Latest posts

Region Monitor
22 Sept, 13:40
🔵Վենսը ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո🔹ԱՄՆ փոխնախագահ Վենսը նշել է, որ լավատեսորեն է վերաբերվում կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորությանը։ Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը միջազգային հակամարտություններից ամենաբարդն է կարգավորման տեսանկյունից։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 12:40
🔵Լիտվան Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում տարհանման ծրագրեր է մշակել🔹Վարչապետի խոսքով՝ Լիտվայի բնակիչներն իրենց «անընդհատ վտանգված» են զգում Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժումների պատճառով։ Վարչապետը նշել է, որ հարձակման դեպքում երկիրը կպայքարի և կներգրավվի դիմադրության մեջ։ Միաժամանակ, ըստ նրա, իշխանությունները պատրաստվում են տարբեր հնարավոր սցենարների։ Որպես օրինակ նա նշել է քաղաքներից տարեց քաղաքացիների անվտանգ և կազմակերպված տարհանումը՝ ճանապարհներին խցանումներից խուսափելու նպատակով։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 12:14
🔵Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա🔹Թրամփի խոսքով՝ ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների մի մասը ժամանակավորապես չի գործում։ Նա նշել է, որ դրանցից «մեծ թվով» վնասվել է և շարքից դուրս եկել։ Թրամփը նաև կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը՝ այն անվանելով «անիմաստ և անվերջ»։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 12:12
🔵Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա🔹Թրամփի խոսքով՝ ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների մի մասը ժամանակավորապես չի գործում։ Նա նշել է, որ դրանցից «մեծ թվով» վնասվել է և շարքից դուրս եկել։ Թրամփը նաև կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը՝ այն անվանելով «անիմաստ և անվերջ»։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 11:17
🔵Իրանում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը🔹Միջոցառմանը մասնակցել են Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև իրանցի և հայաստանցի ռազմական, հասարակական ու քաղաքական գործիչներ։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 10:20
🔵Կասպից ծովի մակարդակը շարունակում է նվազել🔹Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության փոխնախագահը հայտնել է, որ 2020-2025 թվականներին ջրի մակարդակը տարեկան միջինում նվազել է մոտ 20 սանտիմետրով, իսկ 2026 թվականին այդ ցուցանիշը հասել է մոտ 23 սանտիմետրի։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 10:01
🔵Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել🔹Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ուկրաինայի արդյունաբերական և ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ ոլորտի և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 09:35
🔵Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները դեպի Վրաստան🔹Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիաընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 27 ավիաընկերություն, որոնցից հինգը չվերթներ էին իրականացնում Իրանից դեպի Վրաստան։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 09:20
🔵Դուբայում հայտարարվել է 10-օրյա սուգ🔹Դուբայում սեպտեմբերի 21-ից 10-օրյա պաշտոնական սուգ է հայտարարվել՝ էմիրության ղեկավար շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կրտսեր եղբոր՝ շեյխ Ահմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի մահվան կապակցությամբ։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 08:32
🔵Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի համակարգը🔹Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի համակարգը՝ վերացնելով Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը և մշտական անդամակցության ինստիտուտը։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 08:15
🔵Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 4 մարդ վիրավորվել է🔹Հրաձիգը, ըստ լրատվամիջոցի, որսորդական հրացանով կրակել է դպրոց ժամանող աշակերտների ուղղությամբ։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 08:05
🔵Պակիստանը հայտնել է Աֆղանստանում զինյալների դեմ հարվածների մասին․ կան զոհեր🔹Նշվում է, որ հարվածները հաջորդել են Պակիստանում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք զինված հարձակումների։ Պակիստանի իշխանությունները դրանց համար մեղադրում են «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորմանը՝ պնդելով, որ դրա անդամները գործում են Աֆղանստանի տարածքից։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 07:50
🔵ԱՄՆ-ը նախատեսում է Գրենլանդիայում երկու նոր ռազմական հենակետ ստեղծել🔹ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 07:34
🔵Իրանի փոխնախագահ. Կովկասում տարաձայնությունները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով🔹Իրանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին և աջակցում է տարածաշրջանային խաղաղության գործընթացին։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 06:50
🔵Իրանն ու Հայաստանը քննարկել են երկաթուղային կապի ստեղծումը🔹Դեսպանն Իրանի և Հայաստանի երկաթուղային ցանցերի միացումը համարել է նախադրյալ՝ դեպի հարավային բաց ջրեր Հայաստանի ելքն ապահովելու, ինչպես նաև դեպի Եվրոպա Իրանի կապուղիները դիվերսիֆիկացնելու համար։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 06:40
🔵Հութիները փորձում են ընդլայնել վերահսկողությունը Եմենի տարածքում🔹Հութիների առաջխաղացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ «The New York Times»-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է հութիների դեմ նախատեսված ամերիկյան հարվածները:👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 06:30
🔵Տեղեկություններ կան ԱՄՆ կողմից Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու նախապատրաստության մասին․ Իրանի ԶՈՒ🔹Իրանի զինված ուժերը համակարգող «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը կիրակի օրը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից նոր հարվածների դեպքում Թեհրանը պատասխան գործողություններ կիրականացնի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների և շահերի դեմ։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 06:20
🔵Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ🔹Ճապոնիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռը հասել է մոտ 60 կիլոմետր առավելագույն բարձրության, անցել շուրջ 440 կիլոմետր և ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։👉Մանրամասները
Region Monitor
22 Sept, 06:00
🔵Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի պայմանները. Ղալիբաֆ🔹«Քանի դեռ իրանական ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, և ամերիկացիների ստանձնած պարտավորությունները չեն իրականացվել, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու կամ Հորմուզի նեղուցը բացելու հնարավորություն չի լինի»,– ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։👉Մանրամասները
Region Monitor
18 Sept, 13:20
🔵Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներըՊակիստանի բանակի ղեկավար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը Իրանի իշխանություններին կոչ է արել նպաստել Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի և դրա էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների դադարեցմանը։👉Մանրամասները
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
