gram news
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA channel avatar

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

@presidentofra3rd

🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք 🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна 🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan

ProjectsHY

541subscribers

Open the Channel

Latest posts

  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    21 Sept, 08:01

    🇦🇲 Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակինԱնկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:🇷🇺 Дань уважения памяти погибших за независимость РодиныОт имени третьего Президента РА Сержа Саргсяна по случаю Дня Независимости Республики Армения утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» к Стене Памяти, увековечивающей подвиг армянских сынов, отдавших свои жизни за свободу и независимость Отечества.🇺🇸 Tribute to Heroes Martyred for Homeland’s IndependenceOn the occasion of Armenia’s Independence Day, today a wreath was laid on behalf of RA Third President Serzh Sargsyan in Yerablur Military Pantheon at the
    2981492Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    21 Sept, 05:03

    🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվԱնկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:Սիրելի՛ հայրենակիցներ,Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։
    7,9401693Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    20 Sept, 17:01edited

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը.📣 ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԻՐ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ ➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖📍2019 | Անկախությունը՝ ինքնության առհավատչյա «Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել այդ արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»:📍2020 | Պատասխանատվություն սերունդների առջև«Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն:Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են»։📍2021 | Չպարտվել
    1,960243Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    20 Sept, 17:01

  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    25 Aug, 15:05edited

    📍Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան«Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե այս գործն ի՞նչ տրամաբանական ավարտ կունենա (հասկանալի է՝ մի օր կուղարկվի դատարան), և հնարավորություն կունենանք նաև հանրությանը ցույց տալու, թե ի՞նչ անհեթեթության հետ ենք ընդհանրապես մենք առնչվում»,- 168․am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահին վերագրվող հերթական մեղադրանքին այսպես արձագանքեց նախագահի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։«Ինձ մոտ խորը համոզմունք առաջացավ այս իրավիճակից, որ ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար, և ավելին՝ որ կրկին, ասենք, այն պայմաններում, երբ պարոն նախագահի ելքը ՀՀ-ից արգելված է, նորից արգելվի»։«Այս պրոցեսն է այսօր տեղի ունեցել, մեծ հաշվով, ուրիշ ոչ մի բան։ Այս աբսուրդի թատրոնը գնալով ավելի խիտ գույներ
    6,670128Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    21 Aug, 14:19edited

    🇦🇲 Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ.«Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի
    4,4101610Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    21 Aug, 14:18

  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    30 Jun, 05:34

    Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նրա համար այս օրը երբեք առանձնահատուկ տոնականություն չի ունեցել, առավելևս նման երանգ չունի վերջին տարիներին, երբ մեր երկրի և ժողովրդի համար սարսափելի կորուստների և ծանր փորձությունների այս ժամանակաշրջանում, հասկանալիորեն, տրամադրություն էլ չի մնացել։ Նախագահը մշտապես նախընտրել է իր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Այսօր էլ բացառություն չէ։Նա իրեն հատուկ զսպվածությամբ և քաղաքավարությամբ, ինչպես միշտ, կընդունի հարազատների, ընկերների, գործընկերների, համախոհների, աջակիցների շնորհավորանքները, ծանոթ ու անծանոթ մարդկանց ջերմ խոսքերը, շնորհակալ և ուշադիր կլինի յուրաքանչյուրի նկատմամբ, չնայած որ օրն իր համար հատուկ նշանակություն չունի։ Կխնդրի հրապարակային հնչած բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան անպայման իր կողմից շնորհակալական խոսք և փոխադարձ բարեմաղթանքներ հղել դրանց հեղինակներին, իսկ պաշտոնապես ստացված նամակներին՝
    802306Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    30 Jun, 05:34

    .
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    12 Jun, 10:28edited

    📣 «Միայն ապուշը կարող է մտածել, թե կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը»․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին ⤵️🇦🇲 Ճեպազրույցի սղագրությունը՝ https://shorturl.at/cyQgL🇷🇺 https://shorturl.at/ybkfV🇺🇸 https://shorturl.at/nC1Xq📹 Ճեպազրույցի տեսաձայնագրությունը՝ https://shorturl.at/lWxdN
    484118Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    12 Jun, 10:00

    🇦🇲 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակինՀՀ պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:🇷🇺 Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника МаргарянаПо случаю 75-летия со дня рождения государственного и политического деятеля Республики Армения, бывшего премьер-министра Армении Андраника Маргаряна, третий Президент Республики Армения, председатель Республиканской партии Армении Серж Саргсян сегодня вместе с членами РПА посетил Пантеон имени Комитаса и вместе с членами семьи и
    832114Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    12 Jun, 10:00

  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    10 Jun, 15:34edited

    📣 Ընտրությունների նախնական արդյունքների, հետընտրական զարգացումների և հետագա քաղաքական գործընթացների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի հիմնական շեշտադրումները. ⤵️📍 «Շատ տարբերակներ չկան՝ կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կա՛մ հրաժարվում են մանդատներից»։📍 «Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։📍 «Խնդիրը ձևն ընտրելը չէ. խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»։📍 «Քաղաքական այն ուժերը, ովքեր անցել են խորհրդարան, այսինքն՝ ում սատարել է մեր ժողովուրդն այդ չափով, նրանք պիտի որոշում կայացնեն»։📍 «Մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք, մենք բոլորս պետք է այդ որոշումներն իրականացնենք»։📍 «Պայքարում հաջողության համար փողոցը միշտ էլ օգտակար է»։📍 «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ»։📍 «Եթե մենք, օրինակ, 2017 թվականին անցկացնեինք այսպիսի
    1,070165Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    10 Jun, 15:34

  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    7 Jun, 13:28edited

    📣 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները.📌 «Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը»։📌 «Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի»։📌 «Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը»:📌 «Շատ եմ ցանկանում, որ լինի ազգային համախմբում, որ երկրում ճնշող մթնոլորտը վերանա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կարծիքն ազատ արտահայտել»։📌 «Եթե գոնե 10%-ով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն (ՀՀԿ-ի չմասնակցելու մասին) արդարացված էր»։📌 «Ես բոլորին խնդրում եմ մասնակցել ընտրություններին, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե
    33896Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    7 Jun, 10:54

    1,390139Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    7 Jun, 10:35edited

    🇦🇲 Սերժ Սարգսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքըՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիվ 29/46 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությանը:Քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:📷 Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ https://shorturl.at/2JNi6🇷🇺 Серж Саргсян исполнил свой гражданский долгТретий Президент Республики Армения, председатель Республиканской партии Армении Серж Саргсян исполнил свой гражданский долг, приняв участие в голосовании на очередных выборах в Национальное собрание Республики Армения на избирательном участке № 29/46.После голосования он ответил на вопросы журналистов.📷 Полный фоторепортаж: https://shorturl.at/rgFIS🇺🇸 Serzh Sargsyan has fulfilled his civic dutyThe third President of the Republic of Armenia and Chairman of the Republican Party of Armenia,
    831142Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    7 Jun, 09:59edited

    Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը 🗳️ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիվ 29/46 ընտրատեղամասում մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությանը:Ուղիղ եթերի հղումը՝https://www.youtube.com/watch?v=mTDFtvA5NbQ
    26698Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    6 Jun, 13:00edited

    ‼️ Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին, ժամը 14:00-ին կքվեարկի թիվ 29/46 ընտրատեղամասում (Ձորաղբյուր, Լուսավորության փողոց 20, Ձորաղբյուրի միջն. դպրոց):
    734205Open in Telegram
  • ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA

    29 May, 14:01

    📣 «Ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը»: ——— Հատված Հանրապետության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձից։🇦🇲 https://bit.ly/3RFjPjG 🇷🇺 https://bit.ly/4wVwEGD 🇺🇸 https://bit.ly/4uusN1I
    7151910Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot