gram news
National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան channel avatar

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

@polytech_am

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation

ProjectsHYEducation

1,676subscribers

Open the Channel

Latest posts

  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    16 Sept, 08:13

    Պոլիտեխնիկը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցությունՍեպտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև։Ավելին՝ https://polytech.am/6xcp#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    15 Sept, 18:23

    Պոլիտեխնիկն ու ԶՊՄԿ-ն մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2025 թվականի կայուն զարգացման հաշվետվության ներկայացումը, որի շրջանակում ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև։Ավելին՝ https://polytech.am/kpmi#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    11 Sept, 18:15

    Պոլիտեխնիկում հյուրընկալվել են Հայաստանի մետալուրգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչները«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։Ավելին՝ https://polytech.am/uzm7#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    11 Sept, 12:11

    ՀԱՊՀ-ն և CEA-Leti-ն քննարկել են համատեղ եվրոպական հետազոտական նախաձեռնություններըՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական կենտրոնի Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանին և CEA-Leti-ի գիտական տնօրեն Թոմաս Էռնստին։Ավելին՝ https://polytech.am/owh2#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    10 Sept, 14:41

    ՀԱՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը համալսարանական կայուն զարգացման ոլորտում2026 թվականի օգոստոսի 24–27-ը Գերմանիայի Տրիերի կիրառական գիտությունների համալսարանի Բիրկենֆելդի բնապահպանական կամպուսում (Umwelt-Campus Birkenfeld, Trier University of Applied Sciences) անցկացվել է UI GreenMetric կայուն համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանցի 12-րդ միջազգային աշխատաժողովը՝ IWGM 2026-ը։Ավելին՝ https://polytech.am/x280/#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    10 Sept, 09:35

    Ֆինանսական տեխնոլոգիաներից մինչև նորարարական նախագծեր․ հանդիպում ՀԱՊՀ ուսանողների հետՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները հանդիպել են Ռուսաստանի ֆինանսական և վճարային ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր՝ ՀԱՊՀ ուսանողներին ներկայացնել ֆինանսական և վճարային տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ու երիտասարդական ծրագրերը, մասնագիտական զարգացման հնարավորությունները և երիտասարդների ներգրավման մեխանիզմները:Ավելին՝ https://polytech.am/s5vo#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    3 Sept, 15:10

    Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրանը հյուրընկալել է Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ ՄուդրիկինՕգոստոսի 26-ից 31-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում հյուրընկալվել է Կրակովի գյուղատնտեսական համալսարանի Մեքենաշինության և ագրոֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Քշիշտոֆ Մուդրիկը՝ պրոֆեսոր Տարաս Հութսոլի ուղեկցությամբ։Ավելին՝ https://polytech.am/6t7i/#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    3 Sept, 13:23edited

    Բացահայտելով աշխարհի առաջատար համալսարանները. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի Միջազգային Բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի առաջին շրջանավարտների պատմական հաջողությունըՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի IB «Դիպլոմա» ծրագրի առաջին սերնդի շրջանավարտների հոսքն արձանագրել է համաշխարհային մակարդակի հաջողություն՝ ստանալով ընդունելության հրավերներ աշխարհի 10 երկրների և 4 մայրցամաքների առաջատար համալսարաններից: Ընդունվելով արհեստական բանականության, ճարտարագիտության և ֆիզիկայի նորարարական ծրագրերից մինչև բիզնեսի, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների բարձրագույն վարկանիշ ունեցող ֆակուլտետներ՝ մեր աշակերտներն ապացուցեցին, որ նպատակասլացությունը, կարգապահությունն ու լայնախոհությունը սահմաններ չեն ճանաչում:Ավելին՝ https://polytech.am/hgak/#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    31 Aug, 10:55

    ՀԱՊՀ-ն և Գույչժոուի գիտությունների ակադեմիան ստորագրել են գիտակրթական համագործակցության զարգացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր2026 թվականի օգոստոսի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գույչժոուի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ ակադեմիայի փոխնախագահ, պրոֆեսոր Չժեն Չժանի (Zhen Zhang) գլխավորությամբ։ Այցի առանցքում գիտական համագործակցության ընդլայնումը, համալսարանի աշխատակիցների մասնագիտական զարգացման հնարավորությունները և համատեղ հետազոտական նախաձեռնությունների իրականացումն էին։Ավելին՝ https://polytech.am/aaw9/#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
  • National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    21 Aug, 05:23

    Կառուցել, մոդելավորել, վերլուծել, որոշել. Պոլիտեխնիկի ուսանողները՝ միջազգային ամառային դպրոցումՏեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող Ռուբեն Մարությանը և Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Ալեքսանյանը Սլովենիայում մասնակցել են «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կազմակերպված ամառային դպրոցին՝ «Սիմուլացնել մատակարարման շղթաների ապագան՝ թվային երկվորյակներից մինչև իրական որոշումներ» խորագրով միջոցառմանը։ Այն տեղի է ունեցել Մարիբորի համալսարանում, որը Սլովենիայի երկրորդ ամենամեծ և երկրորդ ամենահին բուհն է՝ տարիների ընթացքում դարձած հաջողակ գիտական հաստատություն, գիտելիքի տարածման ու հարստացման առաքելությամբ։Ավելին՝ https://polytech.am/6yaj/#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot