Latest posts

𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
19 Sept, 05:49
Հիմա էլ, ինչպես երեք տարի առաջ օրը կսկսեմ սովորականի պես՝ սովորական դարձած շրջափակման մեջ, որովհետև այդպես էլ մնացի այնտեղ…Մտովի երեխաներիս հետ անվերջանալի թվացող ճանապարհը կանցնեմ, որ դպրոց հասնեմ։ Կմտնեմ դասարան, կստիպեմ ինձ սառած աչքերով ժպտալ, կնայեմ սոված աշակերտներիս պատասխաններ փնտրող աչուկներին ու մաթեմատիկայի փոխարեն կսկսեմ նկարագրել սերը Հայրենիքի նկատմամբ։Ու այդպես էլ այդ օրը չի ստացվի կենտրոնանալ խնդրի լուծման վրա ու ինչպես ամեն բան իմ կյանքում՝ այն ևս կընդհատվի… Դասաժամի ավարտից հետո հազարավոր պատճառներ կհորինեմ ու կորոշեմ տուն վերադառնալ։ Ճանապարհին կհանդիպեմ կգ-ը 3000 դրամով լոբի վաճառող մի կնոջ ու մի պահ ինձ երջանկության թեթևացնող զգացումը կպարուրի։ Գնածս 2 կգ լոբին կնշանակի կարճաժամկետ հաղթանակ ու հույս, որ դեռ լավն ու իրական հաղթանակն առջևում է։ Ժամը 10-ին կհաղթահարեմ տուն տանող վերընթաց ճանապարհը, շունչ առնելու համար կմտնեմ մեր թաղի փոքրիկ խանութը, որը դատարկ, բայց
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
17 Sept, 21:30
Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը այլևս միայն Արցախի պետական կառույցների դեմ պայքար չէ։ Սա Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի պետական կառույցներին տեղ չկա, իսկ Արցախի հայերի վերադարձի մասին խոսույթը պետք է դադարեցվի, հարցը դառնում է շատ ավելի ծանր։Փաշինյանի քաղաքականության ամենալուրջ ազգային ռիսկը ոչ թե այն է, որ վաղը կվերանա հայ ժողովուրդը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ սահմանափակում է այն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ գործիքները, որոնց միջոցով ապագա սերունդները կկարողանան պաշտպանել Արցախի հայության իրավունքներն ու վերականգնել պատմականորեն կորցրած դիրքերը, եթե ապագայում դրա համար ստեղծվեն բարենպաստ միջազգային պայմաններ։Ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին։ Մի՞այն հիշողություն։ Մի՞այն պատմության դասագիրք։ Մի՞այն «այստեղ ապրել են հայեր» նախադասությունը։
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
16 Sept, 17:49
Նիկոլն աշխարհի ամենա«անկեղծ» ղեկավարն է։Այնքան «անկեղծ», որ ԱԺ-ի ամբիոնից հայտարարում է՝ իր ուղիղ ցուցումով դատախազությունը պատրաստվում է խլել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը։«Ժողովրդավարության բաստիոն»։ «Խաղաղություն»։ «Արդարադատություն»։ Այս բառերի ներքո նիկոլները սեփական ձեռքերով վերացնում են Արցախի պետական ներկայության նույնիսկ այն վերջին հետքերը, որոնք դեռ պահպանվել են Հայաստանում։Հենց այսպես էլ «անկեղծ» նիկոլական իշխանությունը՝ ժողովրդավարության ու խաղաղության անունով քանդում է Հայաստանի պետականությունն ու ազգային հիշողությունը։
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
14 Sept, 18:09
https://168.am/2026/09/14/2481292.html168.amԻրենք կարող են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց մեկնաբանությունը մեկն է՝ իրենք վախկոտ են․ Մետաքսե ՀակոբյանԱդրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն օրերս այցելել են Գանձասար: Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ…
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
13 Sept, 06:21
2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար։Ոչ թե որովհետև պարտությունը միայն մեկ մարդու որոշման արդյունքն էր, այլ որովհետև պետության ղեկավարը պարտությունից հետո կրում էր քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր իր տեղը զիջել՝ երկիրը նոր ռազմավարությամբ վերականգնելու հնարավորություն տալու համար։Բայց նա չհրաժարվեց։Եվ սկսվեց պարտվողական քաղաքական շղթան։2020-ի պարտությունից հետո իշխանությունը պահպանվեց։2021-ին Ադրբեջանը սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել, իսկ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Սյունիք և Գեղարքունիք։2022-ի սեպտեմբերին արդեն լայնածավալ ագրեսիա իրականացվեց Հայաստանի դեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ջերմուկը, Սոթքը, Կութը և բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր հայտնվեցին ադրբեջանական կրակի տակ։Ու այստեղ այլևս հնարավոր չէ ամեն ինչ
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
10 Sept, 04:43
Նախկին ԱԽՔ-ը հպարտությամբ գրում է իր՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի մասին։Իրականում նա Սերժ Սարգսյանին չէր մերժում։Նա մերժեց Արցախը։Մերժեցին մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր բանակը, մեր պետական շահը։ Իսկ վերջում՝ մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել։Մերժեցին մեր և մեր երեխաների անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։Ու այս ամենի մեջ առանձնահատուկ դաժան հեգնանք կա․ այս գրքի հեղինակը ծնվել է Արցախում։Մարդ, որի ծննդավայրն այսօր հայաթափված է, իսկ հայրենակիցները՝ բռնի տեղահանված, թվում է, թե չպետք է հպարտանա այն ճանապարհով, որի վերջնակետում հենց Արցախը հայտնվեց, սակայն հակառակն է… Քանզի այս մարդու նոր կերպարով հայտնվելը գուժում է սպասվող առավել ծանր իրադարձությունների մասին, իսկ նրա «գրքի» վերնագիրը՝ մի ամբողջ քաղաքական սերնդի դատավճիռը։
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
6 Sept, 13:28
ԵԶԵԿԻԵԼ 37:26Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
6 Sept, 07:56
https://past.am/?p=453448&l=amPast.am | «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»past.am«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։ Այժմ, երբ Ադրբեջանն օկուպացրել է մեր հայրենիքի այդ հատվածը, և այնտեղ հայեր չեն ապրում, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարա
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
2 Sept, 02:25
Սեպտեմբերի 2-ը հայրենիքիս ծննդյան օրն է։1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Արցախի Հանրապետության անկախությունը և դրեց նրա պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման հիմքը։Այդ օրը մեր ժողովուրդը հայտարարեց իր ապրելու, ազատ լինելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին։Բայց ինձ համար Սեպտեմբերի 2-ը միայն պատմական տարեթիվ չէ։Արցախը իմ հայրենիքն է։ Իմ տունը։ Իմ հիշողությունը։ Իմ կյանքը։ Արցախը եկեղեցիներն են, մեր լեռներն ու մեր ջրերը։Արցախը տարածք չէ, որից մեզ կարող են հեռացնել։Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝ բռնի տեղահանված, իսկ Արցախի պետականության ներկայացուցիչներից շատերը՝ Բաքվի բանտերում։ Բայց նույնիսկ այս ցավի ու անարդարության մեջ ես հավատում եմ, որ Արցախի պատմությունը չի ավարտվել։Մենք կարող ենք ժամանակավորապես հեռու լինել
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
1 Sept, 03:15
Գիտելիքի օր է։ Բայց այսօր մեզ պարզապես կրթված սերունդ չէ պետք։ Մեզ պետք է ազգային գիտակցությամբ սերունդ։Սերունդ, որը կիմանա՝ ով է ինքը, որտեղից է գալիս, ինչ պատմություն ու արժեքներ է ժառանգել և ինչ հայրենիք է պարտավոր փոխանցել։Արցախի հանձնումից հետո առավել քան երբևէ կրթությունը ազգային անվտանգության հարց է։ Եթե երեխային զրկում են իր պատմությունից, ինքնությունից ու ազգային հիշողությունից, հեշտությամբ կզրկեն նաև հայրենիքից։Ուստի մեր դպրոցը պետք է կրթի ոչ թե պարզապես լավ մասնագետներ, այլ գիտելիքով զինված, ազգային արժեքներին հավատարիմ, արժանապատիվ ու հայրենատեր քաղաքացիներ։Սիրելի՛ դպրոցականներ, սովորե՛ք, որովհետև գիտելիքը ուժ է։ Բայց ճանաչե՛ք նաև ձեր պատմությունը, սիրե՛ք ձեր լեզուն, մշակույթը, Եկեղեցին ու հայրենիքը։Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ձեռքերում սերնդի հոգևոր ու ազգային ձևավորման մեծագույն պատասխանատվությունն է։Շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին և ուսուցիչներին Գիտելիքի
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
30 Aug, 04:58
Արցախի Հանրապետության նախագահը իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ։Նրա գերությունը միայն Բակո Սահակյանի նկատմամբ կատարված անարդարություն չէ։ Այն Արցախի պետականության և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականության խորհրդանիշն է։Բակո Սահակյանի ազատությունը պահանջ է։ Արցախի վերադարձը՝ իրավունք։Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն նախագահ։Ազատություն Ձեզ։ Ազատություն Բաքվի բոլոր հայ պատանդներին։ Եվ ազատություն՝ մեր Արցախին։Ես չեմ մոռացել։ Չեմ համակերպվել։ Չեմ հրաժարվել Արցախից։
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
26 Aug, 09:13
Այս իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդումները ես չեմ դիտարկում որպես սովորական քաղաքական պայքար։Սա անձնական ատելության, քաղաքական հաշվեհարդարի և, իմ համոզմամբ, Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է։Երկու նախագահներն էլ պատմության մեջ կմնան որպես Արցախը ազատագրած, հայկական բանակը կառուցած ու հզորացրած և բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի պետական շահը պաշտպանած առաջնորդներ։Եվ հենց այստեղ է իշխանության այսօրվա վարքագծի ամենամեծ հակադրությունը։Նրանց իշխանության տարիների արդյունքը՝ պատերազմ, պարտություն, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, ազգային արժեհամակարգի թիրախավորում և սեփական քաղաքական պատասխանատվությունից խուսափելու անվերջ փորձեր։Ու հիմա՝ արդեն ութերորդ տարին, իշխանությունը շարունակում է իր ինքնահաստատումը կառուցել նախագահների, նրանց ընտանիքների և մերձավորների նկատմամբ հետապնդումների վրա։Բայց սա արդեն
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
25 Aug, 05:49
Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հերթական անգամ հրապարակային հայտարարություններ էր անում իր քաղաքական որոշումների ու գործողությունների մասին, որոնք անկախ և իսկապես գործող իրավական համակարգ ունեցող երկրում պետք է առնվազն իրավական գնահատականի արժանանային։ Բայց իրավապահ համակարգը չգործեց այդ հայտարարությունների ուղղությամբ։ Փոխարենը, ԱԺ-ում ընդդիմադիրների հարցուպատասխանի ընթացքում, երբ Փաշինյանը թիրախավորեց Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, արդեն այսօր ականատես եղանք իրավապահ ամբողջ համակարգի արագ և համակարգված գործողություններին՝ դիմակավորված անձանց ներխուժումներին, խուզարկություններին, ԱԱԾ տեղափոխումներին, տարբեր կառույցների մուտքերի կապարակնքմանը։Այս ժամանակային հաջորդականությունը այն չափազանց վտանգավոր երևույթի մասին է, երբ իրավապահ համակարգը սկսում է ընկալվել ոչ թե որպես անկախ արդարադատության, այլ քաղաքական իշխանության կամքը կատարող մեխանիզմ։Չի կարող իրավական
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
24 Aug, 13:22
Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր կամ հաղորդում սեփական հանցագործության մասին։ Իր մեկնաբանությամբ փաստեց, որ 2019-ին արդեն գիտեր պատերազմի անխուսափելիության կամ նախապատրաստման մասին և գիտակցաբար իր հայտարարությամբ նպաստել է դրան, կամ որ գոյություն ուներ Ադրբեջանի հետ նախնական պայմանավորվածություն։Քաղաքական և իրավական գնահատականի տեսանկյունից այսօրվա հայտարարությունը իսկապես կարող է շատ լուրջ հարց բարձրացնել։Եթե Փաշինյանն այսօր ասում է, որ «Արցախը Հայաստան է ու վերջ» քաղաքականությունը Հայաստանին «փակուղուց բերեց» և կանգնեցրեց ապագայի խաչմերուկում, ապա առաջանում է միանգամայն օրինաչափ հարց. ի՞նչ էր նա հասկանում 2019 թվականին այդ նույն խոսքերն ասելով Ստեփանակերտի հրապարակում։Եթե այդ պահին նա արդեն գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմել, կամ եթե այդ մասին գոյություն ուներ
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
23 Aug, 11:43
Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: Լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
22 Aug, 19:05
https://youtu.be/2RiZyq4OKq8?si=J7uSchILApLpqaOgYouTubeՍպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն#Euromedia24 Euromedia24-ը սոցիալական մեդիայում Facebook - https://www.facebook.com/euromedia24tv/ Telegram - https://t.me/Euromedia24 Կայք - https://euromedia24.com #Euromedia24 #euromedia24 #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
19 Aug, 16:58
https://youtu.be/nyszTSQtOJs?si=XB2hgJH58e3zfJvZYouTubeԱրցախցիների չսպիացող ցավը. բռնագաղթի հետևանքները և Բաքվի բանտերում պահվողՀյուրընկալել ենք Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: Զրույցի առանցքում արցախցիների առջև ծառացած սոցիալական ու իրավական լուրջ խնդիրներն են, բռնագաղթից հետո տիրող հումանիտար իրավիճակը և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների…
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
19 Aug, 11:21
https://youtu.be/ufwRhVP4SuQ?si=X92vSbK1uIPhlbk_YouTubeՀՀ-ն բռնապետական երկիր է, մարդիկ կալանավորվում են, քանի որ դեմ են երկրի ապամոնտաժմանը․ ՀակոբյանՀետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում https://www.facebook.com/24news.am https://www.tiktok.com/@24newsarmenia https://www.instagram.com/24news.am https://t.me/twentyfournews © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
18 Aug, 19:28
https://168.am/2026/08/18/2467147.html168.am«Պետք է լուծվի Արցախի ԱԺ նախագահի հարցը, որը կունենա քաղաքական հենարան, հակառակ դեպքում անհնարին է լինելու օրակարգում պահել Արցախի…Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ մոտ 20 օր առաջ հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու ԱԺ փոխնախագահը, քննարկել են իրավիճակից դուրս գալու ելքերը։
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
15 Aug, 18:30
forwarded from @aravot
🔴 «ՀՀ իշխանությունը, ըստ էության, կատարում է Ադրբեջանի թելադրանքը»․ Մետաքսե ՀակոբյանՄետաքսե Հակոբյանը ՀՀ իշխանությունների գործողությունները կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ՝ նշելով, որ դրանցից հետո ՀՀ դատախազությունը դիմել է Վերաքննիչ վարչական դատարան՝ Արցախի սեփականազրկման հարցի քննությունն արագացնելու խնդրանքով։🔗 aravot.am | @aravot
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
