Latest posts

Նունե Մելքումյան
13 Jun, 08:56
Երեխեքով ինչ-որ տեղ գնալու մեջ ամենաջախջախողը մինչև տանից դուրս գալն ընկած ժամանակն է 🤕
Նունե Մելքումյան
12 Jun, 14:46
forwarded from @varuzhandragoman
Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս բացված հայկական հետաքրքիր, կարևոր ու լավ ալիքներ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել։Մեր կյանքը ու ապրումները, այդ թվում՝ քաղաքական, միակ ու անկրկնելի Նունե Մելքումյանից - @itsnunetgԿրթաթոշակներ, խորհրդաժողովներ ու ամառային դպրոցներ խոստումնալից LevelUp-ի պրոֆեսիոնալ թիմից - @LevelUpArmeniansՀայոց ու համաշխարհային պատմություն պատմաբան Սուրեն Մանուկյանից - @unfiltered_historyՀանրային ռադիոյի արխիվը. անգին գանձարան - @armenianradioarchiveՕսմանյան կայսրություն ու արևելագիտություն՝ հետաքրքիր աչքերով - @brieflysaidԿիբեռ-անվտանգություն և ոչ միայն մեր Ռուբեն Մուրադյանի հետ - @ostrichnestԱդրբեջան, Կովկաս ու Իրան իրանագետ Արտյոմ Տոնոյանի յուրահատուկ մատուցմամբ - @caspian_frontiersՄայր Աթոռի թելեգրամյան ալիքը - @MotherSeeԴեռևս այսքանը։ Բաժանորդագրվե՛ք ու օգտվե՛ք։
Նունե Մելքումյան
12 Jun, 14:37
Արդեն մի հոգի անսաբսքրայբ եղավ 🙄 Ինչ ասեմ, ես կամ սպամ եմ անում, կամ չկամ:
Նունե Մելքումյան
12 Jun, 14:34
Իմ երկար ու տանջալից կարիերայում մի օր չեղավ սենց մեյլերը անջատվեն ուրախանանք 😀
Նունե Մելքումյան
12 Jun, 14:31
Այս կապակցությամբ ժամանակավոր բացում եմ մեկնաբանությունները 😀 Գոնե էսպես:
Նունե Մելքումյան
12 Jun, 14:28
Ճիշտ էին էլի ասում (Վարուժան, դու ճիշտ էիր), որ պետք է տելեգրամ ալիք ունենալ 😀 Ոչինչ չի աշխատում Մետա պրոդուկտներից:
Նունե Մելքումյան
14 May, 12:18edited
Ինձ այսօր շատ է պակասում ներքին բալանսի մասին խոսույթը: Համերաշխության, կապերի վերականգբման, ատելությանը վերջ տալու: Ու նաև ցավի մասին: Պարզ ու շիտակ, ԷՄՊԱՏԻԿ խոսույթ: Էմպատիա պիտի զգան մարդիկ: Դա հաստատ է:Ի դեպ համերաշխության մասին խոսելն եմ համարում Բագրատ Սրբազանի ֆենոմենը: Հա, հետո եղավ ինչ եղավ, բայց սկզբից դա էր:Telegram @itsnunetg Instagram itsnune
Նունե Մելքումյան
14 May, 04:00edited
Ողջույն:Ես Նունեն եմ, և սա իմ տելեգրամ ալիքն է: Այս պահին ալիքի հիմնական ֆունկցիան է հավաքել իմ նյութերն ու հետևորդներին, որ իմ հիմնական հարթակի ինստագրամի, բլոկավորման դեպքում գտնենք իրար :)Հնարավոր է քիչ-քիչ նաև սկսեմ այստեղ ինչ-որ բաներ գրել:Շնորհակալություն, որ ինձ հետ եք:Ինստագրամս itsnune
Նունե Մելքումյան
14 May, 03:56edited
Եվ չեմ ուզում իրան դնեմ, և ուզում եմ մարդիկ լսեն, որ մի հատ նորից վերհիշեն, ինքն ով է: Ինքն ինչ է քարոզում: Ու հոլովակիս վերջում հնչած պարզ հարցերին գոնե իրենք իրենց համար պատասխանեն: Գոնե իրենք իրենց համար:‼️ Ու սա արվում է Շուշիի ազատագրման օրը: Վստահ եմ հատուկ:Instagram itsnune Բաժանորդագրվել @itsnunetg
Նունե Մելքումյան
14 May, 03:54edited
Հարցի պատասխանը վերջում։ Եթե Հայաստանը լինի անդեմ, պայմանական այլ երկրներից ոչնչով չտարբերվող երկիր, ապա (ու ես վստահ եմ) այստեղ ապրելու պատճառները շատ շատերի համար կնվազեն, ոչ թե կավելանան։ Հայաստանը ազգային պետություն պետք է լինի։ Այո, զարգացած ու մոդերնիզացված, բայց ազգային։Instagram itsnune Բաժաբորդագրվել @itsnunetgChannel name was changed to «Նունե Մելքումյան»
13 May, 16:14

Նունե Մելքումյան
13 May, 16:13edited
‼️ Հոլովակում հնարավորինս պարզեցված բացատրությունն էր: Ավելի խորացված ներքևում գրել եմ:1. Գլխավոր խնդիրն այն է, որ ընդհանուրից դուրս են մնում անցողիկ շեմը չհաղթահարած ու ընտրություններին չմասնակցող մարդկանց ձայները: Այսինքն շեմը հաղթահարած ուժերի քվեները դառնում են նոր 100%-ը:2. Ըստ այդմ շեմն անցած բոլոր կուսակցությունների տոկոսներն են ավելանում: Բայց դրանից միշտ շահում են մեծերը: Պատկերացրեք երկու ուժ են անցել 40% և 10%: Ձայների 50%-ը ոչ անցողիկների համար էր: Անցողիկ 50%-ը դառնում է 100%: Ու ըստ այդմ 40% հավաքած ուժն ունի 80%, իսկ 10% հավաքած ուժը 20%: Տեսնում եք, ՄԻՇՏ շահում է մեծը, ֆրոնտրանները: Մեր դեպքում ՔՊ-ն:3. Այլ կողմից ասեմ: Սա կարելի է անվանել նաև մանդատի գնի իջեցում: Պատկերացրեք, որ ընտրություններից հետո անցողիկը հաղթահարած ուժերը ձայների շնորհիվ գնում են մանդատները: Մանդատների թիվը միշտ նույնն է, բայց ընդհանուր ձայների թիվը պակասել է, այսինքն իջնում է մեկ մանդատի գինը:Channel photo updated
13 May, 16:10
Channel created
13 May, 16:09
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
