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-ների ու հրթիռների պահեստներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ) թիրախավորման մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը:🔺Իրանի բանակն իր հերթին հայտարարել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին:❗️Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ոչ միայն Իրանի հարավին, այլև երկրի հյուսիս-արևելքին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախավորվել է Աղ Թեքե կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի (Գորգան-Ինչե Բորուն երկաթուղային երթուղի) մաս է:@IRI2day
Իրանն այսօր
8 Jul, 11:01
🔺ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում այսօր հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է» և որ Թեհրանի հետ գործ ունենալը «պարզապես ժամանակի կորուստ է»:🔺Նա Իրանի իշխանություններին անվանել է «խարդախ», «ստախոս» ու «հիվանդ», որոնց հետ չի ցանկանում գործ ունենալ: Ըստ Թրամփի՝ բանակցությունների սեղան վերադառնալու քայլը պետք է անի հենց Թեհրանը։@IRI2day
Իրանն այսօր
8 Jul, 07:03
📌 Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը տարբեր կերպ են մեկնաբանվում, չեն իրագործվում կամ պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները:◼️ Նավթային արտոնություններ (10-րդ կետ). ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցների այն բացառությունը, որով հունիսի 21-ից թույլատրվել էր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքը։ Բոլոր գործարքները պետք է դադարեցվեն մինչև հուլիսի 17-ը, մինչդեռ արտոնությունը Թեհրանին հնարավորություն էր տալիս նավթ վաճառել մինչև օգոստոսի 21-ը։◼️Ռազմական գործողությունների դադարեցում (1-ին կետ). Գիշերն ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, ռադարներ ու մոտորանավակներ է թիրախավորել Իրանի հարավում, իսկ Թեհրանը՝ ամերիկյան օբյեկտներ Բահրեյնում ու Քուվեյթում:◼️Նավագնացության անվտանգություն (5-րդ կետ). Ամերիկյան կողմը նշում է, որ գործողությունը ձեռնարկել է ի պատասխան Հորմուզի
Իրանն այսօր
22 Jun, 06:33
📌Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։ Միջնորդ երկրները՝ Կատարն ու Պակիստանը, համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ կողմերը սահմանել են 60-օրյա ճանապարհային քարտեզ՝ վերջնական գործարքին հասնելու համար:📍Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները.🔹Ստեղծել քաղաքական վերահսկողության մարմին և հատուկ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջուկային ծրագրի, պատժամիջոցների չեղարկման ու վեճերի լուծման հարցերով:🔹Ձևավորել ուղիղ կապի խողովակ՝ 60-օրյա անցումային շրջանում Հորմուզի նեղուցում միջադեպերից խուսափելու և առևտրային նավերի անվտանգ ու անվճար անցումն ապահովելու նպատակով։🔹ԱՄՆ-ի, Իրանի և Լիբանանի մասնակցությամբ ստեղծել «ապաէսկալացիոն կենտրոն»՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը հետևելու համար։📍Բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նաև
Իրանն այսօր
19 Jun, 10:43
❌Ժնևում այսօր նախատեսված Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են:🔹Պատճառը Լիբանանի հարավում իսրայելական նոր հարվածներն են:🔹Ըստ CNN-ի՝ Իրանը երաշխիքներ է պահանջել, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը:@IRI2day
Իրանն այսօր
18 Jun, 08:37edited
🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը:📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»:📍Հուշագիրը ստորագրվել է անգլերեն և պարսկերեն տարբերակներով:📍Փաստաթղթի «ճանապարհային քարտեզը» կարելի է բաժանել երկու փուլի.🔴Ընթացիկ փուլում իրագործվող քայլեր.🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: 🔹Իրանի ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի բացում: 🔹Իրանի նավթային պատժամիջոցների փաստացի կասեցում՝ անխոչընդոտ արտահանումն ապահովելու համար։ 🔹Իրանը միջուկային ոլորտում նոր գործողություններ չի ձեռնարկի, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի:🔴Հետագա քննարկման
Իրանն այսօր
18 Jun, 05:23edited
8️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են լուծել կուտակված հարստացված նյութերի կարգավիճակի հարցը կողմերի միջև համաձայնեցված մեխանիզմի միջոցով և 7-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան՝ առնվազն տեղում նոսրացման եղանակով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Երկու կողմերը նաև համաձայնում են քննարկել հարստացման հարցը և երկու կողմերի միջև համաձայնեցված այլ հարցեր, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային կարիքներին՝ գոհացուցիչ շրջանակի հիման վրա, որը կհամաձայնեցվի վերջնական համաձայնագրում։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի սույն կետի դրույթները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված միջուկային հարցերի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց
Իրանն այսօր
18 Jun, 05:23
🔴Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրան-ԱՄՆ հուշագրի տեքստը.1️⃣Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ներկայիս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրելով սույն փոխըմբռնման հուշագիրը, հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են այսուհետ ոչ մի պատերազմ կամ ռազմական գործողություն չսկսել միմյանց դեմ, ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և երաշխավորել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վերջնական համաձայնագիրը հաստատելու է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի մշտական դադարեցման և այս կետի մնացած դրույթները։ 2️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։ 3️⃣
Իրանն այսօր
15 Jun, 07:24
🎁🙅♂️Ի դեպ, իրանցիները չեն ցանկացել, որ համաձայնության մասին հայտարարվի Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին:⏰Արդյունքում կողմերը հայտարարությունն արել են Իրանի ժամանակով կեսգիշերն անց՝ արդեն հունիսի 15-ին:⏰Այդ կերպ Իրանում խուսափել են Թրամփին «ծննդյան նվեր» անելուց, թեև ԱՄՆ-ում այդ պահին դեռ հունիսի 14-ն էր🤷♂️:@IRI2day
Իրանն այսօր
15 Jun, 05:14
📌Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:Ըստ իրանական կողմի ՝🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից հետո (դեռ պարզ չէ՝ ինչ կարգավորումներով):🔹 Բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո՝ կապված պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման հետ։🔹 Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են միջուկային հարցը և Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների՝ թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումը:🔹Քննարկվելու
Իրանն այսօր
11 Jun, 06:45
📍Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշեր📍ԱՄՆ ԶՈւ-ն կրկին թիրախավորել է Իրանի հարավի ռազմական օբյեկտները:📍Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում, Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ:📍ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակում է ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար:@IRI2day
Իրանն այսօր
10 Jun, 04:28
📍Իրանն ու ԱՄՆ-ն հերթական հարվածներն են հասցրել միմյանց։📍ԱՄՆ-ն ռազմական ու քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորել Իրանի հարավում, ինչից հետո Թեհրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին։📍Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածները դադարել են։@IRI2day
Իրանն այսօր
8 Jun, 11:31
🔻Իրանից հայտարարեցին Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ Թել Ավիվի գործողությունների շարունակման դեպքում (այդ թվում՝ Լիբանանի հարավում) նոր հարվածներ կլինեն:📍Օրվա ընթացքում հաղորդվել են Իրանի տարբեր քաղաքներում իսրայելական հարվածների մասին: Դեռ պարզ չէ՝ Թել Ավիվը դադարեցնում է պատասխան գործողությունները, թե ոչ: Իսրայելի բանակից ավելի վաղ հայտարարել էին, որ սրացումը կարող է մի քանի օր տևել կամ վերաճել լայնածավալ պատերազմի:@IRI2day
Իրանն այսօր
8 Jun, 07:40edited
🔺Իրանն Իսրայելի ուղղությամբ հարվածների նոր ալիք է սկսել,🔺Իսրայելին հարվածներ են հասցնում նաև Եմենի հութիները,🔺Հութիները նաև հայտարարել են, որ արգելափակում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցով իսրայելական նավերի անցումը,🔺Իրանի Մեհրաբադի և Քերմանշահի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները:🔺Հաղորդվում են Իրանի տարբեր քաղաքներում պայթյունների մասին:📍Իրավիճակի սրման շարժառիթը Լիբանանում Իսրայելի գործողությունների ընդլայնումն է: Թեհրանը շարունակում է պնդել, որ Լիբանանը հրադադարի մաս պետք է լինի:@IRI2day
Իրանն այսօր
8 Jun, 05:17
🔺Ի պատասխան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման՝ ԻՀՊԿ-ն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ զգուշացնելով, որ գործողությունների շարունակման կամ Իրանին պատասխանելու դեպքում ավելի ծանր հարվածներ կհասցնի։🔺Առավոտյան լուրեր են շրջանառվել, որ Իսրայելը օբյեկտներ է թիրախավորել Թեհրանում, Սպահանում, Թավրիզում։ Առայժմ Իրանից հաստատել են Մահշահրում նավթաքիմիական ընկերության դեմ հարձակումը:🔺Մինչև այդ էլ ԱՄՆ-ն էր Պարսից ծոցի իրանական կղզիներում օբյեկտներ խոցել: Թեհրանն էլ պատասխանել էր Քուվեյթում ու Բահրեյնում օբյեկտների թիրախավորմամբ:🔺Իրան-ԱՄՆ նման փոխադարձ հարվածները վերջին շրջանում պարբերական էին դարձել: Իսրայելի պարագայում սա ապրիլի հրադադարից հետո առաջին դեպքն է:@IRI2day
Իրանն այսօր
5 Jun, 11:18edited
❗️CNN-ը, հղում անելով 4 իրազեկ աղբյուրի, գրել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելը «գաղտնի կերպով էլիտար ռազմական ու հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում»:❗️Աղբյուրների տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Ըստ լրատվամիջոցի՝ այնտեղ տեղակայված ստորաբաժանումները հետախուզական տվյալներ են հավաքագրել ու ԱԹՍ-ներով գործողություններ իրականացնել:❗️Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ադրբեջանից իրականացված առանցքային գործողություններից մեկը մարտի 4-ին ԻՀՊԿ հատուկ գործողությունների վարչության պետի սպանությունն է եղել:❗️Նշվում է, որ ստորաբաժանումները սկզբում տեղակայվել են արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների համար, սակայն հետագայում նրանց գործունեության շրջանակն ընդլայնվել է:Մանրամասները՝ CNN-ի հոդվածում:@IRI2dayCNNExclusive: Israel sent troops to Azerbaijan during Iran war as part of secret network across region, sources sayIsrael secretly deployed elite military and intelligence units to Azerbaijan during the war with Iran as part of a network of covert sites across the Middle East, sources tell CNN.
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
