gram news
Նամակներ Արցախից channel avatar

Նամակներ Արցախից

@lettersfromartsakh

Ես անկեղծվ և ոչ լալահառաչ նամակներ կգրեմ Արցախից։ ք. Ստեփանակերտ, Արցախ

ProjectsHY

298subscribers

Open the Channel

Latest posts

  • Նամակներ Արցախից

    20 Sept, 12:15

    forwarded from @civilnetv

    📌 Դա էր Արոյի ինքնահողը👉 ԱՎԵԼԻՆ
    44video1Open in Telegram
  • Նամակներ Արցախից

    19 Sept, 07:13edited

    Կոլխոզաշեն գյուղից պայմանագրային Արայիկ Աղավելյանը 2018-ից մոր հետ ապրում էր Մարտունի քաղաքում։ Արայիկը զոհվեց սեպտեմբերի 20-ին Թոլայերի դիրքերում՝ Արցախի վերջին մարտերի ժամանակ։ Նա Դ-20 հրանոթի նշանառու էր, իրենց մարտկոցի խնդիրն էր պաշտպանել Մարտունին (այն աշխատում էր Կոհակի և Աբդալ-Գյուլափլու ուղղությամբ)։Սերժանտ Աղավելյանի վերջին օրից մնացել է մի տեսանյութ, որտեղ նա փորձում է ծխել իր չիբուխը:Արոյի պատմությունը ներքևում՝Չծխված չիբուխը. հրետանավոր Արոյի վերջին մարտը
  • Նամակներ Արցախից

    16 Sept, 11:17edited

    Սեպտեմբերի 16-ին Երևան քաղաքի քրեական դատարանում (դատավոր՝ Ջոն Հայրապետյան) դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունից հետո որոշեց արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին վերադարձնել խուզարկությամբ առգրավված անձնագիրը, դրամական միջոցներն ու այլ անձնական իրեր։ Դատարանը մերժեց վերադարձնել միայն բջջային հեռախոսն ու թղթային գրառումները՝ դրանք համարելով գործով իրեղեն ապացույցներ։Ավելին՝ Դատարանը որոշեց Արթուր Օսիպյանին վերադարձնել անձնագիրն ու անձնական իրեր, բացի «իրեղեն ապացույցներից»
  • Նամակներ Արցախից

    15 Sept, 14:28

    forwarded from @civilnetv

    🗣 «Դու գնա ոչխար պահիր, դպրոցում ի՞նչ ես անելու»Մերի Հարությունյանի խոսքով՝ իր անչափահաս որդին Տաթևի ֆերմայում ոչխարներ է պահել, փոխարենը դպրոց հաճախելու։ Մերին պնդում է, որ ինքը ևս ավելի քան չորս տարի աշխատել է ֆերմայում՝ առանց աշխատավարձ ստանալու։📌 Մերիի պատմածը ֆերմայում ապրելու ու աշխատելու պայմանների, փախչելու փորձերի, բռնության մասին, ինչպես նաև Գոռ Մինասյանի փաստաբանի դիրքորոշումները և թրաֆիքինգի աճող վիճակագրությունը՝ ՍիվիլՆեթի հոդվածում։👉 ԱՎԵԼԻՆ
  • Նամակներ Արցախից

    31 Aug, 07:29

    Հարցազրույց Էկոնոմիկայի փոխնախարարի հետ՝հացահատիկի այլընտրանքային շուկաներ փնտրելու,հացահատիկի բերքատվությունը բարձրացնելուև այլ հարցերի շուրջՆյութի հղումը այստեղ՝ Հայաստանը ցորենի մատակարարման նոր շուկաներ է ուսումնասիրել. փոխնախարար
  • Նամակներ Արցախից

    25 Aug, 10:35

    forwarded from @civilnetv

    📌 Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 48,921 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 34,515-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 14,406 արցախցի հեռացել և դեռ չի վերադարձել Հայաստան։👉 ԱՎԵԼԻՆ
  • Նամակներ Արցախից

    20 Aug, 08:38

    forwarded from @civilnetv

    📌Անազատության մեջ գտնվելու 41-րդ օրը՝ օգոստոսի 19-ին, կլանավորված ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանին վերջապես թույլատրվեց տեսակցել 14-ամյա դստեր հետ՝ նրա ծննդյան օրը։ Մի շարք իրավապաշտպաններ տևական արգելքն ու մոր և երեխայի կապի խզումը գնահատում են որպես իրավունքների կոպիտ խախտում։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, սակայն, կա՛մ չեմ արձագանքում, կա՛մ նշում են, որ այդ գործը իրենց տիրույթում չէ։
  • Նամակներ Արցախից

    18 Aug, 12:06edited

    🔴 2003-ին ՆԳՆ-ն ասում էր՝ արցախցիներն ՀՀ քաղաքացի են. 20 տարի անց՝ նույն գերատեսչությունն ասում է հակառակը2003-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դատարանում պնդում էր, որ Ղարաբաղում բնակվող և 1988-ից ՀԽՍՀ քաղաքացի համարվող անձինք ՀՀ քաղաքացի են ճանաչվել օրենքի ուժով՝ առանց դիմումի կամ նախագահի հրամանագրի անհրաժեշտության։Այսօր նույն նախարարությունը պնդում է հակառակը՝ 1995-ի քաղաքացիության մասին օրենքի այդ դրույթը Ղարաբաղի բնակիչների նկատմամբ կիրառելի չի եղել։Ի՞նչն է փոխվել 20 տարվա ընթացքում.📖 Ամբողջական նյութը այստեղ՝ 2003-ին ՆԳՆ-ն արցախցիներին ՀՀ քաղաքացի էր համարում, 20 տարի անց՝ ոչ
  • Նամակներ Արցախից

    17 Jul, 13:39edited

    📌 Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ցուցահանդեսից հեռացվել է 10-ամյա աշակերտուհու՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը պատկերող նկարը, հանրային բուռն քննարկումների և ուսուցչուհու հրաժարականի պատճառ է դարձել։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ահազանգել է միջադեպին՝ այն որակելով որպես հանրային տարածությունից արցախյան ինքնության ջնջման փորձ, մինչդեռ դպրոցի տնօրինությունը պնդում է, որ հարցը բացառապես կազմակերպչական և կարգապահական տիրույթում է։👇 Հղումը՝ Ծնողն ու տնօրենը պարզաբանել են արցախյան «Մենք ենք մեր սարերը» նկարի հեռացումը ցուցահանդեսից
  • Նամակներ Արցախից

    15 Jul, 17:34edited

    Հրապարակվել է Արտուր Օսիպյանի հետ իմ հարցազրույցը։11:44 - Շուշիի բանտը 16:36 - Գիտակցաբա՞ր էր գնում կալանավորման 23:46 - Բաքվի բանտերում գտնվող նախկին պաշտոնյաների քննադատության մասին 30:57 - Ինչո՞ւ Օսիպյանի դեպքում քաղհասարակությունը ավելի ակտիվ, հետևողական ու միասնական էր թվում 41:53 - Փաշինյանի հետ նմանությունների մասին YouTube-ում կան նաև ամբողջական թայմկոդերը։Ամբողջական հարցազրույցը այստեղ՝ Կուտակվելու է ու կատարվի այն, ինչ եղավ 2018-ին
  • Նամակներ Արցախից

    4 Jul, 09:08edited

    Բավականին հետաքրիքր իրավական իրավիճակ է ստեղծվել, փորձել եմ հասկանալ։Իսկ ի՞նչ իմաստ կա գրել վտարանդի կառավարության մասին։ Ամենակարևորը՝ հետաքրիր է, ու իմաստ կա, քանի որ թույլ է տալիս պատկերացնել որոշ գործընթացների էությունը.Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հայտարարեց իր հրաժարականի մասին, ինչը նշանակում է, որ նա այլևս չի կատարելու նաև Արցախի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։ Դանիելյանի հրաժարականով փաստացի թափուր են մնում ոչ միայն ԱԺ նախագահի, այլև Արցախի նախագահի պաշտոնակատարի պաշտոնները։ԱՎԵԼԻՆ՝ Արցախի նախագահի թեկնածու չգտնվեց. կգտնվի՞ ԱԺ նախագահի թեկնածու Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո
  • Նամակներ Արցախից

    3 Jul, 14:28edited

    Պետական գաղտնիք հրապարակելու մեջ մեղադրվող ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվել է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հուլիսի 2-ին բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նույն գործով երկու ամսով կալանավորվել է նաև զինծառայող Ռոման Ջավադյանը։Գնդապետի փաստաբան Վահե Միսակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք մեղադրանքը չեն ընդունում և բողոքարկելու են կալանավորման որոշումը՝ այն ստանալուց հետո։«Մեղադրանքը չենք ընդունում, այսինքն՝ գտնում ենք, որ որևէ պետական գաղտնիքի հրապարակում չի եղել, իսկ թե ինչ բնույթի փաստաթուղթ կամ տեղեկություններ կան, դրանց մասին ինֆորմացիա չեմ կարող հայտնել ձեզ»,- ասաց Միսակյանը։Մալոյանի պաշտպանը նաև ասաց, որ սա սահմանափակ ռեժիմով քննվող գործ է, և դրանից ավելի տեղեկություն չի կարող հաղորդել։Էդիկ Մալոյանի կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ԱՎԵԼԻՆ՝ Գնդապետ Էդիկ
  • Նամակներ Արցախից

    1 Jul, 08:26edited

    Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հուլիսի մեկի նիստըԻր եզրափակիչ ելույթում Վարդևանյանը ներկայացրեց տվյալներ 80,000 չաշխատող անձնագրերի և շուրջ 17,000 քաղաքացիների վերաբերյալ, որոնք ընդգրկված են եղել ոչ հրապարակային ցուցակներում։ Ներկայացուցիչը հայտնեց, որ այս հանգամանքները ստեղծել են կրկնաքվեարկության լուրջ վտանգներ, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը բովանդակային առարկություններ չի ներկայացրել։«Ինչ վերաբերում է 16,000-17,000 քվեարկողների հնարավոր կրկնաքվեարկության ռիսկերին, մենք դրա վերաբերյալ որևէ բովանդակային հակափաստարկ չենք ստացել: Այդ ընտրությունների կազմակերպումը, որպես ընտրողի կամքի ազատ արտահայտման միջոց, որպես խարան մնալու է», - ասաց Արամ Վարդևանյանը:Հուլիսի մեկի Սահմանադրական դատարանը հերթականությամբ լսում է բոլոր դիմողների, հարակից պատասխանողների և երրորդ անձի ներկայացուցիչների եզրափակիչ ելույթները։ԱՎԵԼԻՆ
  • Նամակներ Արցախից

    30 Jun, 10:50edited

    🛂 070 ԿՈԴՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ ԷՀայաստանի ներքին գործերի նախարարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե ինչ իրավական կարգավիճակ կունենան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը, եթե նրանք հրաժարվեն դրանք փոխել կամ դրանց վավերականության ժամկետը լրանա: Թեև այս տարվա աշնանից նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի նոր համակարգ, հին նմուշի փաստաթղթերի հետագա շրջանառության և արտադրության հարցը մնում է անորոշ:«Այդ լուծումը դեռ մտածված չէ, մշակված չէ, ներդրված չէ, դեռ որոշում կայացված չէ։ Ավելի ուշ այդ որոշումը կկայացվի, դեռ ժամանակ ունենք, և կհանրայնացնենք»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում «070» կոդով փաստաթղթի վերաբերյալ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
  • Նամակներ Արցախից

    30 Jun, 09:42

    forwarded from @civilnetv

    📌 Ո՞րն է ճամփորդական փաստաթուղթը📌 2023-ի կառավարության որոշումից հետո հետո պաշտոնյաները սկսեցին մեկնաբանել, որ «070» ծածկագրով անձնագիրը համարվում է ճամփորդական փաստաթուղթ։ Հասարակական ակտիվիստ Մարատ Եգանյանը հակադարձում է, որ «070» ծածկագրի վերաբերյալ նման իրավական կարգավորում ընդհանրապես գոյություն չունի։👉 ԱՎԵԼԻՆ
    86video1Open in Telegram
  • Նամակներ Արցախից

    27 Jun, 07:32

    Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է․- Մինչև 2020-ի պատերազմը պաշտոնական վիճակագրությամբ Արցախում բնակվում էր ավելի քան 150,000 մարդ- 2020-ի պատերազմից հետո կորցրած տարածքներում բնակվում էր 38,000 անձ, այդ 38,000-ից մոտ 20,000-ը կրկին հաստատվել էր Արցախի մնացած բնակավայրերում, իսկ 18,000-ը 2023-ի դրությամբ բնակվում էր Հայաստանի տարբեր վայրերում։ Խանումյանը նշում է, որ որպես բռնի տեղահանված պետք է դիտարկել հենց 150,000 մարդու։Արտագաղթի վերաբերյալ թվերը.- ԱԱԾ-ի տրմադրած տվյալներով՝ 2020-2023-ի միջակայքում Հայաստանից հեռացել է մոտ 7,500 արցախցի։ 2023-ից հետո հեռացել է ևս 15,000 մարդ։ Հայաստանից հեռացել է շուրջ 22,500 արցախցի, ինչը կազմում է ընդհանուր թվի մոտ 15%-ը։ Փորձագետը սա համեմատում է Իջևանի չափ մեծություն ունեցող քաղաքի դատարկվելու հետ։ Ինչու են բնակարնները թանկանում.- Գների բարձրացումը
  • Նամակներ Արցախից

    27 Jun, 05:10

    forwarded from @civilnetv

    📌 Կառավարությունը ցանկանում է նոր հեռախոսների գրանցման միասնական բազա ստեղծել. ինչու է դա խնդրահարույց
  • Նամակներ Արցախից

    26 Jun, 15:54

    forwarded from @civilnetv

    📌 ՍԴ-ն որոշեց չքննարկել Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
  • Նամակներ Արցախից

    26 Jun, 08:58

    forwarded from @civilnetv

    📌 Չիրացվող անշարժ գույքի գների աճը․ Հայկ Խանումյան📌 Հայկ Խանումյանը պատմում է, թե ինչպես են բնակապահովության ծրագրերն ազդում նախկինում չիրացվող տների գների բարձրացման վրա։👉 ԱՎԵԼԻՆ
  • Նամակներ Արցախից

    22 Jun, 19:28

    forwarded from @opportunities_in_artsakh

    🔸️ Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մասնակցել կարող են 20 կանայք։ Առաջին դասընթացը տեղի է ունենալու 2026 թվականի հուլիսի 7-ին։🔸️ Մասնակցության համար հայտը լրացնել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfH1aV1e1znv2HGf2uAn6GHPIeblNeYKwVTe9CwCMqJxF5yiw/viewform?usp=sharing&ouid=111098376733052097890
    Google DocsՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ․ ՄԻԿՐՈՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐՆախաձեռնության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց՝ զարգացնելու ժամանակակից և կիրառելի հմտություններ, որոնք կհեշտացնեն աշխատանքի կամ ֆրիլանս գործունեության հնարավորությունների որոնումը, բացահայտել աշխատանքի կամ հեռավար եկամտի նոր հնարավորություններ:…
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot