gram news
Sapiens.am channel avatar

Sapiens.am

@sapiens_am

Ինքնազարգացման բլոգ։ 📖 📚 Կկիսվենք Ձեզ հետ հոդվածներով, մտքերով, մեջբերումներով, թարգմա- նություններով և այլն։ 🎯 Նպատակը` մեր հասարակության ինքնազարգացումն ու ինքնակրթութ- յունը։ 📧 info@sapiens.am

ProjectsHY

514subscribers

Open the Channel

Latest posts

  • Sapiens.am

    21 Sept, 11:29

    Անկախությունը հնարավորություն է ապրել մի երկրում, որի վաղվա օրը մենք ինքներս ենք գրում։Սխալներով ու դժվարություններով, ձեռքբերումներով ու կորուստներով՝ սա մեր պետությունն է, մեր պատասխանատվությունն ու մեր տունը։Թող անկախությունը մեզ համար լինի ոչ միայն պատմական ամսաթիվ, այլև արժեք, որի կարևորությունը գիտակցում ենք ամեն օր։Շնորհավոր Անկախության օրը 🇦🇲@sapiens_am
  • Sapiens.am

    19 Sept, 13:56

    Մարդու համար ամենաանտանելի բանը լիակատար հանգստությունն է՝ առանց կրքի, առանց գործերի, առանց զվարճանքի։ Այդժամ նա զգում է իր աննշանությունը, իր անկատարությունը, իր կախվածությունը, իր թուլությունը և դատարկությունը: Անմիջապես հոգու խորքից բարձրանում է ձանձրույթ, խավար, վիշտ, տխրություն, զայրույթ, հուսահատություն։#մտքեր #մեջբերումներ@sapiens_am
  • Sapiens.am

    11 Sept, 07:15

    Իսկական վստահությունն այն չէ, որ մտնում ես սենյակ՝ մտածելով, թե բոլորից լավն ես. դա այն է, երբ մտնում ես առանց քեզ որևէ մեկի հետ համեմատելու: Երբ իսկապես ինքնավստահ ես, կենտրոնացած ես ներքինի արժեքների և նպատակների վրա, ոչ թե փնտրում ես համեմատություններ: Հասկանում ես, որ վստահությունն այն չէ, ինչ ուրիշներն են մտածում քո մասին, այլ այն, ինչ դու ես մտածում ինքդ քո մասին:#մտքեր #մեջբերումներ@sapiens_am
  • Sapiens.am

    7 Sept, 18:01edited

    Ինչո՞ւ եք դուք օտար նույնիսկ նրանց համար, ում ճանաչում եք. զարմանալի չէ՞, թե որքան տարբերակներ կամ ձեզնից մարդկանց մտքերում: Ոմանց համար լուռ եք, զուսպ մարդ, իսկ ոմանց համարչափազանց խոսկան, ոմանք ընդունում են ձեզորպես սառը, մեկուսացված մարդ, մինչդեռ ոմանք որպես ջերմ ու կարեկից: Այնուամենայնիվ, ոչ ոք չգիտի ձեր իրական ես-ը, այն տարբերակը, որ գոյություն ունի ձեր կրած դիմակի հետևում: Հնարավոր է լիովին չեք ճանաչում ինքներդ ձեզ. սա է գոյության հեգնանքը:#մտքեր #մեջբերումներ@sapiens_am
    31172Open in Telegram
  • Sapiens.am

    3 Sept, 12:47

    Եթե թույլ տաք ձեր մասին մարդկանց պատկերացումները թելադրեն ձեզ ձեր վարքագիծը, ապա երբեք չեք զարգանա որպես անհատականություն: Բայց եթե ձեզ բաց պահեք նոր փորձությունների համար (անկախ նրանից, թե ինչ են մտածում մյուսները), կտաք ձեզ զարգանալու, սովորելու հնարավորություն ու կբացահայտեք, թե ով եք իրականում: Կզարգանաք, երբ ձեր ճանապարհն ավելի բարձր դասեք, քան մյուսների քննադատությունը, ընդունեք սխալներն ու մարտահրավերները որպես իսկական «ես»-ին տանող ուղի: Այսպիսով եղեք այն, ինչ կաք, ասեք այն, ինչ զգում եք, քանի որ նրանք, ովքեր ձեզ դեմ են, նշանակություն չունեն, իսկ նրանք, ովքեր նշանակություն ունեն, դեմ չեն:#մտքեր #մեջբերումներ@sapiens_am
    375132Open in Telegram
  • Sapiens.am

    29 Aug, 17:58

    Ոչինչ մի թողեք հետոյին: Հետո մարդիկ մեծանում են, հետո խոսքերը մնում են չասված, հետո դու կորցնում ես հետաքրքրությունը, հետո հնարավորություններն անհետանում են, հետո ցերեկը դառնում է գիշեր, հետո զղջում ես ինչ-որ բան անելու համար, հետո կյանքն անցնում է, իսկ դու շանս ունեիր։ Յուրաքանչյուր «հետո» կարող է հանգեցնել բաց թողնված պահերի կամ բաց թողնված շանսերի լինի դա չարտահայտված զգացմունքներ, չձեռնարկված գործողություններ, թե չօգտագործված հնարավորություններ:#մտքեր #մեջբերումներ@sapiens_am
  • Sapiens.am

    25 Aug, 17:59

    Մարդուն հիասթափեցնում է ոչ թե աշխարհը, այլ սեփական ենթադրությունները: Եթե հանդիպում ես մի մարդու և քեզ թվում է, թե նա հրաշալի մարդ է, բայց պարզվում է, որ այնպիսին չէր, ինչպիսին քո սպասելիքներն էին, ապա բարկանում ես և մտածում, որ նա այնքան էլ հրաշալի չէր: Դու բարկանում ես սեփական սպասելիքների վրա: Ճիշտ կլինի մարդուն նայել «ես նրան չեմ ճանաչում, որպեսզի գնահատեմ նրան» մտքով: Այն, ինչ կատարվում է աշխարհում, իրական է, այն, ինչը Ձեր կարծիքով պետք է լիներ, անիրական:#մտքեր #մեջբերումներ@sapiens_am
    395142Open in Telegram
  • Sapiens.am

    27 Jul, 06:47

    Կատարյալ պահին սպասելու փոխարեն ինքնե´րդ դարձրեք դրանք կատարյալ:#մտքեր #մեջբերումներ
    873111Open in Telegram
  • Sapiens.am

    25 Jun, 06:09

    🧠 7 հոգեբանական կետ, որոնք կխնայեն ժամանակդ և էներգիադ:1. Դու քո որոշումների արդյունքն ես: Այն կետը, որտեղ հիմա գտնվում ես, քո նախկինում արված որոշումների արդյունքն է։ Եթե ներկա իրականությունդ քեզ դուր չի գալիս, փոխի´ր որոշումներիդ որակը։2. Ոչ ոք քեզնով զբաղված չէ: Մեզ թվում է, թե բոլորը քննարկում են մեր սխալները, արտաքինն ու ձախողումները։ Իրականում՝ յուրաքանչյուրը տարված է միայն սեփական անձով ու խնդիրներով։ Երբ գիտակցում ես, որ մարդկանց կարծիքը քո մասին ընդամենը իրենց ներքին պրոյեկցիան է, ստանում ես ամենամեծ շնորհը՝ ազատություն՝ սխալվելու և անելու այն, ինչ իրականում ուզում ես։3. Մոտիվացիան ծնվում է գործողության ընթացքում: Մեզ սովորեցրել են սպասել մոտիվացիայի կամ «ոգեշնչման» սկսելու համար: Բայց նեյրոբիոլոգիան հակառակն է ապացուցում. դոֆամինը (շարժիչ հորմոնը) արտադրվում է միայն այն ժամանակ, երբ դու արդեն անում ես առաջին փոքրիկ քայլը։ Ուղեղը էներգիա է տալիս միայն սկսված գործին: Մի՛
    69181Open in Telegram
  • Sapiens.am

    14 Jun, 15:03

    🌿 Կյանքի 10 սկզբունքներ և գիտակցության մակարդակներ. մաս 3:1. Ձեր էներգիան սահմանափակ է։ Մենք հաճախ փորձում ենք լինել ամենուր, օգնել բոլորին և պատասխանատվություն վերցնել անգամ այն ամենի համար, ինչը մեր վերահսկողությունից դուրս է: Բայց ձեր ներքին ռեսուրսն անսպառ չէ: Սովորե՛ք խնայել ձեր ուժերը և դրանք ներդնել միայն այնտեղ, որտեղ դա իսկապես արժեք ունի ձեզ համար:2. Կանոնավորությունը հաղթում է տաղանդին։ Մեծ ձեռքբերումները ոչ թե մեկօրյա թռիչքի, այլ փոքր, աննկատ, բայց հետևողական քայլերի արդյունք են: Ոգեշնչումն անցողիկ է, իսկ կարգապահությունն ու ամենօրյա աշխատանքը ձևավորում են իրական վարպետություն:3. Ձեր սխալները ձեր ինքնությունը չեն։ Անցյալում կայացրած սխալ որոշումը ձեզ չի դարձնում «ձախողակ»: Դա ընդամենը փորձառություն է, որն այդ պահին անհրաժեշտ էր ավելի հասուն դառնալու համար: Մի՛ նույնացրեք ձեզ ձեր ձախողումների հետ:4. Որակի նախապատվությունը քանակի հանդեպ։ Այս սկզբունքը վերաբերում է
    48771Open in Telegram
  • Sapiens.am

    2 May, 12:09

    🌿 Կյանքի 10 սկզբունքներ և գիտակցության մակարդակներ. մաս 1:1. Վախը պատրանք է։ Այն բաների մեծ մասը, որոնցից մենք վախենում ենք, տեղի չեն ունենում։ Նույնիսկ եթե պատահում են, հաճախ պարզվում է, որ դրանք այնքան էլ վատ չեն, որքան մենք կարծում էինք։ Մեզանից շատերի համար վախը ամենավատ բանն է, որ կարող է պատահել։ Իրականությունն այդքան էլ սարսափելի չէ։2. Ձեր երեխաները դուք չեք: Դուք եք երեխաներին բերում լույս աշխարհ և հոգ տանում նրանց մասին, մինչև նրանք կարողանան այդ անել ինքնուրույն: Սովորեցրեք նրանց, սիրեք, աջակցեք, բայց մի փոխեք նրանց: Յուրաքանչյուր երեխա եզակի է և արժանի է ապրել իր սեփական կյանքը:3. Երախտագիտությունը մարդուն ավելի երջանիկ է դարձնում: Ոչ միայն նրան ում հասցեագրված է, այլև՝ ասողին։ Մի մոռացեք շնորհակալություն հայտնել մարդկանց այն ամենի համար, ինչը նրանք անում են ձեզ համար։4. Լսեք ձեր ինտուիցիային: Ձեր դատողությունը կարևոր է, բայց ինտուիցիան ձեր գերուժն է: Այն օգտագործում
    81161Open in Telegram
  • Sapiens.am

    19 Apr, 15:46

    ✅ 8 սովորություն, որոնք կփոխեն ձեր կյանքը:1. Առավոտյան առաջին 20-30 րոպեն նվիրեք Ձեզ։ Հրաժարվեք հեռախոսից և նորություններից։ Սա թույլ կտա.- Տրամադրվել և կազմակերպել օրը, - կենտրոնանալ սեփական անելիքների վրա, - բարձրացնել անձնական արդյունավետությունը։2. Օրագիր պահեք Մտքերի «դատարկումն» օգնում է էմոցիոնալ վիճակին․- Ինչ է տեղի ունեցել օրվա ընթացքում, - ինչ նպատակներ կան վաղվա համար, - ինչի համար եք երախտապարտ, - ինչ մտքեր են ձեզ անհանգստացնում։3. Օրական 30 րոպե նվիրեք նոր գիտելիքներին։ Ինտելեկտուալ աճը գիտակից և երջանիկ կյանքի հիմքն է։ Ընդամենը կես ժամը բավական է նոր հորիզոններ բացելու համար։
  • Sapiens.am

    1 Apr, 13:32edited

    📌 Մի քանի փաստ Ձեր մասին. մաս 2:1. Դուք Ձեր անցյալը չեք. այն սխալները, որոնք թույլ եք տվել, կամ այն ձախողումները, որոնք ունեցել եք, Ձեր դատավճիռը չեն: Անցյալը փորձ է, բայց ոչ բանտ: Դուք այն եք, ինչ ընտրում եք դառնալ այս պահին, այլ ոչ թե այն, ինչ եղել եք երեկ: Քաջություն ունեցեք ներել ինքներդ Ձեզ և շարժվել առաջ։2. Դուք Ձեր մասնագիտությունը կամ պաշտոնը չեք. աշխատանքը միայն գործիք է՝ կյանքը կազմակերպելու համար, բայց այն չի սահմանում Ձեր մարդկային տեսակը: Մի՛ նույնացրեք Ձեր ներաշխարհը Ձեր այցեքարտի հետ:3. Դուք Ձեր թվային կերպարը չեք. հետևորդների քանակը, լայքերը կամ էկրանի այն կողմում ստեղծված իդեալականացված պատկերը Դուք չեք: Մի՛ փորձեք համապատասխանել այն կերպարին, որը ստեղծել եք ուրիշների համար: Իրական կյանքը տեղի է ունենում այնտեղ, որտեղ չկան ֆիլտրեր և տեսախցիկներ:4. Դուք Ձեր սոցիալական «դիմակները» չեք. մենք տարբեր ենք աշխատավայրում, ընկերների հետ կամ տանը։ Սակայն այդ դերերից ոչ
  • Sapiens.am

    26 Mar, 08:57

    Ժխտում Զայրույթ Սակարկություն Դեպրեսիա Ընդունում Շաբաթ Կիրակի@sapiens_am
  • Sapiens.am

    18 Mar, 05:23

    📌 Կյանքի իմաստությունը. 10 կանոն, որոնք կփոխեն խաղի ընթացքը:1. Որքան քիչ խոսեք, այնքան ավելի իմաստալից կլինեն ձեր խոսքերը։2. Ամեն ինչ անձնական մի ընդունեք: Ոչ բոլորն են ձեր մասին մտածում այնքան շատ, որքան դուք ինքներդ:3. Եթե կենտրոնանաք խնդիրների վրա, դրանք կշատանան: Եթե կենտրոնանաք հնարավորությունների վրա, ավելիին կհասնեք:4. Որքան էլ հիմա ցավոտ լինի, մի օր հետ կնայեք և կհասկանաք, որ դժվարությունները դեպի լավն են փոխել ձեր կյանքը:5. Մարդկանց պատահական չեք հանդիպում. կամ նրանք կփոխեն ձեր կյանքը, կամ դուք՝ նրանցը:6. Հնարավոր չէ հասկանալ պահի արժեքը, քանի դեռ այն հիշողություն չի դարձել:7. Երբեք մի վախեցեք նոր բաներ փորձել: Երբ մնում ես արդեն ծանոթի սահմաններում, կյանքը դառնում է ձանձրալի:8. Երբ սկսեք նկատել այն ամենը, ինչի համար երախտապարտ եք, ավելի հեշտ կլինի մոռանալ այն, ինչը ձեզ պակասում է:9. Եթե դուք չեք վերահսկում ձեր բերանը (խոսքը), դուք չեք վերահսկում ձեր ապագան:
    923551Open in Telegram
  • Sapiens.am

    3 Mar, 11:00

    📟 Ինչպե՞ս դուրս գալ «Մատրիցայից». գիտակից ապրելու 9 քայլ:«Մատրիցան» սոցիալական կաղապարների և ներշնչված վարքագծի այն համակարգն է, որտեղ մենք կորցնում ենք մեր ինքնուրույնությունը՝ դառնալով օբյեկտ։ Ահա թե ինչպես վերադարձնել սեփական կյանքի վերահսկողությունը:1. Ճանաչի՛ր սոցիալական սցենարները. դպրոց-աշխատանք-թոշակ շղթան «կանխորոշված» ուղի է: Գիտակցի՛ր, որ սա ընդամենը մոդել է, այլ ոչ թե միակ ճշմարտությունը:2. Զարգացրո՛ւ կրիտիկական մտածողությունը. մի՛ ընդունիր ոչինչ որպես բացարձակ ճշմարտություն: Հարցրո՛ւ ինքդ քեզ «սա ի՞մ համոզմունքն է, թե՞ ներշնչված է հասարակության կողմից»:3. Նվազեցրո՛ւ կախվածությունը համակարգից. խոսքը ոչ միայն ֆինանսների, այլև էմոցիոնալ կախվածության մասին է: Որքան ավելի ինքնաբավ ես, այնքան դժվար է քեզ մանիպուլացնել:4. Էմոցիոնալ ինքնավարություն. եթե քո զայրույթը կամ վախը հեշտ է հրահրել, ուրեմն դու հեշտ կառավարելի ես։ Հանգստությունը քո ամենաուժեղ զենքն է և քո
    957182Open in Telegram
  • Sapiens.am

    27 Feb, 06:37

    7 ֆրազ, որոնք կփոխեն քո հարաբերությունները մարդկանց հետ։1. «Շարունակի´ր»․ սա «խթանող» ասույթ է։ Երբ մենք լռում ենք կամ ասում ենք շարունակիր, մենք մարդուն տալիս ենք տարածություն: Նա հասկանում է, որ իրեն չեն ընդհատի, չեն դատի և պատրաստ են լսել մինչև վերջ։ Դա ստիպում է նրան խոսել այնպիսի շերտերի մասին, որոնք սկզբում չէր պլանավորել ասել:2. «Ուզում եմ հասկանալ քեզ»․ սա վերացնում է «հարձակման» վախը։ Երբ մարդը զգում է, որ իրեն պարզապես ուզում են հասկանալ, ոչ թե քննադատել կամ հակաճառել, նրա ուղեղի պաշտպանական մեխանիզմները հանդարտվում են։ Նա այլևս կարիք չունի «զրահ» հագնելու։3. «Իսկ ի՞նչն է քեզ համար կարևոր»․ մենք հաճախ խոսում ենք փաստերից, բայց այս հարցը տեղափոխում է զրույցը արժեքների դաշտ։ Այն ստիպում է մարդուն կանգ առնել և մտածել իր իրական դրդապատճառների մասին։ Սա անկեղծության ամենակարճ ճանապարհն է։4. «Ասա՛, թե ինչպես ես դու դա տեսնում»․ սրանով դուք ճանաչում եք դիմացինի սուբյեկտիվ
  • Sapiens.am

    11 Feb, 18:36

    📌 Ինչպե՞ս սովորել գնահատել ինքներդ ձեզ և ստիպել մարդկանց հաշվի նստել ձեզ հետ:1. Թույլ մի՛ տվեք ուրիշների կարծիքին ազդել ձեզ վրա: Հանրային գնահատականները չեն սահմանում ձեր անհատականությունը: Ձեր զարգացման և կայացման ճանապարհին մի՛ հենվեք այն ամենի վրա, ինչ ասում են ուրիշները: Կենտրոնացեք ձեր սեփական կարիքների վրա, թեև սկզբնական շրջանում դա կարող է բավականին բարդ առաջադրանք լինել:2. Ձեր մասին վատը մի՛ խոսեք: Բոլորս էլ սխալվում ենք և ունենք թույլ կողմեր, բայց դա չի նշանակում, որ պետք է քննադատել ու դատապարտել սեփական անձը: Թույլ մի՛ տվեք ձեր ներքին ձայնին կառավարել ձեր կյանքը։ Եթե ամեն օր ինքներդ ձեզ կրկնեք, որ ձախողակ եք՝ վաղ թե ուշ կսկսեք հավատալ դրան։3. Մի՛ ստիպեք ձեզ անել այն, ինչ չեք ուզում: Շրջապատի կողմից ճնշումը կամ դատապարտվելու վախը կարող են ստիպել մեզ անել բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս կամ նույնիսկ տհաճ են: Թվում է, թե այդպես մենք կստանանք հավանության մեր բաժինը կամ
  • Sapiens.am

    30 Jan, 18:56

  • Sapiens.am

    19 Jan, 18:18

    👌 Տեխնիկա, որը կօգնի որոշում կայացնել՝ վերլուծելով իրավիճակը տարբեր տեսանկյուններից։Անհրաժեշտ է ինքդ քեզ տալ 4 հարց.1. Ի՞նչ կլինի, եթե ես ընտրեմ սա։ Ի՞նչ պլյուսներ կունենամ։ 2. Ի՞նչ կլինի, եթե ես չընտրեմ սա։ Ի՞նչ պլյուսներ են թաքնված ամեն ինչ նույնությամբ թողնելու մեջ։ 3. Ի՞նչ չի լինի, եթե ես ընտրեմ սա։ Ի՞նչ մինուսներ կլինեն։ 4. Ի՞նչ չի լինի, եթե ես չընտրեմ սա։ Ի՞նչ կկորցնեմ ես, եթե առաջ չշարժվեմ։Կարևոր պահ. ուղեղը կարող է շփոթել 3-րդ և 4-րդ հարցերը, քանի որ երկուսն էլ վերաբերում են բացասական կողմերին։ Բայց մի՛ խաբեք ինքներդ ձեզ. կարևոր է հասկանալ տարբերությունը։«Դեկարտի քառակուսին» ոչ միայն պարզաբանում է, թե ինչ կլինի որոշումն ընդունելու դեպքում, այլև օգնում է տեսնել ամբողջական պատկերը տարբեր կողմերից։ Մենք հաճախ կենտրոնանում ենք մեկ գաղափարի վրա՝ չմտածելով հակառակ կողմի հետևանքների մասին։ Փորձե՛ք այս տեխնիկան, երբ խիստ կենտրոնացած եք ձեզ հուզող որևէ հարցի վրա։#ինքնազարգացում
    1,00073Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot