gram news
Մհեր Աբրահամյան, թուրքագետ channel avatar

Մհեր Աբրահամյան, թուրքագետ

@mherab

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Աբրահամյան: Մտքեր, կարծիքներ, վերլուծություններ տարածաշրջանի, Թուրքիայի, Օսմանյան կայսրության մասին...

ProjectsHY

369subscribers

Open the Channel

Latest posts

  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    8 Jul, 21:14

    Յուրահատուկ է Իրանը. հարավը գնդակոծվում է ԱՄՆ-ի կողմից, իսկ իրանցիները միլիոններով դրսում սգում և վերջին ճանապարհն են անցնում իրենց հոգևոր առաջնորդի հետ....պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
    20141Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    17 Jun, 04:03

    Նայում եմ, ամբողջ համացանցը և լրատվականները ողողված են Դեվլեթ Բահչելիի հայտարարությամբ: Սրիելինե´ր ինչու՞ եք զարմանում, չէ որ մենք թուրքագետներս ( Ռուբեն Մելքոնյան, Վարուժան Գեղամյան, Մհեր Աբրահամյան և շատ շատերը) դրա մասին երկար տարիներ է խոսում են, ասում են, ցույց են տալիս, հոդված ու գրիք են գրում և այլն: Թուրքիայի ազգային, քաղաքական գաղափարախոսությունները անփոփոխ են, և ընդհանրապես էական չի, թե ով է նստած այդ պետության ղեկին:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
    300862Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    7 Jun, 03:40

    Հուսով եմ մարդիկ այսօր մի կողմ կդնեն իրենց քաղաքականության հանդեպ ունեցած զզվանքը և կգնան ընտրության և մի քանի րոպեով կզբաղվեն քաղաքականությամբ: Մեր մասնակցությամբ մենք կարող ենք փոխել Հայաստանի դեպի անդունդը տանող ճանապարհը : Աստված օգնական և պահապան մեր երկրին, ժողովրդին:
    368103Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    25 May, 07:12

    Այն, ինչ այսօր թմբկահարվում, թե Թուրքիան հնարավորություն է տվել հայկական բեռների տեղափոխում իր տարածքով և ուղիղ առևտուր, հստակ ուղղված է Հայաստան-Ռուսաստան կապի թուլացմանը կամ իսպառ վերացմանը: Սա հնարավորություն կտա Թուրքիային հստակ և առանց խոչընդոտների, կիրառելով փափուկ ուժ, Հայաստանին կախվածության մեջ գցել, և որ պահին հարմար լինի Հայաստանը ենթարկել տնտեսական և սահմանային բլոկադայի համագործակցելով Ադրբեջանի հետ:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
    321532Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    15 May, 18:46

    «Հայաստանի պատգամավոր և նախկին առողջապահության նախարար (այժմ սոցապ նախարար) Արսեն Թորոսյանը խոստովանել է, որ Թուրքիայի արևելյան նահանգները ներառող «Մեծ Հայաստան» գաղափարը և անհիմն հայկական պնդումները (Հայոց ցեղասպանություն)անհեթեթություն են։«Արևմտյան Հայաստան կոչվող վայր գոյություն չունի, դա Արևելյան Թուրքիան է։ Բացեք քարտեզը, գրքեր կարդացեք ու սովորեք», — նշել է Թորոսյանը։Նա նաև ասել է, որ հայերի կողմից սրբացված համարվող Արարատ լեռը «սովորական լեռ» է։Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր. «Մեր արևմուտքում 90 միլիոն թուրք կա, արևելքում՝ 10 միլիոն թուրք, հարավում էլ՝ 25 միլիոն թուրք։ Իսկ մենք ընդամենը 2 միլիոն հայ ենք, պետք է խելամիտ գործել»։Մեջբերում թուրքական Yeni Şafak պարբերականից:Էլ ինչպե՞ս ապացուցեն հայաստանյան իշխանությունները , որ իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
    386105Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    10 May, 14:11

    Թուրքական լրահոսի հերոսը: Akşam պարբերականը թարգմանաբար ներկայացրել է կարդրի մարդու «ելույթը» Արցախի մասին առանց մի բառ փոխելու և վերլուծելու: Փոխելու և վերլուծելու կարիք չկա մաքուր թուրքական քարոզչական խոսույթ: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    24 Apr, 06:52edited

    Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կոմից իրականացված: Մի արեք այս սխալը.. Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության պետական բարձր ղերկավարության կողմից մշակված հստակ ծրագրով:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
    325117Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    24 Apr, 06:00

    https://youtube.com/shorts/foMCSOssFP8?si=3FGUdAAUUOcsOsZ5Երբ Հայաստանը հրաժարվում է Անմոռուկից ադրբեաջնցիներ-թուրքերը իրնեց մեխակն են առաջբերում...պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
    YouTubeArmenian Second TV Channel / h234 likes. "Մենք հրաժարվում ենք Անմոռուկից, իրենք իրեց մեխակն են առաջ բերում ///Մհեր Աբրահամյան"
    33555Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    13 Apr, 14:31

    ԱՄՆ սկսում է Հորմուզի նեղուցը բլոկադայի առնելու գործողությունը: Մերձավոր Արևելքը դեռևս կշարունակի մնալ պատերազմի ճիրաններում, ինչը բերելու է տնտեսական և քաղաքական լրջագույն խնդիրներ: Իրանն անկասկած սկսելու անհապաղ նեղուցը ԱՄՆ և Իսրայելի ռազմական ուժերից մաքրելու գործընթացը. հնարավոր է ականատես լինենք ծովային ճակատամարտի: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    31 Mar, 06:11edited

    Հայաստանում բոլոր իմաստներով քանդում և ավիրում են պատմական և ողբերգական իրողության ապացուցող, հիշողությունը միշտ վառ պահող կառույցը Հայոց Ցեղսպանության հուշահամալիրը և ինտիտուտը: Սստիպում հայերին կասկածել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից պետականորեն կազմակերպված մի ամողջ ժողովրդի սպանությանը, ստիպում ու քարոզում են հավատալ, որ վերը նշված մեկ մյուսին իրավահաջորդ պետությունները այդքան էլ մեղավոր չեն, որ մենք հայրս ունենք մեր մեղքի բաժինը : Իսկ Ադրբեջանը հորինում է ցեղասպանության օրեր, և դա հերքի չէ, այն ներկայացնում է ՄԱԿ-ում և տարատեսակ կազմակերպություններում, ծախսում դրա վրա գումարներ, լոգոներ հնարում (մերի նման): Պետք է ազատվել այս ազգաճնշման ու ազգավերացման իրականությունից.... Նկարում ադրբեջանական «լոգոն» է նվիրված այսպես կոչված ադրբեջանական ցեղասպանությանը 1918թ, որը իբր իրականացվել է հայերի կողմից:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    24 Mar, 06:29

    Թրամփի բանակցություններ սկսելու և հրադադարի հավանականության մասին հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները շատ արագ իջան, ինչպես նաև ֆոնդային բորսաներում հնարավոր է որոշ բաժնետոմսերի էժանացում: Թրամփը չդարձավ քաղաքական ղեկավար, այլ մնաց զուտ բիզնեսմեն, և այս հայտարարությունով իջեցրեց գները, որպեսզի կարողանա իր շջապատի հետ գնել էժան բաժնետոմսեր և նավթ, որից հետո ռազմական գործողությունների նոր ակտիվացմամբ հնարավորություն ստեղծել դրանք թանկով վաճառելու: Այս պատերազմն էլ Թրամփի բիզնես պրոյեկտներից մեկն է: Նա ամեն ինչում փող և առևտուր է տեսնում: Հ.Գ. ԹՐԻՓՓ կոչվածի հանդեպ հետքրքրությունը նվազեց, քանի որ այնտեղ այդքան գումար չկա:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    23 Mar, 18:29

    Այս անվերջ ուտելու տեսանյութերը, որ տարածում է այսօրվա «իշխանությունը» միթե՞ չի մտածում, որ հազարավոր սոված, աղքատ երեխաներ, ընտանիքներ կան, որ նայում են դա, թե սեփական տարիներով անոթիությունը բավարարելը և դրա միջոցով ընտրական քարոզ անելն է ձեր միակ մտածմունքը:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    23 Mar, 11:11edited

    Հիմա ի՞նչ, պատրաստվու՞մ եք թուրքական կրթաթոշակով հայ ուսանողներին սովորեցնել «Թուրքական պատմական ընկերության» և, կամ ալիևյան գիտությունների ակադեմիայի կեղծ և ժխտողական թեզերը, իսկ հայկական կրթաթոշակով թուրք ուսանողների մոտ հաստատել, որ Հայաստանում սովորել են այդ թեզերը: Քանի որ թուրքերին այլ ոլորտ, ինչպիսիք իրենց կեղծ պատմական թեզերն են, հետաքրքիր չեն:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
    271321Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    22 Mar, 14:02

    Ահա այս կերպ են շարունակում այսօրվա «իշխանությունները» տխրահռչակ թեզը. «հայաստանցի ղարաբաղցի»: Այսօր,իհարկե, արցախցի աղջիկն իր որդու հետ արժանի հարված հասցրեց այդ թեզին ու թեզը տարածողին: Այս աղջիկը յուր որդու հետ կերպարն են հայ ազգի մոխրից վեր հառնելու, ուժեղանալու և կրկին արարելու:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
    28394Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    21 Mar, 20:56edited

    Այսօր տեսա մի վերլուծություն, թե Իրանում կարող է կրկնվել Աֆղանստանի կամ Իրաքի սցենարը: Կարծում եմ, եթե անգամ ԱՄՆ ցամաքային գործողություն էլ սկսի Իրանի դեմ, ապա այստեղ չի կարող լինել ո´չ աֆղանական, ո´չ իրաքյան սցենար, քանի որ Աֆղանստանում 1970 ականների վերջին քաղաքական և ներքին իրավիճակը բավականին լարված էր Սուարի հեղափողությունից հետո, ինչը չշտկվեց մինչև մեր օրերը: Իրաքում Սադամ Հուսեյինի ղեկավարությամբ չունեցավ այն կանոնավոր պետական և ռազմական համակարգը, որ կարող էր ապահովել երկրի միասնությունը: Կարելի է հիշել 1980թ Իրաքի հարձակումը հեղափոխական եռուզեռում գտնվող Իրանի վրա, երբ Իրանը շատ արագ կարողացավ վերականգնել Սադամի կողմից գրաված տարածքները և անցնել հարձակման: Այսքանով կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը ցամաքային գործողությունները Իրանում լինելու են խայտառակ անհաջող : Իրանը Իրաք և Աղֆանստան չէ, և տեսանք, որ ներքին առումով բավականին համախմբվեց այս ռազմական գործողությունների արդյունքում...
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    13 Mar, 14:09

    forwarded from @mherab

    Կատարվում է այն ամենը, ինչի մասին տարիներ ադեկվատ մասնագիտական հանրույթը զգուշացնում էր: Այս զիջողական խայտառակությունը դեռևս շարունակվելու և ավելի մեծ թափ է ստանալու: Թուրք-ադրբեջանական մամլիչը էլ ավելի է ճզմելու ձեռամբ այսօրվա իշխանության:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    13 Mar, 14:09

    Սա գրել եմ անցած տարի, ցավոք, ևս մեկ անգամ ապացուցվեց:
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    10 Mar, 16:41edited

    Երբ Գանձասարից հպարտությամբ նայում էիր հաղթանակած ազատ, հայկական Արցախի անտառածածկ լեռներին չմտածելով անգամ, որ կգան մարդիկ ու ոչ միայն այս ամենը կտան թշնամուն, այլ կհամոզեն մարդկանց, որ սա հայկական չի... Արցախը դա դարպասն էր, որի փակ ու հայկական մնալը խաղաղություն ու ապահովություն էր տալիս տարածաշրջանին..Նկարը արվել է 2010 թ. Արցախ, Գանձասար:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    10 Mar, 11:30

    Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշկիյանի հետ, և վերջինս հավաստիացրել է, որ Թուրքիայի տարածք մտած հրթիռը չունի իրանական ծագում և անհրաժեշտ է համապարփակ հետաքննություն անցկացնել: Եթե դա իրոք այդպես է, ապա Իսրաելը և ԱՄՆ ը համառ կերպով փորձում են ներքաշել Թուրքիային այս պատերազմի մեջ: Կարծում եմ Էրդողանը, լինելով փոձառու քաղաքական գործիչ, սա շատ լավ հասկանում է և չի գնում արկածախնդրության: Ինչու՞ չէ, նաև հետագայում այս հանգամանքը օգտագործելու է որպես դիվանագիտական գործիք ԱՄՆ, Իսրալեի և Իրանի հետ հարաբերություններում:պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
    27941Open in Telegram
  • Մհեր Աբրահամյան, թուրքագետ

    9 Mar, 12:48

    Կարծես թե պատերազմը, թեժանալով, ընդլայնվում է: ԱՄՆ որոշել է Ադանայում (Թուրքիա) տեղակայված հյուպատոսության աշխատակիցներին դուրս բերել խուսափելով իրանական հարվածներից: Հիշաեցնեմ, որ քիչ առաջ Թուրքիայի տարածքում ոչնչացվել է երկրորդ իրանական հրթիռպ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot