Latest posts

Ռեպլիկ
19 Sept, 17:40
🇦🇲🇦🇲🇦🇲ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են։ Դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի նախկինի պես։Նախկինը լինելու համար ՀՀ-ն պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ ՀՀ-ում խաղաղության միջավայր է, ՀՀ-ՌԴ հարաբերությունները նույնը չեն կարող լինել։Նիկոլ Փաշինյան
Ռեպլիկ
19 Sept, 11:27
🇷🇺🇦🇲 Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։🔸 Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից, դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։|armenpress.am|
Ռեպլիկ
15 Sept, 14:30
🟨 Ադրբեջանի տարածքում դեպի հայկական սահման տանող ավտոճանապարհի կառուցումն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային նախագիծը՝ 75%-ով։▫️Նախիջևանում մեկնարկել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով. այն կազմում է «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այդ հատվածը համարվում է հայկական տարածք, մուտքն ու ելքը լինելու է Ադրբեջանից։ Շինարարությունը կսկսվի 2027-ին։Ջեյհուն Բայրամով
Ռեպլիկ
14 Sept, 13:05
🇪🇺 ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան։📣 Մատենադարանում նա ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին:🗣 Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:📌 Հիշեցնենք, որ Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որ այցելել էր Գանձասար։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարակ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:
Ռեպլիկ
9 Sept, 09:49
🇦🇲🇦🇿Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ։Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքները սկսել այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։Ջեյհուն Բայրամով
Ռեպլիկ
9 Sept, 06:19
🟨 Սեպտեմբերի 10-ից հարավից մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։▫️Սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32…+34°C-ի։«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ռեպլիկ
8 Sept, 07:53
Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվ է հրապարակել«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Այս մասին պարզաբանել են քննչական կոմիտեից: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռեպլիկ
2 Sept, 11:35
🇦🇲🇪🇺ԵՄ Խորհուրդը համաձայնել է ներդնել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանը աջակցելու համար:▫️Այս միջոցառումները կազատականացնեն ԵՄ-ին հայկական արտահանման մոտ 80%-ը:ԵՄ Խորհուրդ
Ռեպլիկ
1 Sept, 09:56
‼️ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց։🗣 Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ռեպլիկ
31 Aug, 13:49
📌Հիանալի հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում։ Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։▫️Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը։Հնդկաստանի վարչապետ Մոդիի հայերեն գրառումը
Ռեպլիկ
31 Aug, 10:38
▫️🇦🇲Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։Սրբուհի Գալյան
Ռեպլիկ
31 Aug, 10:14
Հանրապետության տարածքումՕգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 աստիճանով։
Ռեպլիկ
31 Aug, 04:13
🔹Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին, հայտնում են Կառավարությունից📌Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Ռեպլիկ
28 Aug, 17:42
❗️❗️Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Ղրղզստանում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները՝ հաշվի առնելով Երևանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումները։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
Ռեպլիկ
28 Aug, 04:33
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ Ստամբուլի տեխնիկական համալսարանի՝ İTÜ-ի ակադեմիական ստորաբաժանումներ են բացվելու Ստեփանակերտի Ղարաբաղի համալսարանում։ Որոշումն արդեն հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական Resmî Gazete-ում, իսկ 2026–2027 ուսումնական տարվանից մեկնարկում է նաև երկակի դիպլոմի ինժեներական ծրագիր՝ քաղաքաշինության, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության և քիմիական ճարտարագիտության ուղղություններով։
Ռեպլիկ
27 Aug, 11:48
🚙🌉 Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը՝ Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը։ Կամրջի մի հատվածի փակումը պայմանավորված է հիմնանորոգման աշխատանքներով։🗣 Քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն:
Ռեպլիկ
27 Aug, 09:49
‼️ Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում, եթե սահմանված ժամկետում ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն:🗣 Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:🔸 «Չեմ նախանձում, որովհետև պետության և ժողովրդի 8 տարվա զայրույթը իրենցից հանելու ենք՝ իհարկե որևէ ապօրինի բան չանելով: Ու ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ խնդիր, ասել եմ՝ գտեք, եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն՝ ում նայեմ, ասելու եմ՝ ինքն ա, ու էնտեղ, որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու:🔸 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատել: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձևի սպառնում եմ»,- ասաց Փաշինյանը:
Ռեպլիկ
27 Aug, 06:35
🔹Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը, հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից📌Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։
Ռեպլիկ
26 Aug, 13:29edited
🟨 Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանը ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան:Հակակոռուպցիոն կոմիտե
Ռեպլիկ
26 Aug, 08:44
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Այս մասին News.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
A feedback bot for your channel — free
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
