gram news
ԿինոՊրես channel avatar

ԿինոՊրես

@kinopressam

Խոսում ենք հայկական և արտասահմանյան կինոարդյունաբերության մասին: Լուսաբանման համար` press@kinopress.am

ProjectsHY

381subscribers

Open the Channel

Latest posts

  • ԿինոՊրես

    18 Sept, 12:01

    Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն առաջին կիսամյակում աճել է 35%-ով2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    8 Sept, 09:34

    Ինչքա՞ն ժամանակ է, որ 17 տարեկան ես։ 🌙Սեպտեմբերի 17-ին հայկական կինովարձույթ է վերադառնում «Մթնշաղ» ֆրանշիզայի առաջին ֆիլմը։Հետաքրքիր է, որ 18 տարի առաջ ԱՊՀ խոշորագույն կինոշուկայում՝ Ռուսաստանում, ֆիլմը ցուցադրվում էր 14+ տարիքային սահմանափակմամբ, մինչդեռ այսօր դրա վերաթողարկումը ստացել է 18+ դասակարգում։Առավել ուշագրավ է Հայաստանի դեպքը․ հայկական 12ԾՈՒ կամ 15 դասակարգումների փոխարեն ֆիլմի վարձույթի համար փաստացի կիրառվել է ռուսական 18+ նշումը։Հարցն այն է՝ արդյո՞ք «Մթնշաղը» իսկապես համապատասխանում է Հայաստանում նման խիստ տարիքային դասակարգման չափանիշներին։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    7 Sept, 06:58

    «Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը ՀայաստանումՀայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։Հայաստանում ֆիլմերի դասակարգման սեփական համակարգն արդեն ամբողջությամբ ձևավորված է։ Այն մի կողմից պետք է օգնի ծնողներին կողմնորոշվել երեխայի համար ֆիլմ ընտրելիս, մյուս կողմից՝ հանդիսատեսին նախապես տեղեկացնի, թե ինչ բնույթի և ինչ ինտենսիվության բովանդակության հետ է նա գործ ունենալու։ Եվ այստեղ կարևոր է հենց «տեղեկացնել» բառը․ հայկական համակարգը կառուցված է ոչ միայն սահմանափակումների, այլ մեծ չափով նաև ընտրության համար անհրաժեշտ տեղեկություն տալու տրամաբանությամբ։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    6 Sept, 09:04

    «Մի գդալ սեր»-ը առաջին օրը հավաքել է 3,5 մլն դրամՀրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմը սեպտեմբերի 3-ին՝ կինովարձույթի առաջին օրը, Հայաստանի 6 կինոթատրոններում հավաքել է 3 494 375 դրամ։Ֆիլմը առաջին օրը դիտել է 1 059 հանդիսատես։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    6 Sept, 07:13

    ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնությունՖիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    5 Sept, 16:36

    «Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվելՀայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։Հայտերն ընդունվում էին մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    30 Aug, 17:06

    Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնումՆյու Յորքի 64-րդ կինոփառատոնը երկու ծրագրով կներկայացնի Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի գրեթե ամբողջական հետահայաց ցուցադրությունը՝ ԱՄՆ-ում։Փելեշյանի վերականգնված ֆիլմերի մի մասը այս տարվա մայիսին արդեն ներկայացվել էր Cannes Classics ծրագրում։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
    14621Open in Telegram
  • ԿինոՊրես

    24 Aug, 05:21

    Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ըՆոյեմբերին Երևանում նախատեսվում է անցկացնել «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը՝ 9 մլն 12 հազար դրամ պետական ֆինանսավորմամբ։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    17 Aug, 19:57

    Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամումՀայաստանի կինոյի հիմնադրամում աշխատակազմը կրճատվել է, իսկ վճարումներն ու վարչական ծախսերը՝ աճել․ ի՞նչ են բացահայտում 2025-ի թվերը։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    14 Aug, 11:49

    «Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներիցՔրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» Հոմերոսի էպոսի մեծամասշտաբ էկրանավորում է, սակայն նրա իրական հետաքրքրությունը հրեշները, աստվածները կամ նույնիսկ Իթակե վերադառնալը չեն։ Տրոյայից հաղթանակած հեռացող Ոդիսևսի երկար ճանապարհը Նոլանը վերածում է սեփական արարքների հետևանքների հետ հանդիպման. որքան մոտենում է հերոսը տանը, այնքան դժվար է դառնում այն հարցից խուսափելը, թե արդյոք նա պարզապես պատերազմից վերադարձող մարդ է, թե այն ավերիչներից մեկը, որոնցից ուրիշները սովորել են վախենալ։📝Կարդացեք ԿինոՊրես-ի գրախոսությունը:«Ոդիսականը» Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվում է հուլիսի 23-ից։ Մեկնարկային հանգստյան օրերին ֆիլմն արդեն հավաքել է 39,6 մլն դրամ։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    11 Aug, 11:05

    «Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցելԱմերիկյան կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանի համար սա միջազգային տեսանելիության և ցուցադրության որակի կարևոր չափանիշ է։Այստեղ կարևոր է, որ Ակադեմիան կինոթատրոնը դիտարկում է ոչ միայն որպես կոմերցիոն վայր, որտեղ վաճառվում են տոմսեր և ցուցադրվում նոր ֆիլմեր, այլ որպես կինոմշակույթի ենթակառուցվածք։ Ծրագրային բազմազանությունը, համայնքի հետ կապը, տեխնիկական ցուցադրության որակը, հասանելիությունը և կինոժառանգության նկատմամբ վերաբերմունքը նույն գնահատման համակարգի մաս են։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    9 Aug, 14:42

    Թարմացրել ենք KinoPress-ի՝ Հայաստանում առաջիկա կինոթողարկումների էջը․ այժմ սպասվող պրեմիերաները ներկայացված են ավելի հարմար, պարզ ու տեսողական ձևաչափով։KinoPress-ը շարունակաբար զարգանում և արդիականացվում է, ուստի մի զարմացեք, եթե կայքի որոշ բաժիններ դեռ հին տեսքով հանդիպեն․ հերթով հասնելու ենք բոլորին՝ կայքից օգտվելն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու համար։Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում այսքան շատ ֆիլմեր են էկրան բարձրանում, և փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կինոյի աշխարհում կողմնորոշվելն ավելի հեշտ լինի։Ի վերջո, մեր նպատակը պարզ է՝ օգնել, որ յուրաքանչյուր ֆիլմ գտնի իր հանդիսատեսին, իսկ յուրաքանչյուր հանդիսատես՝ իր ֆիլմը։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    8 Aug, 19:12

    🎬 Գնդիկ բոքոնիկը չգլորվեց մինչև Կրասնոյարսկ․ կինոթատրոնը պարզապես հրաժարվել է այն ցուցադրելԿրասնոյարսկի «Луч» կինոթատրոնը որոշել է, որ պարտադիր չէ ցուցադրել այն ամենը, ինչ մեծ դիստրիբյուտորը փորձում է մտցնել խաղացանկ։ «Վերջին դյուցազունը. Գնդիկ բոքոնիկը» ֆիլմը նրանք պարզապես չեն դրել ցուցադրության՝ հայտարարելով, որ իրավատիրոջ պայմանները չեն համընկել ֆիլմի որակի և բավական վիճահարույց երկրում գործող 6+ տարիքային սահմանափակման մասին իրենց պատկերացումների հետ։ Եվ վերջում՝ գրեթե կինոքննադատի ձևակերպմամբ. «որոշեցինք ոչ մեկին չվախեցնել»։Սա, ի դեպ, լավ օրինակ է, որ կինոթատրոնը միայն տոմս վաճառող տարածք չէ։ Այն նույնպես կարող է ունենալ սեփական ծրագրային քաղաքականություն, պատասխանատվություն կրել իր հանդիսատեսի առաջ և չգնալ դիստրիբյուտորի հետևից միայն այն պատճառով, որ ֆիլմը մեծ է, թանկ է ու էկրաններ է պահանջում։ Խաղացանկի որակը նույնպես կարելի է պաշտպանել։Իսկ «Գնդիկ բոքոնիկը» փոքրիկ ու էժան
  • ԿինոՊրես

    7 Aug, 14:25

    MONK3-ը այսօր սկսեց նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները«Հանուն հոր և որդու» անվանումով ֆիլմի նկարահանումները մեկարկել են Երևանում: ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը:MONK3-ը իր կարևոր ուղղություններից մեկն է համարում որակյալ ֆիլմարտադրությունը, սա արդեն 2026 թվականի երկրորդ ֆիլմն է ոլորտում յուրահատուկ սյուժեով ու վիզուալ լուծումներով:🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    5 Aug, 18:00

    Կապանի «Սյունիք» կինոթատրոնը տեղեկացնում է:Տեխնիկական խնդիրների պատճառով կինոթատրոնը ժամանակավորապես չի գործում։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    5 Aug, 17:55

    «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը հայտարարել է անցկացման ամսաթվերը:Փառատոնը այս տարի կանցկացվի օգոստոսի 21-ից 28-ը:🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    4 Aug, 14:33edited

    Հայաստանի կինոյի հիմնադրամն իր պաշտոնական կայքում օգոստոսի 4-ին բացել է «Օրինակելի ձևեր» բաժինը։Բաժնում հրապարակվել է պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրված ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը։🔗 https://cfarmenia.am/hy/mrtsuytner/original-forms🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    3 Aug, 15:30

    Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը:Հայաստանի կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը՝ պետական աջակցության հայտերը գնահատող հանձնախմբեր ձևավորելու համար։Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    3 Aug, 13:30

    Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները:Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է լիամետրաժ ու կարճամետրաժ կինոնախագծերի պետական ֆինանսավորման 2026-ի մրցույթները՝ մոտ 272,7 մլն դրամ բյուջեով։Հայտերն ընդունվում են մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
  • ԿինոՊրես

    2 Aug, 17:03

    🎬 «Մեկին մեկ»՝ սեպտեմբերի 24-ից կինոթատրոններում«Շարմ Հոլդինգ» և «Միտոյան Փրոդաքշն» ընկերությունները ներկայացրել են նոր հայկական կատակերգության պաշտոնական պաստառը։Թեև ներկայացվել է ֆիլմի պաշտոնական պաստառը՝ ֆիլմի սյուժեն դեռևս գաղտնի է պահվում, սակայն արդեն հայտնի է, որ գլխավոր դերերում հանդես կգան Մկրտիչ Արզումանյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Զիրոյանը, Գոհար Ավետիսյանը և այլք։Բեմադրող ռեժիսորը «Հյուսիս-հարավ», «Պոկեր.am», «Փեսացուն կրկեսից» և «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերից հայտնի Դավիթ Բաբախանյանն է։ Սցենարը գրել են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը և Դավիթ Բաբախանյանը։Կինովարձույթում ֆիլմը կներկայացվի «Մեկ in Մեկ» անվամբ։📅 Սեպտեմբերի 24-ից հարցրեք մոտակա կինոթատրոններում։🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot