Latest posts

Radio Sputnik Armenia
21 Sept, 11:45
«Զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության փաստաթղթային հարցերով, ժառանգություն բացելու կարիք էլ չի լինի»։Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը մեկնաբանել է հաջորդ տարեսկզբին ուժի մեջ մտնող «Քաղաքացիական օրենսգրքում» կատարված փոփոխությունը, ներկայացրել է «կողակցի սեփականության իրավունքի» վերաբերյալ նոր իրավակարգավորումները։📌Ամուսնական զույգերին հնարավորություն է ընձեռվել ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրանցել կողակցի սեփականության բացառիկ իրավունքը։ Դա կատարվում է ամուսինների համատեղ որոշմամբ և երկուստեք համաձայնությամբ։ Կարգավորումը նախատեսում է, որ ամուսիններից մեկի մահվան դեպքում գույքն ավտոմատ կերպով անցնում է մյուսին։ Այս գույքի նկատմամբ ժառանգության հարց չի ծագում, քանի դեռ ամուսիննեից մեկը ողջ է։ Ինչ վերաբերում է ժառանգներին, փաստաբանը
Radio Sputnik Armenia
21 Sept, 11:20
🎙«Մեզ տանում են գլոբալիզացիայի և դարձնում հեշտ լուծվող»․ Արման Նուռ«Մենք էսօր ինչ ենք լսում՝ «մերը չի․․․ մենք չենք․․․ ոչ մի ազգային․․․»»,- նկարիչ, դիզայներ, հասարակական գործիչ Արման Նուռին մտահոգում է ամենօրյա «ուղղորդումները» օտարամոլությանը, ազգայինը թերագնահատելուն։«Ինտերնետը ուղեղ լվալու տեղ է, ու բոլորին հասանելի է։ Այսօրվա կինոների թեմաները ուղեղ լվանալու համար են։ Այսօր բաժանությունների թիվը Հայաստանում աննախադեպ է, ավելի բարձր է, քան Եվրոպայում։ Սուտը դարձել է ոչ մի բան․ էլ չես զարմանում ստից, հոգնում ես ռեակցիա տալուց»,- հասարակությանը նետված մարտահրավերներն է թվարկում է Նուռը։Հայաստանն ապագայում արվեստագետը տեսնում է որպես ուժեղ պետություն, որը ներկայում անցնում է ու դեռ անցնելու է խութերի միջով։ Խոսել է նաև արվեստից՝ որպես զենք ու վահանից․«Բաց հրավեր եմ արել աշխարհի բոլոր նկարիչներին՝ նկարել Արարատ լեռը։ 300-ից ավել հայտ կա տարբեր
Radio Sputnik Armenia
21 Sept, 10:52
🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկասյանը զրուցել է «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի հետ։Ի՞նչ որակի ջուր ենք խմում, ինչո՞վ կարող են պայմանավորված լինել աղիքային հիվանդությունների հաճախակի դեպքերը, որքանո՞վ են անվտանգ շուկայում վաճառվող մրգերն ու բանջարեղենը, ինչպե՞ս է վերահսկվում սննդամթերքի որակը և ի՞նչ կարող է անել սպառողը իր առողջությունը պաշտպանելու համար։ Այս և սննդային անվտանգության այլ կարևոր հարցերի մասին՝ «Բաց տեքստով» պոդկաստում։📌Վերջին օրերին հանրային մեծ արձագանք է ստացել վաճառվող մրգերի վրա «Դիխլոֆոս» տեսակի միջատասպան միջոց կիրառելու մասին տեսանյութը։ ՍԱՏՄ-ն արդեն նմուշներ է վերցրել լաբորատոր փորձաքննության համար։ Բայց խնդիրը միայն մեկ խանութով կամ մեկ դեպքով չի սահմանափակվում․ որքանո՞վ է այսօր Հայաստանում անվտանգ այն, ինչ մենք ամեն օր ուտում և խմում ենք։
Radio Sputnik Armenia
21 Sept, 10:15
🎙«Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված են սովորել հեռախոսներով կամ պատճենած թղթերով»․ ՀՀ անկախության 35-րդ տարեդարձին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ «Ուրիշ նորություններում» խոսել ենք կրթությունից ու սերնդից։«30 տարի է՝ մեզ կերակրում են խոստումներով, որ շուտով լավ է լինելու, սակայն համակարգը ոչ թե կառավարվել է մասնագետների, այլ «վերևների քմահաճույքներով», - ասում է կրթության փորձագետը։ Նա ընդգծում է՝ քաղաքական հրահանգների և անհամարժեք թիրախների պատճառով կրթական ծրագրերը կամ ձախողվել են, կամ կիսատ մնացել։ Խնդիրն առավել ցայտուն է պատմության հայեցակարգում և դասագրքերում, որտեղ հապճեպությունն ու իշխանության պատվերին հարմարվելու փորձերը բերել են կոպիտ բացթողումներ, որոնք արժեքային ու կրթական հետընթացի են հասցրել․«Մշակութային գրագիտության փոխարեն այսօր ձևավորվում է չափազանց նեղ պրակտիկ մոտեցում,
Radio Sputnik Armenia
19 Sept, 16:05
«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջանի պահանջով գնում է սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի ճանապարհով, ապա չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ այլ ուժեր ևս հանրաքվեների անցկացում պահանջեն»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակներ ֆինանսավորվել են ռուսական 102-րդ ռազմաբազայի, ՌԴ դեսպանատան և սահմանապահ զորքերի գրասենյակի դիմաց ցույցեր իրականացնելու համար։ Մաթևոսյանի մեկնաբանությամբ՝ ներկայում Մոսկվան հստակ ազդակներ է հղում առ այն, որ եթե Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները չցանկանան ռուսական ներկայություն, ապա Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել ինչպես ռազմաբազան, այնպես էլ սահմանապահներին․«Տասնամյակներ շարունակ ասում էին, թե Ռուսաստանը մեզ «սապոգի տակ» է պահում։ Հիմա Մոսկվան ասում է՝ որոշում կայացրեք, եթե ուզում եք՝
Radio Sputnik Armenia
19 Sept, 15:05
🎙Юрий Самонкин: На Южном Кавказе Запад действуют в имперском духе – разорить, выкачать ресурсыНе хотелось бы, чтобы гражданская неопределенность в политике и экономике в итоге направила Армению на разрушительный путь, который уже прошли Грузия, Молдова, Украина, говорит политолог. И в этом плане именно 102-я российская военная база, расположенная в Гюмри, призвана внимательно отслеживать ситуацию в регионе (Южного Кавказа ред.) в такой тяжелый период, когда идет глобальный процесс распределения сфер влияния везде и повсюду.Помимо России и интеграции в ЕАЭС, где Армения пользуется принципами свободы рынка, услуг, капитала, рабочей силы и товарооборота, есть еще две страны, которые сейчас весьма интенсивно работают в регионе. Это Китай, де-факто включающий Армению в свой проект Шелковый Путь, и Турция, имеющая здесь свои геополитические интересы в
Radio Sputnik Armenia
19 Sept, 14:35edited
«Խաղաղության մրցանակը արևմտյան «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանը հակառուսական պլացդարմի վերածելու համար։ Հետսովետական երկրները արևմտյան կենտրոնների համար հետաքրքրություն են ներկայացնում այնքանով, որքանով կարող են գլխացավանք դառնալ Ռուսաստանի համար․ ճիշտ այսքանն է արևմտյան կենտրոնների հետսովետական երկրների հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը»։Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը նշում է՝ Հեսսենի խաղաղության մրցանակը շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար, մինչդեռ այդ 3 չափանիշներից որևէ մեկն էլ հիմնավոր չէ։ Ըստ Սուրենյանցի՝ Հայաստանը ժողովրդավարության հարցում ռեգրես ունի, Եվրամիության հետ իրական մերձեցում տեղի չի ունենում․ Եվրամիությունը պարզապես սիրաշահում է Փաշինյանին հակառուսական քայլերի համար։
Radio Sputnik Armenia
19 Sept, 13:51
🎙«Համոն» չէ՝ խամոն է, խամոնը բաստուրմա չէ․ 15 ամսից մինչև 7 տարվա հնեցման ուտեստը հաստատվում է հայաստանյան շուկայում«13 հատիկ խամոնից հասանք տարեկան 2.5–3 տոննա ներմուծման ծավալների, ինչը Հայաստանի համար բավական լուրջ թիվ է»,- գործարար Կարեն Բարսեղյանը «Ուրիշ նորություններում» պատմում է՝ ինչպես են Իսպանիայում ապրելու տարիներին նոր մասնագիտություն սովորել․ ուսումնասիրել են ոլորտը, իսկ կինը՝ Զառան, Մադրիդում հատուկ կրթություն է ստացել՝ դառնալով պրոֆեսիոնալ կորտադոր՝ խամոն կտրող մասնագետ։«Խամոնը առանց ծխեցման հնեցված խոզի բուդ է։ Եթե պիտակի վրա գրված է «խամոն», դա անպայման հետևի ոտքն է։ Ի տարբերություն մեր բաստուրմայի, որը կարող ենք պատրաստել 30–40 օրում և համեմունքներով կոծկել մսի թերությունները, խամոնը չունի համեմունքներ։ Ամենաերիտասարդ խամոնները հնեցվում են առնվազն 9-15 ամիս, իսկ ամենաբարձրակարգ տեսակները՝ 5-ից 7 տարի»,— բացատրում է Կարեն Բարսեղյանը։
Radio Sputnik Armenia
18 Sept, 16:02
«Խաղաղությունը խոսքով է միայն։ Եթե իրական խաղաղություն եկած լիներ, չէին նստի սպասի՝ երբ է Հայաստանը փոխելու Սահմանադրությունը։ Երբ ամենակարևոր ռազմավարական դիրքերից՝ Իշխանասարից, Սև լիճից, Կապանի բարձունքներից բացի, որտեղից ուղղակի նշանառության տակ են Հայաստանի կապող օղակները, դա դեռ քիչ է՝ մի հատ էլ ուզում ես Տիգրանաշենը, որ մի հատ էլ արտերիա կտրես․․․ Խաղաղությունը այդպեդ չի գալիս»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հակադարձում է իշխանության պնդումներին, թե խաղաղության ապացույց է նաև այն, որ սահմանին կրակոցներ չկան․«Սահմանի վրա չեն կրակում, որովհետև իմաստ չկա կրակելու․ կարելի է խոսքով ստանալ այն, ինչ նախկինում անգամ կրակոցով անհնար էր ստանալ»։ԱԺ նախկին պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանային իրավիճակն էապես փոխվել է․ այսօր ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի սահմանամերձ որոշ հատվածներում շատ ավելի
Radio Sputnik Armenia
17 Sept, 11:09
«Ցեմենտի դեֆիցիտը լուրջ մտահոգություններ է առաջացրել կառուցապատողների շրջանում։ Տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը վտանգված է»։Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ վերջին օրերին ստացել են ահազանգեր կառուցապատողներից, որ իրենց շինարարները ունեն դժգոհություններ, չեն հասցնում ժամանակին և բավարար քանակությամբ բետոն մատակարարել։Օրեր առաջ ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին անդրադառնալով՝ Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքում գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով, իսկ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ։ Սակայն Գուրգեն Գրիգորյանը չի հերքում, որ «Արարատցեմենտի» շուրջ տեղի ունեցած գործընթացների պատճառով կառուցապատման ոլորտում հայաստանյան արտադրության ցեմենտի մատակարարման հետ կապված ևս խնդիրներ կան․ դրանց մասին կառուցապատողները
Radio Sputnik Armenia
16 Sept, 09:29
🎙«Բաց տեքստով»․ Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ թանկանում․ գնաճի, վարկերի ու անշարժ գույքի մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկասյանը զրուցել է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։Սննդամթերքի գները բարձրանում են, բնակարանների վարձակալությունը թանկացել է, վարկերը շարունակում են ծանր բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Ինչո՞ւ է Հայաստանում կյանքը տարեցտարի ավելի թանկ դառնում, ի՞նչն է իրականում ազդում մեր գրպանի վրա․ զրույցի հիմքում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բարձրացված հարցերն են՝ գներից ու բնակարաններից մինչև աշխատավարձեր, թոշակներ և բանկային վարկեր։🎦զրույցն ամբողջությամբ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Radio Sputnik Armenia
16 Sept, 08:33
🎙Владимир Аватков: Тему о военной базе в Гюмри инициирует не Россия, а АрменияБаза в Армении была важна в советские годы –это были глаза на Турцию. Сейчас же Россия справится и без военной базы - технологии таковы, что можно следить из космоса. Но ведь база еще является фактором присутствия. Россия не инициирует эту тему, ее поднимает Армения. Вот и возникает вопрос – как будет обеспечиваться эта безопасность в нынешних условиях?В этом есть серьезные риски, ведь соседние страны будут реализовывать свои интересы, обладая гораздо большим объемом ресурсов и потенциала, нежели есть у самой Армении. И не исключено, что будет стоять вопрос ее государственности под давлением Турции. Ведь скоро откроются границы – и что тогда будет с суверенитетом, торговлей, с преступностью и так далее?А еще присутствие в регионе Турции (то есть члена НАТО) не в интересе
Radio Sputnik Armenia
15 Sept, 15:55
«Ստեղծված իրավիճակը բիզնեսին կանգնեցրել է կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև․ վերամշակող արդյունաբերության խոշոր ընկերություններն արդեն դիտարկում են արտադրությունները երկրից դուրս բերելու տարբերակը»:«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցոմ տնտեսագետ Նաիրի Սարգսյանը բացատրում է՝ մնալ, թե տեղափոխվել Հայաստանից ընտրության առաջ բիզնեսին կանգնեցրել են իրենց կամքից անկախ հանգամանքներում ստեղծված ու կառավարության գործունեության արդյունքում ձևավորվող սպառնալիքները։ Սարգսյանի տվյալներով՝ տեղական խոշոր վերամշակող ընկերություններն արդեն ունեն հստակ ծրագրեր․«Առանց մի գրամ չափազանցության եմ սա ասում․ կան վերամշակող արդյունաբերության բավականին խոշոր ընկերություններ, որոնք պլանավորում են իրականացնում, եթե այս սպառնալիքները շատ ավելի մոտեցան իրենց, նրանք ուղղակի գործարանները տեղափոխելու են Հայաստանի Հանրապետությունից։ Արդեն մանրամասն հաշվարկը, կոնկրետ դեպքի
Radio Sputnik Armenia
15 Sept, 12:13
🎙Վատիկանից մինչև ՌԴ արտաքին հետախուզություն. Աշոտ Աղաբաբյանի վեպերն ու գաղտնազերծված պատմությունները դարձել են ֆիլմի և Հռոմի Պապի հետ սպասվող հանդիպման առիթ«Եթե հաջողությունների ես հասել, բայց հայրենիքիդ ու հայության համար բան չես արել, էլ ու՞մ է պետք», - Sputnik Արմենիայի «Որիշ նորություններում» ասում է մերօրյա ամենապահանջված ու ընթերցվող վիպասաններից Աշոտ Աղաբաբյանը։Գրողն անդրադարձել է վերջերս լույս տեսած «Կարդինալը» վեպին, որը նվիրված է Հռոմի Պապի ամենահավանական թեկնածու համարված միակ հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս XV-րդ Աղաջանյանին։ Հեղինակն ասում է՝ ստեղծագործությունն արդեն լայն հետաքրքրություն է առաջացրել անգամ Հայաստանից դուրս. Վատիկանում գրքին ծանոթանալուց հետո նախատեսել են հեղինակի առանձնազրույցն ու փակ հանդիպումը Հռոմի Պապի հետ, որը տեխնիկական պատճառով (վիզայի) հետաձգվել է և նախատեսվում է աշնանը։«Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կերպարը միանշանակ չի
Radio Sputnik Armenia
15 Sept, 09:11
🎙Кавказовед Александр Крылов: Армения оказывается связанной по рукамОтныне Пашинян не опасается, что в какой-то момент граждане Армении могут испугаться радикального разрыва отношений с Россией. И у его европейских союзников появляется настойчивость в требованиях от Армении той политик, которая угодна ЕС. А это – разрыв всех связей с Россией. Так что вопрос о российской военной базы станет вполне в логике вещей.На Южный Кавказ пришли новые игроки – Китай, Индия, Пакистан, Израиль. Все со своими интересами и конфликтами. Индия здесь строит дальний рубеж обороны от Китая и Пакистана. От Израиля на фоне конфликта с Ираном хорошего ожидать не стоит. Вскорости и украинский конфликт доберется до Кавказа. И Армения оказывается в уязвимом положении, в зависимости от евро-бюрократии.♥️@RadioSputnikArm |
Radio Sputnik Armenia
15 Sept, 08:21edited
❗️«Որևէ կրկնօրինակ չկա այնտեղ ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չլինի։ Եվ բնական է, որ պիտի կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետև մենք խոսում ենք բացառիկ ձեռագրական գանձերի մասին»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան
Radio Sputnik Armenia
14 Sept, 15:55
«Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չէ․ Սարկոզիի օրոք Ֆրանսիայի դեսպանն այդ կլոունադային չէր մասնակցի։ Հայաստանը հինգ հատ օրենք էլ ընդունի ԵՄ գնալու մասին, Եվրամիության համար ոչ մի արժեք չունի, և սա շատ հստակ երևաց Գանձասարում, Շուշիում և Արցախի այլ հատվածներում եվրոպացիների՝ անհասկանալի և ինչ-որ տեղ նաև լկտի պահվածքից»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը անդրադարձել է նախ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն ԵՄ դեսպանների այցին, որի ժամանակ նրանց ուղեկցող Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը, Գանձասարն ու այտեղի ողջ ժառանգույթունը ներկայացրեց որպես աղվանական ու հեգնական-ծաղրական խոսույթով անդրադարձավ հայոց պատմությանը։Միջազգայնագետը խոսել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններից, որոնք նա դիտարկում է ԵՄ-ի էներգետիկ շահերի ռակուրսից և հիշեցնում, որ Եվրոպական միությունը նախորդ տարվանից սկսել է Կենտրոնական Ասիայից էլեկտրաէներգիան
Radio Sputnik Armenia
14 Sept, 14:19
🎙Հայկական դուդուկն ու դասական ֆլեյտան՝ Էմիր Կուստուրիցայի փառատոնում. 15-ամյա Էլեն Վիրաբյանի հաջողություններն արտասահմանյան բեմերում«Լինելով հայ աղջիկ՝ նվագում եմ դուդուկ, ինչը շատ սիմվոլիկ է. այն իմ կյանքում ինձ շատ է օգնում»,- նշում է միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրատեսիլ պատանի երաժիշտներ 2026» մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր, ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը «Ուրիշ նորություններում»։15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, ամփոփել են օգոստոսի 27–29-ը Սերբիայի Դրվենգրադ գյուղում անցկացված 13-րդ Kustendorf Classic 2026 երաժշտական փառատոնի արդյունքները։ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ստեղծած մշակութային միջավայրում Էլեն Վիրաբյանը ելույթ է ունեցել Կուստենդորֆի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ռադե Պեյչիչի ղեկավարությամբ։«Ինձ համար մեծ պատիվ էր նվագել այդպիսի փառատոնին,
Radio Sputnik Armenia
14 Sept, 11:20edited
❗️«Որևէ կրկնօրինակ չկա այնտեղ ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չլինի։ Եվ բնական է, որ պիտի կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետև մենք խոսում ենք բացառիկ ձեռագրական գանձերի մասին»։Sputnik Արմենիայի հետ զրույցում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը մանրամասնել է նաև, որ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի կրկնօրինակ-ցուցամնուշները, որոնք Ալիևի օգնականը ներկայացնում էր Եվրամիության երկրների դեսպաններին որպես «կեղծիք», պատրաստվել են Մատենադարանի հատուկ բաժնում, որը զբաղվում էր կրկնօրինակների ստեղծմամբ, և ցանկացած դիվանագետ, ցանկացած դեսպան, եթե դույզն ինչ կասկած ունի այս արժեքների վերաբերյալ, կարող է բնօրինակները տեսնել Մատենադարանում։«Անշնորհակալ գործ է ուրիշի փոխարեն գնահատական տալ՝ չիմացությո՞ւն էր, թե՞ ինչ, բայց ես կարծում եմ, որ աշխարհն այսօր բաց է, և էդ նույն դեսպանները, դիվանագետները, անգամ իբրև զբոսաշրջիկ, կարող են գալ
Radio Sputnik Armenia
12 Sept, 12:07edited
🎙«Երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ պիոներական ճամբարի, կարծում էի միայն սև ու սպիտակ կտեսնեմ, ինչպես լուսանկարներում, բայց գտա կանաչ ծառեր, կապույտ երկինք, կարմիր ծաղիկներ ու ժպտուն մարդիկ»․ այսպես է հիշում Նորա Արմանին իր առաջին հանդիպումը հայրենիքի հետ։Այսօր միջազգային ճանաչում ունեցող դերասանուհին կրկին Հայաստանում է՝ ֆիլմի պրեմիերայով, վարպետության դասերով և նոր գրքի գաղափարով։ «Ուրիշ նորություններում» նա պատմել է Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» և զուգահեռ ԱՄՆ-ում նկարահանված Փիթր Թաքլայի «Իմ մեծ եգիպտական ֆալաֆել-հարսանիքը» կատակերգական ֆիլմերում իր դերերի մասին։ Ասում է՝ կատակերգական ժանրը թույլ է տալիս լինել ինչպիսին կաս՝ առանց սահմանափակումների, դրամատիկ դերում գծերը հստակ են․ հասարակությանը պետք են և՛ լուրջ, փիլիսոփայական ֆիլմեր, և՛ թեթև կատակերգություններ, երկուսն էլ իրենց տեղն ունեն, և երկուսն էլ կարող են ազդեցություն ունենալ։«Երբ ռեժիսորը
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
