gram news
ԷՐԳԻՐ ♰ channel avatar

ԷՐԳԻՐ ♰

@khachennnn

Վերածնունդ ♱

ProjectsHY

40subscribers

Open the Channel

Latest posts

  • ԷՐԳԻՐ ♰

    21 Sept, 18:58

    forwarded from @khachennnn

    Ի դեպ՝ գիտեի՞ք որ Հայաստանի և’ առաջին Հանրապետության (1918), և’ երրորդի (1991) հռչակագիրը կարդացել է Արամ Մանուկյանը։Սա պատահական համընկնում չէ, հատուկ ընտրված, 2 տարբեր մարդկանց անուն է, որը կմնա պատմության մեջ։ Արամ Մանուկյանը արժանորեն համարվում է երրորդ Հանրապետության հիմնադիրը 🇦🇲
  • ԷՐԳԻՐ ♰

    20 Sept, 21:11

    forwarded from @gareginnjdehh

    Անկախությունը,անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է,որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:Չկա հայրենասիրություն-չկա հոգևոր Հայրենիք:Եղածը լոկ աշխարհագրական սահմաններն են:Հ.Գ Շա՛տ երկրներ ուղղակի երազում են, դրա մասին։ Իսկ այդ անկախությունը ու պետականությունը պահում է Հայ Զինվորը։ Շնորհավո՛ր իմ ազգ։ Շնորհավո՛ր անկախ երկրի անկախ քաղաքացի։ Աստված թող՝ մեր ազգին ուժ ու սեր տա՛ մեր հզոր բանակին անվա՛խ տղերքին։ ❤️💙🧡©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
    1431Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    19 Sept, 07:43

    Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետությունում, ինչը հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրան նախորդել էր շուրջ իննամսյա շրջափակումը, հումանիտար ծանր ճգնաժամը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցները փակել էին Լաչինի միջանցքը՝ ամիսներ շարունակ թույլ չտալով Հայաստանից Արցախ մատակարարել սնունդ, դեղորայք, վառելիք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքները։ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Արցախ վերջապես հասավ որոշակի մարդասիրական օգնություն։ Սակայն դրանից մեկ օր անց իրավիճակը կտրուկ փոխվեց։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը սկսեց հրետակոծել Արցախի տարածքը՝ ծանր հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և ավիացիայի կիրառմամբ։ Հարվածների տակ հայտնվեցին ոչ միայն դիրքերը, այլև Ստեփանակերտն ու մի շարք
  • ԷՐԳԻՐ ♰

    17 Sept, 17:22edited

    ՊԱՏՄԱԿԱՆ Ո՞Ր ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞ Է ԳԱՆՁԱՍԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՂՎԱՆԱԿԱՆ. ԳԱՆՁԱՍԱՐԻ ԵՎ ԱՂՎԱՆՔԻ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԸ428 թվականին վերացավ Հայոց Արշակունյաց թագավորությունը։ Սասանյան Պարսկաստանը տարածաշրջանը վերակազմավորեց վարչականորեն։ Եվ այստեղ է առաջանում Արցախի ու Ուտիքի կապը Աղվանքի հետ։ Արցախն ու Ուտիքը, որոնք հայկական պատմական երկրամասեր էին, վարչականորեն ներառվեցին Աղվանք-Առան մարզպանության մեջ։ Աղվանքը ունեցել է տարբեր կենտրոններ. Կապաղակ , Չող/Դերբենդ, Պարտավ, հետագայում այլ կենտրոններ։ Երբ մենք հասնում ենք այն ժամանակաշրջանին, երբ Աղվանքի կաթողիկոսական աթոռը պետք է ունենար նոր հենակետ՝ Գանձասարը, Գանձասարը արդեն պատրաստի, հարուստ, պաշտպանված և շատ հեղինակավոր եկեղեցական կենտրոն էր՝ Հասան-Ջալալյանների ձեռքում։ Այսինքն, այն չեկան ու «գրավեցին իսկ հետո կառուցեցին Գանձասարը»։ Արցախում հատկապես Խաչենի իշխանությունը ուժեղացավ։ 13-րդ դարում Խաչենի ամենահայտնի իշխանը
    12521Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    13 Sept, 06:48

    forwarded from @ancientarmenia

    2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ Սոթքից մինչև Ջերմուկ ու Կապան։Երկու օր շարունակ ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածներ հասցրեց հայկական դիրքերին ու բնակավայրերին։Պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, հարյուրավոր վիրավորներ, իսկ գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ արձանագրվեցին խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքեր։Չորս տարի անց այդ պատերազմի հետևանքները շարունակում են մնալ մեր երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության ամենածանր հարցերից մեկը։Այս ամենը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Նրա իշխանությունը, տարիներ շարունակ խոսելով «խաղաղության դարաշրջանի» և խաղաղության օրակարգի մասին, չկարողացավ ապահովել Հայաստանի անվտանգությունն ու կանխել նոր տարածքների բռնազավթումը։2022 թվականի սեպտեմբերը ցույց տվեց, որ խաղաղության մասին
  • ԷՐԳԻՐ ♰

    12 Sept, 18:22

    ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ«ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն՝ «զոհ», «անձնազոհ»։Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում՝ 1880-ական թվականների կեսերին։ Ֆիդայինները երդվում էին՝ «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր, այդպես էր արվում, որ թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ շատ ավլի չսրվի։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը, քանի որ քրդերին
    321Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    4 Sept, 09:15

    Բաքվի բանտում պահվող հայերի մաշկի վրայից հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։
  • ԷՐԳԻՐ ♰

    2 Sept, 07:05

    1991 սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂ-ի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որտեղ ընդունվեց «Հռչակագիր ԼՂՀ հռակման մասին» փաստաթուղթը։1991 դեկտեմբերի 10-ին եղավ անկախության հանրաքվե, որը հաստատեց անկախության որոշումը։Չնայած պատերազմին ԼՂՀ բնակչության ընտրելու իրավունք ունեցողների 80%-ը մասնակցեց հանրաքվեին որից 99%-ը կողմ քվեարկեց անկախությանը։ԼՂՀ Գերագույն խորհրդի՝ բարձրագույն օրենսդիր մարմնի (այսօրվա ԱԺ) առաջին նախագահ դարձավ 33-ամյա պատմաբան Արթուր Մկրտչյանը (տես նկարում)։ Իսկ Երկրի նախագահ՝ Ռ.Քոչարյանը։Հաջորդ տարվանից սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը։1993-ի ընթացքում ԼՂՀ-ի խնդրով ՄԱԿ-ում ստեղծվեց երեք բանաձև։ 1992-ից Արցախի հարցը դարձավ ԵԱՀԿ քննարկման առարկա։ ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց արցախյան հիմախնդրի լուծման հիմնական կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ ( 2025թ. սեպտեմբերի
  • ԷՐԳԻՐ ♰

    26 Aug, 21:42

    forwarded from @unfiltered_history

    ⚔️ 1071 թվականի օգոստոսի 26-ին պատմական Հայաստանի տարածքում՝ Մանազկերտի մոտ, տեղի ունեցավ դարակազմիկ բախում սելջուկ-թյուրքերի և Բյուզանդական կայսրության միջև։ Այս օրը կանխորոշեց ոչ միայն կայսրության, այլև ողջ տարածաշրջանի ապագան։ 📊 Ուժերի հարաբերակցությունը հետեւյալն էր - Բյուզանդիա. 40,000 – 70,000 զինվոր (կայսր Ռոմանոս IV Դիոգենեսի գլխավորությամբ)։ Բանակը բազմազգ էր՝ բյուզանդացիներ, հայեր, սկանդինավացիներ և թյուրքական ծագմամբ վարձկաններ։ - Սելջուկներ. 20,000 – 30,000 հեծյալ (սուլթան Ալփ-Արսլանի գլխավորությամբ)։ 🔥 Չնայած թվային առավելությանը, Բյուզանդիան կրեց ջախջախիչ պարտություն։ Պատճառները մի քանիսն էին։ Պահեստազորի հրամանատար Անդրոնիկոս Դուկասը, լինելով կայսրի մրցակիցը, լուր տարածեց նրա մահվան մասին և սկսեց նահանջել՝ մենակ թողնելով Ռոմանոսին մարտի դաշտում։ Բյուզանդական բանակի թյուրքական վարձկանները (ուզեր և պեչենեգներ) հենց մարտի պահին միացան սելջուկներին։ Ռոմանոս Դիոգենեսը
    5221Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    19 Aug, 11:05

    Հայաստանի, Արցախի նման երկրների համար խաղաղությունը միմիայն նոր պատերազմին նախապատրաստվելու համար է. ՍԵՎ ՀՈՎԱԶ
    5411Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    14 Aug, 17:07

    forwarded from @unfiltered_history

    1896 թ․ օգոստոսի 26-ը հայոց ազատագրական պայքարի պատմության ամենահամարձակ և միևնույն ժամանակ ողբերգական էջերից մեկն է։ Կոստանդնուպոլսի սրտում տեղի ունեցած այս գործողությունը ցնցեց ողջ Եվրոպան և աշխարհի ուշադրությունը հրավիրեց հայկական հարցի վրա։ 📍 Համիդյան կոտորածների հետևանքով արդեն զոհվել էր շուրջ 300,000 հայ։ Եվրոպական տերությունները, չնայած իրենց խոստումներին, մնում էին անտարբեր։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշեց դիմել ծայրահեղ քայլի՝ գրավել կայսրության և եվրոպական կապիտալի կարևորագույն կենտրոնը՝ Օսմանյան բանկը, պահանջելով դադարեցնել ջարդերը և իրականացնել բարեփոխումներ։ ⚔️ Գործողության ղեկավարներն էին Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն։ Մասնակցում էին 26 զինված մարտիկներ, զինված ատրճանակներով, ռումբերով և դինամիտով։ Կեսօրին մարտիկները ներխուժեցին բանկ։ Առաջին րոպեների փոխհրաձգության ժամանակ զոհվեց Բաբկեն Սյունին, և հրամանատարությունն ստանձնեց Արմեն Գարոն։ 14 ժամ շարունակ հայ
    6611Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    13 Aug, 13:54

    forwarded from @news_5tv

    ‼️Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին:Սոցցանցերում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերին գրառումներ են արված և դեֆորմացված են, իսկ գմբեթի խաչը հանված է։@News_5TV
    57video1Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    13 Aug, 13:31

    forwarded from @learn_history_arm

    «Այնքան անհոգ եւ անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում մեր նախնիքներից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրանաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապատող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազգային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անապատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն»:Մակար եպիսկոպոս Բարխուդարեանց (1823-1906) Հատված «Արցախ» գրքից
    4711Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    10 Aug, 17:42edited

    -«Վաթան սաղ օլսուն» -Այսի՞նքն -Այսինքն էն, որ մենք թուրքերից սովորելու բան ունենք։ Թուրքիայում երբ միշտ ցավակցում են զինվորի հարազատին, հարազատը պատասխանում է՝ վաթան սաղ օլսուն՝ հայրենիքը ողջ մնա։ Թուրքն այսպիսի հոգեբանություն է սրսկում իր ժողովրդին։ Ես կուզենամ, որ երբ զոհվեմ ու գան կնոջս ցավակցելու, Ժաննան ցավակցությանն ի պատասխան ասի՝ հայրենիքը ողջ լինի, գիտեմ, սրա համար հայերը կարող են ինձ քարկոծել, բայց նորմալ պետությունը ժողովրդի մեջ այդպիսի հոգեբանություն պիտի դաստիարակի։«Սև Հովազ» -Արթուր
  • ԷՐԳԻՐ ♰

    10 Aug, 17:33edited

    Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ» վեպը պատմում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կռվող «Սև հովազի» անդամների մասին. Հայ երիտասարդների, որոնք վտանգավոր փորձությունների միջով են անցնում՝ թշնամու թիկունքում գործելու համար. Պայթյուններ , սպանություններ և առևանգում ադրբեջանցի պաշտոնյաններին, թշնամու թշնամուն համախմբելու գործողություններ, անձնազոհություն….
  • ԷՐԳԻՐ ♰

    8 Aug, 05:55

    Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի 1-ին դեմքի հայտարարությունները
  • ԷՐԳԻՐ ♰

    7 Aug, 13:04

    ❗️Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է Վեհափառի գործը քննելուց:Սկսվելուց մոտ 20 րոպե անց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստն ավարտվեց։
  • ԷՐԳԻՐ ♰

    7 Aug, 12:01

    forwarded from @news_5tv

    ✝️Վեհափառը Հայրապետական մաղթերգի ներքո եկավ դատարան, ողջ ժողովուրդը երգում է@News_5TV
    50video1Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    29 Jul, 17:35

    Էս ո՞նց էղավ, որ իսկական հայրենասիրությունը կտրվեց գործից, գնաց բազմեց քեֆի սեղանների գլխին։ Ո՞նց
    62video1Open in Telegram
  • ԷՐԳԻՐ ♰

    27 Jul, 16:35

    Հարություն Բանոեան
    87video32Open in Telegram
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot