gram news
ՀՀ ՊԵԿ/ SRC of RA channel avatar

ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

@petekamutner_arm

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ալիք The official Telegram channel of State Revenue Committee of the Republic of Armenia

ProjectsHYPolitics

4,932subscribers

Open the Channel

Latest posts

  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    22 Sept, 10:47

    Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Երախտագիտության մեդալով պարգևատրվել են Պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Մկրտիչ Մկրտչյանը և ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը։ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Մկրտիչ Մկրտչյանն իր երկարամյա և բարեխիղճ աշխատանքով նշանակալի ավանդ ու ներդրում ունի հարկային ծառայության զարգացման ու կայացման գործում։ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը տարիների արդյունավետ ու նվիրված աշխատանքով նպաստել է մաքսային համակարգի առաջընթացին ու կատարելագործմանը։Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական
    56972Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    22 Sept, 07:48

    Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ Leadership in Energy and Environmental Design հավաստագրմամբ:Պետական եկամուտների կոմիտեի և CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկության միջև ստորագրվել է պայմանագիր, ըստ որի, խորհրդատուն ներգրավված կլինի Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում՝ ապահովելով LEED պահանջների հետևողական կիրառումը։Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ձևավորել ժամանակակից, էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքներ՝ միջազգային կանաչ շինարարության չափանիշներին համապատասխան։Ավելին
    641221Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    22 Sept, 05:51

    💬Միասին ամփոփենք նախորդ շաբաթվա նորություններըԱնկախությունն ինձ համար միայն պատմական ձեռքբերում չէ․ սա ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն ու որոշում՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու հարատև, ինքնուրույն և արժանապատիվ պետություն. ՊԵԿ նախագահը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվԷդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ԻրանումԺամանակակից հարկային վարչարարություն՝ թվայնացումից դեպի հարկային կարգապահություն․ ՊԵԿ նախագահը մասնակցել է պանելային քննարկմանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսովՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորմանԿառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր ______________🎨 Մհեր Աբեղյանը կտավին է հանձնել Հայաստանը՝ իր
    663321Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    21 Sept, 07:19

    🇦🇲Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։Անկախությունն ինձ համար միայն պատմական ձեռքբերում չէ․ սա ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն ու որոշում՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու հարատև, ինքնուրույն և արժանապատիվ պետություն։Պետության անկախության առանցքային հիմքը նրա տնտեսական զարգացումն է և դինամիկ զարգացող գործարար միջավայրը, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող միաժամանակ ստեղծում և իր ներդրումն է ունենում հարատև անկախության գործում։ Եվ այստեղ մեծ է Պետական եկամուտների կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի դերն ու պատասխանատվությունը, քանի որ ՊԵԿ-ը հարկ վճարողի ու պետության միջև փոխվստահության առանցքային կամուրջ է։Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ՝ հանուն մեր երկրի զարգացման ու բարգավաճման։Շնորհավո՛ր Անկախության տոնը։ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը
    8571621Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    18 Sept, 14:13

    ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամ:Նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։Ավելին
    1,080video421Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    18 Sept, 12:54

    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և առանցքային դերը ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մաքսային վարչարարության վերջին բարեփոխումները, մասնավորապես, անդրադառնալով «EXIM» տեղեկատվական համակարգի ներդրմանը, մաքսային միասնական հաշվի ներդրման գործընթացին, ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող թվայնացման ծրագրերին և մաքսային անցման կետերում նոր հարթակի ներդման աշխատանքներին, որոնք կնպաստեն սահմանային անցումների տևողության կրճատմանը։Քննարկվել են հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, 2025-2026թթ․ հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, եկամուտների համընդհանուր հայտարարագրման
    85132Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    18 Sept, 11:11

    Կարևորելով ՊԵԿ-բիզնես արդյունավետ երկխոսությունը՝ ՊԵԿ ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համատեղ քննարկելու իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու հետ կապված խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը, մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների և արձանագրված արդյունքների համատեքստում, առանձնացրել է հատկապես ExIm տեղեկատվական հարթակի մշակումն ու ներդրումը՝ ընդգծելով հարթակի հնարավորություններն ու առավելությունները։Ակտիվ քննարկում է ծավալվել նաև մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի շուրջ։Քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների առանցքում մաքսային աշխատողի և տնտեսվարողի միջև ֆիզիկական շփումը
    80541Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    18 Sept, 09:00

    🏗️Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ. 2026 թվականի ընթացքում արդեն իսկ ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված 507 աշխատող։Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները ձևակերպել օրենքով սահմանված կարգով գրանցելով բոլոր վարձու աշխատողներին և ամբողջությամբ հայտարարագրել փաստացի վճարվող աշխատավարձերը։
    872video221Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    18 Sept, 07:39

    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 7-ից մեկնարկած առաքելությունների ներկայացուցիչներին՝ չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների բարելավման նպատակով միջազգային լավագույն փորձի ներդրման և միջազգային հարկման ոլորտում FITAS գործիքի կիրառմամբ հարկային մարմնի և վերջինիս կարողությունների գնահատման նպատակով։Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ աջակցությունների առանցքային դերը ՊԵԿ բարեփոխումների գործընթացում:ԱՄՀ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են առաքելությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպումների և աշխատանքների արդյունքները և կատարելագործման առաջարկություններ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության և միջազգային հարկման գործընթացների բարելավման վերաբերյալ։
    85442Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    17 Sept, 13:00

    ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները՝ ՀԴՄ կիրառման կանոնների, աշխատողների չձևակերպման և անկանխիկ վճարումների ընդունման պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։Հրապարակվել են 2026 թվականի օգոստոսին իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․🧾ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 363 դեպք, տուգանքի չափը կազմել է 134.3 մլն դրամ👥 վարձու աշխատողի չձևակերպման 72 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 317, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 79.3 մլն դրամ💳 «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման 27 դեպք, տուգանքի չափը՝ 10.3 մլն դրամ։Ավելին
    925331Open in Telegram
  • ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

    17 Sept, 06:25

    🎓Պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ ուսումնական կենտրոնի հետ համատեղ սեպտեմբերին 16-ին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացված աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցել է ավելի քան 70 գործատու։Կոմիտեի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներն ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներկայացրել են պետական համակարգում աշխատանքի առանձնահատկությունները, ՊԵԿ-ի կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները։Ուսանողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու Կոմիտեում առկա թափուր հաստիքներին, դրանց համալրմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ հարկային և մաքսային ծառայություններում աշխատանքի ընդունման հնարավորություններին։«Առաջնորդվելով ՊԵԿ-ի տեսլականով և առաքելությամբ՝ մեր նպատակն է ոչ միայն աջակցել երիտասարդներին մասնագիտական կայացման գործում, այլև հետագայում նրանց հնարավորություն տալ որպես գործընկերներ ներգրավվելու Պետական եկամուտների
    941322Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot