Latest posts

NewsArmenia Հայերեն
22 Sept, 17:10
🟨 Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը նշում է ծննդյան 39-րդ տարեդարձըԱյս առթիվ նրա կինը՝ դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը, Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհավորել ամուսնուն։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 15:06
‼️ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում,մասնավորապես Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի:Երևանի քաղաքապետարան@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 14:33
⚡️ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։Հայտնի է Գրիգորյանի՝ Բաքու այցի առիթը։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 14:10
⚡️ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի այլ անձանց հետ շփման արգելքովՓաստաբան՝ Տաթևիկ Սողոյան@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 13:32
💲ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքները սեպտեմբերի 22-ի դրությամբ🇺🇸 Դոլար - 363.46 դրամ (+ 0.02) 🇪🇺 Եվրո - 416.74 դրամ (- 0.31) 🇷🇺 Ռուբլի - 4.3092 դրամ (- 0.0031)@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 12:27
🇦🇲 Էլիդա Քոչարյանն ապահովել է առաջին մեդալը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունումԲռնցքամարտի ֆեդերացիա@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 11:16
‼️Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը՝ ժամը 09:00-ից մինջև 20:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:Երևանի քաղաքապետարան@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 09:41
🇦🇲 Վրաստանից մինչև Ուրուգվայ. հայկական եռագույնը՝ աշխարհի տարբեր քաղաքներումՀայաստանի անկախության 35-ամյակի առթիվ աշխարհի տարբեր քաղաքներում հայկական եռագույնի գույներով են լուսավորվել հայտնի շենքեր, կառույցներ ու խորհրդանշական վայրեր։Վրաստանում Հայաստանի դրոշի գույներով լուսավորվել է Թբիլիսիի հեռուստաաշտարակը։Հունաստանում սեպտեմբերի 21-ին ՀՀ դրոշի գույներով լուսավորվել է Կրետե կղզու մարզկենտրոն Հերակլիոնի քաղաքապետարանը։Իսպանիայում Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը։Իսկ Ուրուգվայում Հայաստանի դրոշի գույներով լուսավորվել են մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Radisson Victoria Plaza հյուրանոցը, Պունտա դել Էստեի քաղաքապետարանի շենքը և Ֆլորիդա քաղաքի նշանավոր Պիեդրա Ալտա կամուրջը։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 08:49
⚠️ Ի՞նչ է կատարվում Երևանի Աղի լճի տարածքումԲնակիչներն ահազանգում են, որ բարեկարգման աշխատանքների ընթացքում քանդվում են լճի հարակից եղեգներն ու բնական սահմանը։Բնապահպան Էդուարդ Հայրումյանը զգուշացնում է, որ դա կարող է վնասել լճի էկոհամակարգին։Քաղաքապետարանից արձագանքել են՝ տարածքը տասնամյակներ շարունակ բարձիթողի է եղել, իսկ աշխատանքներն իրականացվում են նաև բնակիչների առաջարկով։Քաղաքապետարանից խոստացել են առաջիկայում մանրամասնել՝ ինչ աշխատանքներ են կատարվում և ինչ նպատակով։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 07:44
⬛️ Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են Mercedes-ն ու «ԶԻԼ»-ըՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» բեռնատարը։Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մահացել է տեղում։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 07:13
☀️ 33-34 աստիճան՝ սեպտեմբերի 24-ին․ հնարավոր են ջերմաստիճանի ռեկորդներՍեպտեմբերի 23-24-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով։ Սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 33-34 աստիճան տաքություն։Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հանրապետության մի շարք շրջաններում ջերմաստիճանը կարող է մոտենալ պատմական առավելագույններին կամ գերազանցել դրանք։🌤 Սեպտեմբերի 25-26-ին ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ կլիմայական նորմայից բարձր։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 05:53
🇦🇲🇺🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:Վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյան@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
22 Sept, 05:40
🔥 Նախորդ օրվա կարևոր իրադարձությունները՝ «Նովոստի–Արմենիա»–ից❗Միջադեպ՝ Երևանում. հոսպիտալացվել է 1 անձ, ոստիկանությունը պարզում է հանգամանքները❗Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Երևանում սպասվում է +34 աստիճան տաքություն❗Չինաստանի վարչապետը կոչ է արել նոր բովանդակությամբ հարստացնել Հայաստանի հետ հարաբերությունները❗«ԵՄ–ն Հայաստանի ժողովրդի կողքին է»․ ՀՀ–ում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության 35-ամյակի առթիվ❗«Մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ❗Ներկայացվել է Հայաստանի նոր թվային անձնագիրը (ՎԻԴԵՈ)❗TRIPP և նոր հնարավորություններ․ ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանին անկախության 35-ամյակի առթիվ❗Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ վիրավորները 11-րդ դասարանի աշակերտներ են❗Անկախության 35 տարին. 12 բեկումնային պահ, որ փոխեցին Հայաստանը
NewsArmenia Հայերեն
21 Sept, 19:00
🇦🇲 Փաշինյան. Անկախությունը ամենակարևոր բանն է, ինչ մենք միասին ունենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության 35-ամյա հոբելյանի առթիվ հղած ուղերձում հայտարարել է, որ հենց պետությունն է քաղաքացիներին դարձնում իրենց ճակատագրի տերը, ազատության և անվտանգության հեղինակներ ու երաշխավորներ։💬 «Անկախ պետությունը մեզ համար այլևս երազանք չպետք է լինի, այլ պետք է լինի մեր երազանքների իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքի Հայրենիքն է», - ասել է նա։Վարչապետն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր եղբայրների և քույրերի հիշատակը։Վարչապետի խոսքով՝ պետությունը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունը, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը մնում են որպես ընդհանուր խնդիր։Մանրամասները՝ 👉 հղումով։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
21 Sept, 16:01
🟨 «200 տարվա ընթացքում առաջին անգամ»․ Բեռլինի թանգարանային կղզին և Հայաստանի պատմության թանգարանը Երևանում ներկայացնում են աննախադեպ ցուցահանդեսՀայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է Գերմանիայի թանգարանների ավելի քան 50 ցուցանմուշ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի գտածոների հետ:Ցուցանմուշների թվում են տիեզերքի եռամակարդակ կառուցվածքի եզակի մոդելը, ուրարտական գոտին, քահանա-արքայի ենթադրյալ գլխազարդը և հին հունական հիդրիա, որը պատկերում է Փարիսի դատը:Սա Բեռլինի թանգարանային կղզու 200-ամյա պատմության մեջ մեկ այլ երկրի հետ առաջին համատեղ ցուցահանդեսն է:Վայր՝ Հայաստանի պատմության թանգարանՀանրապետության հրապարակՄինչև 2027 թվականի մարտի 21-ը։Տեսանյութը՝ Гид по Еревану".@newsarmeia_am
NewsArmenia Հայերեն
21 Sept, 14:55
⚡️Միջադեպ՝ Երևանում. հոսպիտալացվել է 1 անձ, ոստիկանությունը պարզում է հանգամանքներըՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Ոստիկանություն@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
21 Sept, 14:02
🇦🇲🇷🇺 ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Անկախության օրվա առթիվ:@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
21 Sept, 10:31
🇦🇲🇨🇳 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։Ցյանը նշել է, որ Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։«Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով», - նշված է ուղերձում:@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
21 Sept, 09:15edited
🇦🇲🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ։«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում», - նշված է Պուտինի ուղերձում։ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հերթին շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։@newsarmenia_am
NewsArmenia Հայերեն
21 Sept, 08:37
🇦🇲🇺🇸 Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին Անկախության 35-ամյակի առթիվԱՄՆ պետքարտուղարը նշել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացն՝ ընդգծելով խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականը։Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է առաջ մղել TRIPP ծրագիրը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի ու տարածաշրջանի համար։@newsarmenia_am
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
