Latest posts

Քրիստոնյա
22 Sept, 20:47edited
Ինչպե՞ս ներեմ, եթե դեռ չեմ մոռացել։Երբեմն մարդիկ այնքան խորը վիրավորանք են հասցնում մեր հոգուն, որ նույնիսկ տարիներ անց չենք կարողանում մոռանալ այդ վիրավորանքն ու ներել մարդուն իր ասած թեկուզ անզգույշ խոսքի կամ գուցե միտումնավոր պատճառած ցավի համար։Ոչ հարազատ մարդկանց կողմից ասված խոսքերն այդքան ցավոտ չեն։ Մեզ իսկապես կարող են վիրավորել ամենամոտ մարդիկ՝ ամուսինը, ծնողը, ընկերը, հարազատը, նրանք, ովքեր շատ լավ են ճանաչում մեզ, այնքան լավ, որ մեկ բառով կարող են խոցել։ Եվ նույնիսկ եթե որոշել ենք չպահել վիրավորանքը, ամեն ինչ միանգամից չի մոռացվում։ Եվ հենց այս պահերին է, որ պետք է խորհենք ներման մասին որպես քրիստոնյաներ։Սուրբ Գիրքն ասում է. «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթեոս 6:14)։ Քրիստոնեական ներումը չի նշանակում ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Այն չի նշանակում արդարացնել դիմացինի սխալը կամ հրաժարվել տեղի ունեցած իրողությունից։
Քրիստոնյա
22 Sept, 20:44

Քրիստոնյա
18 Sept, 17:42edited
Հացդ կիսիր քաղցածի հետ📖 Եսայի 58:7-10
Քրիստոնյա
17 Sept, 20:45
Չխոստովանված մեղքի գինը. Ռուբեն սրբազան Զարգարյան
Քրիստոնյա
16 Sept, 09:59
forwarded from @gareginnjdehh
Նժդեհի հայացքն անփոփոխ մնաց մինչև նրա կյանքի վերջին վայրկյանն ու արտացոլեց իրական հայրենասիրության պատգամը՝ «Ազգս գերագույն նպատակ է, իսկ ես միջոց»։ «Խուստուփի արծվի» մահվանից նույնիսկ 70 տարի անց, նրա թողած անգին ուսմունքը դեռ ապրում է շատերի սրտում։ Նա տարիներ շարունակ կռվեց թյուրք հրոսակների դեմ և երբ 1920-ին Հայաստանի ղեկավարությունը փորձեց Զանգեզուրը նվիրել Կարմիր բանակին, Նդժեհը հրաժարվեց կատարել նրանց հրահանգն ու զենքը վայր չդրեց: Շուտով, նա Խուստուփի բարձունքներից այնպիսի մի ապստամբություն կազմակերպեց, որ բոլշևիկներին կարողացավ դուրս շպրտել Կապանից, հետո Գորիսից ու Մեղրուց:©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Քրիստոնյա
15 Sept, 16:21edited
Թող ձեր արտաքինով զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անմեղությամբ, ինչ որ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ, մի ժամանակ այդպես էին իրենք իրենց զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց․ այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում» (Ա Պետր. 3.3-7): Այս գեղեցկությունը, խոնարհությունն ու համեստությունը մենք պիտի տեսնենք կնոջ կերպարի մեջ, կինը պիտի զարդարվի աստվածպաշտությամբ, աղոթասիրությամբ, ամոթխածությամբ:
Քրիստոնյա
15 Sept, 06:10

Քրիստոնյա
14 Sept, 14:06

Քրիստոնյա
14 Sept, 10:58
Մեծ տոները օրեր շարունակ են տոնվում. Այսօր էլ Սուրբ Խաչի տոն է։ Այս առիթով այցելում ենք ննջեցյալներին նրանց հետ աղոթքով տոնելու, հիշելու եւ հիշեցնելու, որ Սուրբ Խաչի նշանը պիտի երեւա Քրիստոսի երկրորդ Գալուստին։ "Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով" (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), Այդ ժամանակ բոլոր ննջեցյալները պիտի հարություն առնեն, պիտի բացվեն գրքերը եւ մեծ դատաստան լինի։ Մեր աղոթքներն ու ողորմությունները այն նպատակն ունեն, որ մեր ննջեցյալ սիրելիներն արժանանան կյանքի հարության եւ ոչ թե դատաստանի հարության։ "Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում կլինեն, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար" (Ավետարան ըստ Հովհաննու, գլ. 5):🗣 Տեր Նշան Ալավերդյան
Քրիստոնյա
13 Sept, 06:02
Տե՛ր, համարձակվում եմ, աղոթել քեզ, և չգիտեմ քո կամքը, խնդրում եմ ու չեմ ճանաչում Հուգուս համար օգտակարը: Ողորմա՛ծ Տեր, Հայտնի՛ր ինձ, քո բարի կամքը և ուսուցանի՛ր պահել քո պատվիրանները։ Տո՛ւր ինձ բարին, որ չեմ խնդրում և չգիտեմ, ու եթե բարին չեմ գործում, բարի՛ք արա ինձ եթե չեմ խնդրում ողորմություն, Դու ողորմությո՛ւն չնորհիր ինձ. կանչի՛ր քեզ մոտ, եթե Հ հեռանում եմ քեզնից, ու եթե չեմ ուզում գալ, բռնավորի՛ր ու տա՛ր քեզ մոտ․ կամենում եմ թե ոչ, ե՛տ դարձրու ինձ․ ու եթե բռնվում եմ մեկի կողմից, ինձ ազատի՛ր․ եթե զբաղվում եմ երկրավոր բաներով, հոգևոր խորհուրդներո՛վ զբաղեցրու ինձ․ եթե ցրվում եմ այս ու այն կողմ գնալով, մի՛ թող ինձ, մինչև որ բռնելով տանես քո փառքի օթևանը։
Քրիստոնյա
12 Sept, 20:20
1. Հին Կտակարան. «Եվ Աստված ասաց...»Ծննդոց գրքի առաջին գլխում աշխարհի արարումը նկարագրվում է հենց խոսքի միջոցով: Աստված չի ձևափոխում նախապես գոյություն ունեցող նյութը, այլ ստեղծում է ոչնչից (Ex nihilo)՝ պարզապես հրամայելով: «Եվ Աստված ասաց՝ «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ» (Ծննդոց 1:3):Սաղմոսներում այս միտքը հստակ ձևակերպված է. «Տիրոջ խոսքով երկինքը ստեղծվեց»(Սաղմոս 32:6) և «Նա ասաց, և նրանք եղան. Նա հրամայեց, և հաստատվեցին» (Սաղմոս 148:5):2. Նոր Կտակարան. Խոսքը (Լոգոս) որպես ԱնձՆոր Կտակարանում Աստծո խոսքով արարելու գաղափարը ստանում է ավելի խորը՝ քրիստոսակենտրոն իմաստ: Հովհաննեսի ավետարանի սկիզբը բացահայտում է, որ այդ Արարիչ Խոսքը (հունարեն՝ Լոգոս) Հիսուս Քրիստոսն է: «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծո մոտ էր, և Խոսքն Աստված էր... Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհաննես 1:1-3):Պողոս առաքյալը Կողոսացիներին ուղղված թղթում հաստատում է, որ Քրիստոսով
Քրիստոնյա
12 Sept, 16:13

Քրիստոնյա
12 Sept, 05:50
Քո շնորհները սփռի՛ր անդամներիս վրա, Տե՛ր, լցրո՛ւ, մարմինս արիությամբ ու ժուժկալությամբ և Հոգիս երկյուղով ու դողությամբ, սիրտս սիրով ու արդարությամբ, միտքս Քո լույսով ու իմաստությամբ, խորհուրդներս քո գիտության հանճարով․ [զորացրո՛ւ] ոտքերս գնալու արդարության շավղով, ձեռքերս՝ բարին գործելու, բերանս գոհությամբ և օրհնությամբ անդադար քեզ սաղմոսելու, աչքերս հորդաբուխ արտասվելու, հոտոտելիքս կյանքի գիտության բույրը զգալու, և ունկերս լսելու ավետյաց ձայնը, որ ասում է․ «Թողնվա՛ծ լինեն քեզ քո բոլոր մեղքերը»։
Քրիստոնյա
11 Sept, 11:03
Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։📖 ԱՌԱԿՆԵՐ 17:5
Քրիստոնյա
8 Sept, 09:12edited
Ինչու՞ է մեղավորը հավիտյան տանջվում դժոխքումhttps://youtu.be/pu5Bc-yLeZw?si=owa9m9B2AqSLeDu7YouTubeԻնչու՞ է մեղավորը հավիտյան տանջվում դժողքումEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Քրիստոնյա
7 Sept, 21:06
Բան ԺԲ Սրտի խորքերից խոսք Աստուծո հետԳ Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի. Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ՝ ամոթահարիս. Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս, Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս, Հեռացրո՛ւ, հնարագետ, սովորություններս մահացու. Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, հրապույրները խաբողի. Վանի՛ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի. Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի. Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի. Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները մարտնչողի. Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի. Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս. Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս մուտքի. Դրոշմիր քո նշանը աղոթյալիս ճանապարհին, Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի. Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Քրիստոնյա
7 Sept, 05:55
forwarded from @armchurchmoscow
Ամեն կիրակի Սբ. Պատարագից հետո Մոսկվայի երիտասարդները Եզրաս սրբազանի հետ վոլեյբոլ են խաղում։ ______ Каждое воскресенье после Святой Литургии московская молодежь играет в волейбол вместе с владыкой Езрасом.
Քրիստոնյա
6 Sept, 20:19
forwarded from @christians1
💛
Քրիստոնյա
6 Sept, 17:35
Ամենևին առիթ մի՛ տվեք ձեր ծնողներին, ազգականներին և բարեկամներին միջամտելու ձեր ներքին խնդիրներին։ Մի՛ մոռացեք, որ դուք, իբրև չափահաս անձեր, ձեր հոժար կամքով թողնում եք ձեր հորն ու մորը և հարում եք իրար։ Պատրաստ եղեք ընդունել ձեր սխալներն ու աչք փակել միմյանց թերությունների և տկարությունների վրա։Թող արևը երբեք մայր չմտնի ձեր բարկության վրա՚։ Մի մարեք ձեր լույսերն ու ոչ մի դեպքում անկողին մի՛ մտեք առանց հաշտվելու։
Քրիստոնյա
6 Sept, 15:13
«Ո՛վ որ բարձրացնում է իր անձը պիտի խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը պիտի բարձրանա»
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
