Latest posts

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
22 Sept, 18:25
📊 7 ամսում հայկական բիզնեսը ԵՄ է արտահանել 591 մլն դոլարի ապրանք․ առաջին տեղում Բուլղարիան է
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
22 Sept, 13:29
🩺 Երևանում մեկնարկել է բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովը🎦 «Freenews»-ի անդրադարձը թեմային
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
22 Sept, 11:00
🇦🇲🇲🇪ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։🤝 Քննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացման և նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։🔹 Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացման և երկրի հասանելիության բարելավման ուղղությամբ։ Զուգահեռաբար ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։🔸 Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ անդրադարձ է կատարվել գյուղական զբոսաշրջությանը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
22 Sept, 10:11
📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։Նախարարը ներկայացրել է բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով երեք կարևոր ուղղություն. ✈️ Հայաստանի միջազգային հասանելիության ընդլայնում՝ օդային կապերի զարգացում և վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցում, ⚙️ բժշկական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում՝ սարքավորումների ձեռքբերման և հյուրանոցների ու առողջարանների կառուցման ու վերանորոգման աջակցության ծրագրերի միջոցով, 🔹 մարզերում զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորում՝ TRIP ծրագրի շրջանակում նախատեսվող 7 զբոսաշրջային կլաստերների միջոցով, այդ թվում՝ բժշկական զբոսաշրջության ուղղությամբ։Մանրամասները այստեղ
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
22 Sept, 09:37
📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։🌎 Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, 50-ից ավելի միջազգային հյուրեր և բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։🔹 Ողջունելով ներկաներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանն ունի բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ժամանակակից բժշկական սարքավորումներ, ծառայությունների նկատմամբ պահանջարկ, ինչպես նաև հարուստ մշակութային և զբոսաշրջային ներուժ։ «Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարող է նպաստել ոչ միայն առողջապահական ծառայությունների ընդլայնմանը, այլև զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
22 Sept, 06:45
ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
21 Sept, 16:12
🤝Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և կազմակերպության ներկայացուցիչներ։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացման,
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
17 Sept, 14:15
«Հայկական ծագման արտահանումը (հունվար հուլիս 2026թ.) դեպի.ԵՄ աճել է +72,9%, Հնդկաստան աճել է +100% (2 անգամ), Չինաստան աճել է +66,8%, ԱՄՆ աճել է +4,2%»,- այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
15 Sept, 08:11
🇦🇲🇪🇬 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ։🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։🤝 Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։📈 Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններին և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։🖇 Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը քննարկված ուղղություններով և ձեռնարկել
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
11 Sept, 11:50
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։⚙️ Քննարկվել են ոլորտի զարգացմանն ու հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ամրանների ներմուծման շուկայում ձևավորված պայմաններին, տուրքերի սահմանաչափերին, ինչպես նաև ոլորտի առաջընթացին նպաստող հնարավոր քայլերին։
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
11 Sept, 08:55
✍️ Կատարվել են փոփոխություններ և լրացումներ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում🍇 «Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների բերքահավաքի և մթերումների գործընթացը ողջ թափով ընթանում է, և մոտ մեկ շաբաթից ամբողջ ծավալով կսկսվի խաղողի մթերման գործընթացը։ Որպեսզի պրոցեսը լինի անխափան, և խաղողի առկա ամբողջ ծավալը մթերվի, մենք քննարկումներ ենք ունեցել մթերող ընկերությունների հետ՝ նրանց աջակցելու նպատակով», - նշել է Գևորգ Պապոյանը։Մանրամասները՝ տեսանյութում:
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
