Latest posts

Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
14 Sept, 05:49
PISA 2025-ի արդյունքները վերջապես տվեցին այն տվյալը, որի անհրաժեշտության մասին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ուսուցիչները տարիներ շարունակ խոսում էին։ Կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը գրում է, որ Հայաստանի 15 տարեկանների միայն 19%-ն է ընթերցանության մեջ հասել բազային մակարդակին։ Մաթեմատիկայում և բնագիտությունում այդ ցուցանիշը 28% է։ Ի՞նչ է սա ասում մեր կրթական համակարգի մասին, և որտե՞ղ ենք կորցնում այն երեխաներին, որոնք սկզբում առաջատար էին։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
12 Sept, 17:25
18 տարեկանում մարդը ստանում է ընտրելու իրավունք։ Բայց ընտրություն կատարելու կարողությունը ձևավորվում է ավելի վաղ։ Շվեդիայում 13–17 տարեկան աշակերտները մասնակցում են դպրոցական ընտրությունների՝ ուսումնասիրում կուսակցությունների ծրագրերը, քննարկում տարբեր տեսակետներ և հետո քվեարկում։ Այս տարի Skolval-ին մասնակցել է ավելի քան 400 հազար աշակերտ։ Ընտրություններ՝ մինչև ընտրելու իրավունքը։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
10 Sept, 08:46
Երեխան ե՞րբ է իրեն զգում երջանիկ։ Հարցին պատասխանում է ուսուցիչ Վարսիկ Հովսեփյանը։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
4 Sept, 13:38
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է ընթերցանության տարի։ Պարտադրվող միջոցառումների շարքի պաթետիկ խորագրերը ուսուցիչ Նելլի Հայրապետյանին մի կարևոր հարց են ստիպում տալ․ այս ամենի արդյունքում ընթերցասե՞ր երեխա ենք ձևավորում, թե՞ պարզապես ստեղծում ենք կատարված աշխատանքի հաշվետվողականության մեխանիզմ։ Ընթերցասիրության իրական ցուցիչը թերևս ամենապարզն է՝ երեխան, որը ինքնակամ վերցնում է իրեն հետաքրքիր գիրքն ու կարդում՝ առանց հրահանգի, մրցույթի, ներկայացման ու գնահատականի։ Ուսուցիչ Նելլի Հայրապետյանի հոդվածը՝ իրական արժեքների և դրանց ինստիտուցիոնալ իմիտացիայի մասին։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
1 Sept, 16:59
Սեպտեմբերի 1 - ը՝ Գիտելիքի օրը, նոր ուսումնական տարվա մեկնարկից բացի, կրթության առաջ ծառացած նոր հարցերի մասին մտածելու առիթ է։ Այս տարի կրթության միջազգային օրակարգի առանցքային հարցերից մեկն է՝ ինչպե՞ս է փոխվում կրթությունը արհեստական բանականության դարաշրջանում։ UNESCO - ի առաջիկա համաժողովը հենց այս թեմային է նվիրված։ Սեպտեմբերի 8 – 11 - ը Փարիզում կքննարկվեն ԱԲ ուսուցանողները, «ինքնավար» ԱԲ համակարգերը, սինթետիկ բովանդակությունը, «սինթետիկ հետազոտությունը» և «ուրվական սովորողները»։ Ամենակարևոր հարցերից մեկը՝ ի՞նչն ենք համարելու փաստ «սինթետիկ» գիտելիքի դարաշրջանում։ Կրթության ապագայի մասին UNESCO - ի քննարկումներն այս տարի կենտրոնանալու են նաև մարդու ինքնուրույն որոշելու կարողության, հավասարության և կրթության՝ որպես հանրային բարիքի պահպանման վրա։🔗👇Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO pinned a photo
28 Aug, 11:33

Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
28 Aug, 11:33edited
Կրթության ահազանգը՝ արձագանքով Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի ընդունելության այս տարվա արդյունքները «ահազանգ» էր համարել կրթության համակարգի համար՝ հատկապես անդրադառնալով անբավարար գնահատականների աճին և ուսուցիչների ատեստավորմանը։ Ի՞նչ են մտածում այս մասին կրթության ոլորտի ներկայացուցիչները, ծնողները, աշակերտներն ու մյուս շահառուները։ mediaforedu.am-ը նախաձեռնել էր անանուն հարցում, որին մասնակցել է 92 մարդ։ 📌Հարցման արդյունքներով՝ ☑️ 61 մասնակից չի վստահում իրականացվող կրթական բարեփոխումներին, ☑️ 55-ը վերջին 5 տարում հանրակրթության որակի վատացում է արձանագրել, ☑️ 66-ը բուհական ընդունելության արդյունքները համարում է համակարգային ճգնաժամի վկայություն, ☑️ 51-ը համաձայն չէ ատեստավորումը չհաղթահարած ուսուցչին դպրոցից հեռացնելու մոտեցմանը, ☑️ 60 ընտրությամբ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը նշվել է որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնում առաջին քայլերից մեկը։ ⁉️Ամփոփումը՝ հղման մեջ։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
25 Aug, 13:36
Դասվար Վարսենիկ Հովսեփյանը պատասխանում է ուսուցիչների աշխատանքային երջանկության վերաբերյալ հարցին։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
25 Aug, 06:11edited
Պետությունները հասկացել են նորագույն տեխնոլոգիաների վնասակարությունը՝ վաղ տարիքում։ Այս առումով մանկավարժների անելիքը մեծ է, ըստ հատուկ մանկավարժ Սուսաննա Միրզոյանի։ Ամբողջական փոդքաստը՝ այստեղ:
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
19 Aug, 09:11
Ինչպե՞ս կարող է արվեստի նկատմամբ հետաքրքրության փոխարեն դրսևորվել սպառողական իրավիճակ։ Արվեստագետ, համադրող Արչի Գալենցի հետ ամբողջական զրույցը՝ այստեղ։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
19 Aug, 08:49
Երեխայի յուրաքանչյուր տարիքի ենթադրում է հատուկ գիտելիք։ Հատուկ մանկավարժ Սուսաննա Միրզոյանի հետ ամբողջական փոդքաստը՝ այստեղ:
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
11 Aug, 16:21edited
Հայաստանի ազգային պատկերասրահը, համագործակցելով Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ, օգոստոսի 7–ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Հեռապատումներ»՝ ժամանակակից հայկական արվեստին նվիրված ծրագրի շրջանակում կներկայացնի Կարեն Օհանյանի վերջին շրջանի աշխատանքները:Աշխատանքները ստեղծվել են Շարժայի արվեստի հիմնադրամի և Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի աջակցությամբ։ Հայաստանում ցուցադրվելուց հետո աշխատանքները կներկայացվեն Շարժայի 17-րդ բիենալեում՝ What Remains, sits restive, որը կանցկացվի Շարժայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) 2027 թվականի հունվարի 21-ից մինչև հունիսի 17-ը։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
11 Aug, 05:51
Արհեստական բանականությունը փոխում է կրթությունը, բայց ո՞րն է դրա կիրառման սահմանը։Հարավային Ավստրալիայում իշխանությունները ստեղծում են թագավորական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի արհեստական բանականության ազդեցությունը, հատկապես՝ կրթության ոլորտում։Քննարկման գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչպես պետք է դպրոցներում և տնային առաջադրանքներ կատարելիս օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի այն օգնի սովորել, այլ ոչ թե փոխարինի ինքնուրույն մտածելուն։📌 Ի՞նչ կանոններ է պատրաստվում սահմանել Ավստրալիան, և ինչու՞ է այս քննարկումը կարևոր աշխարհի բոլոր կրթական համակարգերի համար։🔗👇«Մեդիան հանուն կրթության»Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունըՀարավային Ավստրալիայում կստեղծվի թագավորական հանձնաժողով, որը կուսումնասիրի արհեստական բանականության ազդեցությունը հասարակության տարբեր ոլորտների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթությանը։ Իշխանությունները ցանկանում են սահմանել հստակ կանոններ, թե ինչ
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
7 Aug, 15:20edited
!!! ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի ընդունելության քննությունների այս տարվա արդյունքները «ահազանգ» է համարել կրթության համակարգի համար և հայտարարել, որ կրթության ոլորտում չափազանց շատ են գնացել «կոմպրոմիսների»։ Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը՝ վարչապետը նշել է․ «Չի հաղթահարում մարդը, վե՛րջ, էլ պետք է չաշխատի դպրոցում...»: Իսկ ի՞նչ եք կարծում Դուք։ Ո՞վ է պատասխանատու կրթության որակի համար։ Արդյո՞ք իրականացվող բարեփոխումները բարելավում են իրավիճակը։ Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի կրթության որակը բարձրանա։ mediaforedu.am-ը նախաձեռնել է անանուն հարցում՝ հասկանալու հանրության կարծիքը։ 📌 Լրացնելու համար անհրաժեշտ է մոտ 2 րոպե։ 📌 Արդյունքները կամփոփենք և կհրապարակենք նույն կայքում։🔗👇«Մեդիան հանուն կրթության»Կրթության որակ․ հարցումՈ՞վ է պատասխանատու կրթության որակի համար։ Արդյո՞ք իրականացվող բարեփոխումները բարելավում են իրավիճակը։ Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի կրթության որակը բարձրանա։ mediaforedu.am-ը նախաձեռնել է անանուն hարցում։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
6 Aug, 16:16
Կրթության ծախսերն ավելանում են, իսկ վարչապետը դժգոհ է որակից։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
5 Aug, 13:20
Երեխայի համար չկա ծնողի օրինակից ավելի ազդեցիկ հանգամանք։ Պնդում է արվեստագետ, համադրող Արչի Գալենցը։ Նրա հետ ամբողջական զրույցը:
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
4 Aug, 13:32
Մարդը սպառող լինելու փոխարեն կարող է ստեղծագործ լինել։ Գերմանական ասացվածքի մասին հիշեցնելով՝ ստեղծագործականության հարցին է անդրադառնում արվեստագետ, համադրող Արչի Գալենցը։ Նրա հետ ամբողջական զրույցը՝ այստեղ։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
3 Aug, 05:37
Սինգապուրի առաջին արվեստի համալսարանի առաջին շրջանավարտների ավարտական արարողությունից հետո՝ օգոստոսի 7-ին, աշխատաշուկա կմտնի բազմամասնագիտական արվեստագետների նոր սերունդ։ 135 ուսանող է ավարտում Սինգապուրի Արվեստների համալսարանը, որը ստեղծվել է Լասալեի արվեստների քոլեջի և Նանյանի կերպարվեստի ակադեմիայի դաշինքի հիման վրա։ Միջառարկայական մոտեցումը արտացոլված է այն ծրագրերում, որոնք ուսանողներին խրախուսում են արվեստի ստեղծագործական գործունեությունը կապել այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են կայուն զարգացումը կամ առողջապահությունը՝ միաժամանակ ձևավորելով նոր հմտություններ տարբեր ոլորտների հատման կետերում մտածելու և ստեղծագործելու համար։🔗👇«Մեդիան հանուն կրթության»Սինգապուրի արվեստի նոր համալսարանըՍինգապուրի առաջին արվեստի համալսարանի առաջին շրջանավարտների ավարտական արարողությունից հետո՝ օգոստոսի 7-ին, աշխատաշուկա կմտնի բազմամասնագիտական արվեստագետների նոր սերունդ։ 135 ուսանող է ավարտում Սինգապուրի Արվեստների համալսարանը, որը ստեղծվել է Լասալեի արվ
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
31 Jul, 06:37edited
Գերմանաբնակ արվեստագետ, համադրող Արչի Գալենցը Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում անդրադարձել է երեխաների արվեստի կրթությանը։ Նա ընդգծում է, որ կարևոր է ծնողների օրինակը. գիրք կարդացող ու արվեստով հետաքրքրված ծնողի երեխաները սովորում են հենց նրանից։ Ստեղծագործելու ունակության, արվեստի ընկալման վերաբերյալ ուշագրավ մտքերին ծանոթանալու համար լսեք փոդքաստը։
Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
24 Jul, 05:57
Հայաստանում առաջին անգամ անցկացված 9-րդ դասարանի պատմության և գրականության ինտեգրված էսսեի քննությունից հետո «Մեդիան հանուն կրթության» ՀԿ հարցերին առցանց պատասխանած 38 ուսուցչից 31-ը բացասական կամ ավելի շուտ բացասական է գնահատել քննության ձևաչափը։❗️ Հարցվածներից ոչ մեկը չի կարծում, որ աշակերտների մեծ մասը լիովին պատրաստ էր այս քննությանը։2️⃣9️⃣ ուսուցիչ առաջարկում է հաջորդ ուսումնական տարում հետաձգել և վերանայել ինտեգրված էսսեի քննությունը։Ուսուցիչները ներկայացրել են քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, աշակերտների պատրաստվածության, արհեստական բանականության գործիքների կիրառման աստիճանը, ինչպես նաև առաջարկներ՝ քննության ձևաչափը բարելավելու վերաբերյալ։📖 Կարդացեք հարցման ամբողջական արդյունքները՝ հղմամբ։Մեդիան հանուն կրթությանՈւսուցիչները դժգոհ են էսսեի քննությունիցՊատմությունից և գրականությունից ինտեգրված էսսեի առաջին համապետական քննությունից հետո mediaforedu.am-ը հարցում է անցկացրել ուսուցիչների շրջանում՝ հասկանալու, թե ինչպես են նրանք գնահատում նոր ձևաչափը։ Հարցման արդյունքները վկայում են, որ մասնակիցների մեծ մաս
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
