Latest posts
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд pinned a photo
13 Aug, 14:27

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
13 Aug, 14:26edited
🏛 Մեկնարկել է «Մշակույթ» ծրագիրը ✨🤝 Մեր հիմնադրամն աջակցում է հանրապետության թանգարաններին, թատրոններին, արվեստի ու երաժշտական դպրոցներին և գրադարաններին՝ նյութատեխնիկական բազան համալրելու հարցում։ 📚🎭🎨🔗Մանրամասները՝ www.nornakhijevan.org/mshakuyt2026⏳ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը։#ՆորՆախիջևանՄՀ #ՄշակույթԾրագիր #Թանգարան #Թատրոն #ԱրվեստիԴպրոց #ԵրաժշտականԴպրոց #Գրադարան #ԳեղագիտականԱզգայինԿենտրոն #ՄանկապատանեկանՍտեղծագործականԿենտրոն
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
9 Aug, 07:14
ԴԻՏԵ՛ՆՔ «Փոքրիկ հայրենակից» 2026-ի դասապրոցեսի անմոռանալի ակնթարթները մեկ տեսանյութում։ #ՆորՆախիջևանՄՀ #ՓոքրիկՀայրենակից #Կապան #Սյունիք #ՀայաստանՍփյուռք
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
8 Aug, 09:08edited
✨ Ամփոփեցինք «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը։ 🌞Կապանի սահմանամերձ բնակավայրերի 60 աշակերտներ մասնակցեցին ամառային դպրոցին։ Մանրամասները՝ www.nornakhijevan.org/new230726s/#ՆորՆախիջևանՄՀ #ՓոքրիկՀայրենակից #Կապան #Սյունիք
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
2 Aug, 19:49edited
❤️ Սիրո՞ւմ ես ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ կամ ընտրել ես պատմաբանի մասնագիտությունը․ 🎯 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 12-րդ դասարանցիներին և Պատմության ֆակուլտետի 1-ին կուրսեցիներին 🎓 Մասնակցե՛ք «ՄԵՆՔ» առաջնորդության դպրոցին (Պատմություն 2026)՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ։ ✨ ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Կեցությունը Ծաղկաձորում և Երևան-Ծաղկաձոր-Երևան տրանսպորտն անվճար են) 📅 Երբ․ Оգոստոսի 29–30 📍 Որտեղ․ Ծաղկաձոր ⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ Օգոստոսի 20 ⚠️ Տեղերը սահմանափակ են։ 🔗 Գրանցման հայտը՝ https://forms.gle/zCg2CRMXSGooEnUk8 🔗 Մանրամասները՝ nornakhijevan.org/tsragirmenk26 #ՄԵՆՔԱԴ #ՆորՆախիջևանՄՀ #Պատմություն #Ծաղկաձոր #ԱռաջնորդությանԴպրոց
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
31 Jul, 14:48edited
🤗 Դիտե՛նք Կապան և Մեղրի համայնքներում իրականացված անվճար բուժզննումների մասին պատմող «Առողջ հայրենակից 2026» ծրագրի ամփոփիչ տեսանյութը։ 📽 🌞Առողջություն մեր բոլոր փոքրիկներին։ Սա մեր համեստ ներդրումն է այս կարևոր գործում, որը, լիահույս ենք, օգտակար եղավ մեր բոլոր շահառուների համար։ 🤍 #Առողջհայրենակից #Կապան #Մեղրի #ՆորՆախիջևանՄՀ
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
31 Jul, 08:42
«Առողջ հայրենակից» 2026 թ․ ծրագրի շրջանակում 140 երեխա անցել է անվճար նեղ մասնագիտացված բուժզննում։Երևանի առաջատար բժիշկների խումբը Կապան և Մեղրի սահմանամերձ համայնքներում իրականացրել է մասնագիտական բուժզննումներ՝ նպաստելով մանուկների առողջության պահպանմանն ու հիվանդությունների վաղ կանխարգելմանը։Ավելին www.nornakhijevan.org/new310726s#Առողջհայրենակից #Կապան #Մեղրի #ՆորՆախիջևանՄՀ
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
13 Jul, 14:39edited
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, Կապանի և Մեղրու բժշկական կենտրոնների հետ գործակցությամբ, մեկնարկում է «Առողջ հայրենակից» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Երևանի առաջատար մասնագետներից կազմված 8-հոգանոց բժշկական խումբը՝ դոկտոր Բիայնա Սուխուդյանի գլխավորությամբ, անշահախնդիր կիրականացնի երեխաների անվճար բուժզննում։ • Կապան. հուլիսի 17-ին, ժամը 11:00-ից՝ Կապանի ԲԿ-ի պոլիկլինիկայում (Կապան համայնքի գրանցում ունեցող երեխաների համար)։ • Մեղրի. հուլիսի 18-ին, ժամը 11:00-ից՝ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում (Մեղրի համայնքի գրանցում ունեցող երեխաների համար)։ Բուժզննումներն իրականացվելու են հետևյալ ուղղություններով. • Մանկաբուժություն • Նյարդաբանություն • Մանկական վիրաբուժություն • Ալերգոլոգիա • Գաստրոէնտերոլոգիա • Էնդոկրինոլոգիա • Սոնոգրաֆիա Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/jtAJkj3AjRF9esbb9 ։ Հարցերի և լրացուցիչ
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
8 Jun, 18:31
📣 Մասնակցիր «Փոքրիկ Հայրենակից» 2026 ծրագրին Սիրելի՛ ծնողներ և երեխաներ, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը սիրով հայտարարում է «Փոքրիկ Հայրենակից» 2026 կրթադաստիարակչական ծրագրի մեկնարկը։ Այս ծրագիրը նախատեսված է Սյունիքի մարզի Կապան համայնքի քաղաքային և գյուղական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտների համար՝ նպատակ ունենալով հարստացնել նրանց ամառային արձակուրդները արվեստի, սպորտի և մշակույթի միջոցառումների միջոցով։ 📌 Դասերը ընթանալու են հուլիսի 16-22 📝 Ինչպե՞ս դիմել 👀Կարդացեք ծրագրի մասին այստեղ՝ nornakhijevan.org/tsragirph26/ ✍️Լրացրեք էլեկտրոնային գրանցման հայտը այստեղ՝ forms.gle/coLqLhTY8ABXXDRu7 👉Կան մեզ ուղարկելու փաստաթղթեր, ուշադի՛ր եղեք։ 📅 Դիմումների վերջնաժամկետ՝ հուլիսի 8։ ԲԱՅՑ, հայտերի ընդունումը կավարտվի, եթե մասնակիցների սահմանված թիվը լրանա։ 🤝 Շտապեք գրանցվել։ 🎨 Եկե՛ք միասին ստեղծենք հիշարժան ամառ՝ լի նոր գիտելիքներով, ընկերներով և ուրախ պահերով։ #ՓոքրիկՀայր
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
1 Jun, 13:07
«ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ» մարդասիրական հիմնադրամը սրտանց շնորհավորում է բոլոր փոքրիկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Թող հայ մանուկների ծիծաղը միշտ հնչի մեր տներում։ Մենք շարունակելու ենք մեր ամենօրյա աշխատանքով սատար կանգնել և ջերմություն պարգևել այն բալիկներին, ովքեր ունեն դրա կարիքը։ Շնորհավո՛ր տոնդ, մեր լուսավոր ապագա։ #ՆորՆախիջևանՄՀ #Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՕր #Մանկություն #Բարեգործություն
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
4 Apr, 18:20edited
Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ 🕊✨Սիրելի՛ հայրենակիցներ,«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը սիրով շնորհավորում է բոլորիդ Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։Այս տոնը կյանքի հաղթանակի, հույսի վերածննդի և անսասան հավատի խորհուրդն ունի։ Թող Սուրբ Հարության լույսը ջերմություն բերի մեր օջախներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին և ուժ ու կորով՝ մեր բոլոր բարի նախաձեռնություններին։Բարի և լուսավոր Զատիկ բոլորիս։
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
8 Mar, 08:17
🌸 Սիրելի՛ կանայք և օրիորդներ, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը սրտանց շնորհավորում է ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք այն անսասան ուժը, որը հասարակությունը դարձնում է ավելի մարդասեր, իսկ աշխարհը՝ ավելի լուսավոր: Ձեր նվիրվածությունը, համբերատարությունն ու անսահման սերը մեր հավաքական հաջողությունների և ամուր ընտանիքի գրավականն են: Մաղթում ենք ձեզ անխաթար խաղաղություն, առողջություն և թող ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լցված լինի հոգատարությամբ ու գնահատված լինելու բերկրանքով: ✨ Շնորհավոր Մարտի 8:Channel photo updated
26 Feb, 13:40

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
23 Feb, 16:10
📣 Մեկնարկեց «Ուսուցիչ» ծրագիրը։ 🫰 Այս անգամ մրցանակակիր դառնալու հնարավորություններն ավելի շատ են․ 18 ուսուցիչ, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր, դրամական մրցանակներ։ ❓ Աշխատո՞ւմ եք #Արարատ-ի, #Տավուշ-ի, #Սյունիք-ի, #ՎայոցՁոր-ի կամ #Գեղարքունիք-ի մեր դիտարկած 155 սահմանամերձ դպրոցներից մեկում։ ➡️ Ուրեմն այս ծրագիրը հենց Ձեզ համար է։ 📌 Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 1։ 📎 Մանրամասներ՝ nornakhijevan.org/usutsich2026 ։ ✍️Գրանցման հայտ՝ forms.gle/N629JemKmRmv5jqw5 🙏 Սիրելի՛ ուսուցիչ մենք գնահատում ենք սահմանին նոր սերունդ կրթելու Ձեր ամենօրյա հերոսությունը։ #Ուսուցիչ2026 #ՆորՆախիջևանՄՀ #ՍահմանամերձԴպրոցՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՍՈՒՑԻՉ - ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ«ՈՒՍՈՒՑԻՉ» ծրագիր 2026 (համառոտ նկարագրություն) «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը՝ հավատարիմ իր առաքելությանը՝ աջակցել կրթության զարգացմանը, սկսում է նվիրված ու իրենց
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
17 Feb, 07:16edited
🤝Մենք կրկին Ախալցխայում գործող «Արմաթ» կենտրոնի կողքին ենք։ 💡«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն իրականացնում է «Արմաթ Ախալցխա» 2026 ծրագիրը՝ ապահովելու Ախալցխայի մեր պատանիների տեխնոլոգիական կրթությունն ու կենտրոնի անխափան գործունեությունը։ 👍Խնդրում ենք հավանել և տարածել այս հրապարակումը՝ օգնելով մեզ ապահովել ավելի մեծ հասանելիություն և տեղեկացնել այս կարևոր նախաձեռնության մասին։ 👉 https://www.nornakhijevan.org/tsragiraa26/
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
24 Jan, 11:50
🥳«Ամանորյա նվեր» 2025 թ․ ծրագրի ձեռնարկը դիտում ենք այստեղ։ 👀Դիտեք նաև մեր յութուբյան ալիքում՝ youtu.be/VNe_nW1fAFw
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
21 Jan, 07:06
🎬Լսենք մեր «Ամանորյա նվեր» ծրագրի հաջորդ փոքրիկ հերոսուհու երգի գեղեցիկ կատարումը🥳
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
19 Jan, 07:08
🎬Լսենք մեր «Ամանորյա նվեր» ծրագրի հաջորդ փոքրիկ հերոսուհու գեղեցիկ ասմունքը🥳
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
16 Jan, 06:52
🎬Լսենք մեր «Ամանորյա նվեր» ծրագրի հաջորդ փոքրիկ հերոսուհու՝ Նատալի Ակողլյանի երգի գեղեցիկ կատարումը🥳
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ մարդասիրական հիմնադրամ / НОР НАХИЧЕВАН гуманитарный фонд
15 Jan, 08:32
🎬Լսենք մեր «Ամանորյա նվեր» ծրագրի հաջորդ փոքրիկ հերոսուհու գեղեցիկ ասմունքը🥳
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
