gram news
Սարգիս Արզումանյան channel avatar

Սարգիս Արզումանյան

@sargisarzumanyan

Կյանքի մտորումներ ու ստեղծագործական ակնթարթներ

ProjectsHY

72subscribers

Open the Channel

Latest posts

  • Սարգիս Արզումանյան

    23 Jun, 15:00

    Ադրբեջանը այլևս չի սահմանափակվում միայն հայտարարություններով։Այսօր նրանք պետական մակարդակով, նախագահի հովանու ներքո, անցկացնում են «Արևմտյան Ադրբեջան» փառատոններ, ցուցադրում են Հայաստանի Հանրապետության քարտեզը որպես «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի քաղաքներն ու գյուղերը ներկայացնում են որպես իրենց «պատմական հողեր» և քայլ առ քայլ ձևավորում են նոր քաղաքական իրականություն։ Սա արդեն երկրորդ նման միջոցառումն է կարճ ժամանակահատվածում։Եվ հիմա հարցս Հայաստանի «իշխանությանը».Մինչև ե՞րբ եք լռելու։Որտե՞ղ է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։Որտե՞ղ է կառավարության պաշտոնական բողոքները։Որտե՞ղ է միջազգային կառույցներին ուղղված դիմումները։Որտե՞ղ է պետությունը։Եվ վերջում՝ սա՞ է «խաղաղությունը»։Ավելի վտանգավոր է այն, որ նույն իշխանությունը շարունակում է հասարակությանը համոզել, թե «որևէ վտանգ չկա», մինչդեռ Ադրբեջանը ոչ թե խոսում, այլ գործնականում իրականացնում է իր «Արևմտյան
    3821Open in Telegram
  • Սարգիս Արզումանյան

    23 Jun, 15:00

  • Սարգիս Արզումանյան

    22 Jun, 14:10

    Մեկ տարի առաջ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ծնվեց «Մեր ձևով» շարժումը։ Հանրությանը ներկայացվեց, որ շարժման հիմնական նպատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունն է։ Այնուհետև հայտարարվեց կամավորների հավաքագրում, ստեղծվեց առցանց գրանցման համակարգ, բացվեցին գրասենյակներ Հայաստանի տարբեր համայնքներում, և հազարավոր մարդիկ միացան այդ նախաձեռնությանը։ Այսօր, մեկ տարի անց, ուզում եմ տալ ընդամենը մի քանի պարզ հարց. Այդ հազարավոր կամավորներն ի՞նչ առաքելություն իրականացրին։ Ի՞նչ կոնկրետ գործողություններով պաշտպանվեց եկեղեցին։ Ո՞րն էր այն արդյունքը, որի համար մարդիկ վստահեցին այս նախաձեռնությանը։ Այս ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում բազմաթիվ լարված զարգացումներ եղան՝ կապված եկեղեցու և իշխանության հարաբերությունների հետ։ Սակայն հասարակությունը չտեսավ այնպիսի կազմակերպված գործողություններ, որոնք կհամապատասխանեին շարժման սկզբնական առաքելությանը։ Փոխարենը, «Մեր ձևով» շարժումը
  • Սարգիս Արզումանյան

    22 Jun, 14:09

  • Սարգիս Արզումանյան

    21 Jun, 16:08

    Ութ տարի առաջ՝ 2018թ-ին մեզ ասում էին, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը երկու եղբայրներն են՝ Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Սարգսյանը։Մեզ ասում էին, որ երկիրը թալանված է։ Որ բիզնեսների կեսը պատկանում է Սաշիկ Սարգսյանին։ Որ պետությունը վերածվել է մեկ ընտանիքի սեփականության։ Նույնիսկ ճանապարհներին տեղադրված արագաչափերն էին ներկայացվում որպես այդ համակարգի խորհրդանիշ։ Այս պատմության վրա կառուցվեց հեղափոխությունը։ Այս պատմության վրա ձևավորվեց քաղաքական վստահությունը։ Այս պատմության վրա մարդիկ իշխանություն փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին։Բայց այսօր անցել է ութ տարի։Հարցը շատ պարզ է. որտե՞ղ են այդ մեղադրանքների վերջնական արդյունքները։ Եթե ներկայացված մեղադրանքներն այդքան ակնհայտ էին, ինչո՞ւ հասարակությունը չտեսավ այն դատական ավարտը, որի մասին խոսվում էր։ Ինչո՞ւ տարիներ անց դեռ չկա այն պատկերը, որը ներկայացվում էր հեղափոխության օրերին։Եթե մեղադրանքները հիմնավորված էին, ապա
  • Սարգիս Արզումանյան

    21 Jun, 16:08

  • Սարգիս Արզումանյան

    21 Jun, 15:06

    ԱԺ անցած ընդիմադիրների մենախոսությունըՄանդատները վերցնե՞լ, թե՞ չվերցնել, սա՛ է խնդիրը։ Ո՞րն է ավելի բարձր ու էլիտար հոգով. Լուռ տանե՞լ ֆեյսբուքյան հայհոյանքների կարկուտը, Ու թաղվել ընտրողների անիծյալ մեղադրանքների տակ, Թե՞ զենք վերցնել սեփական սկզբունքների դեմ, Ստորագրել, վերցնել թուղթն ու… տեղավորվել տաքուկ աթոռին։Հրաժարվե՞լ… Բոյկոտե՞լ… և վե՞րջ։ Ու մտածել, որ այդ մի թղթի կտորը մերժելով՝ Մենք մերժում ենք պետական աշխատավարձը, պարգևավճարը, Ծառայողական մեքենան, Ու այն հազար ու մի «հարգելի հյուր»-երի ընդունելությունները, Որոնցով սնվում է պատգամավորի սուրբ հոգին։ Դա մի մահ է, մի իսկական սովամահություն, որից պետք է սարսափել։Բոյկոտե՞լ… Գնալ տո՞ւն… Տո՞ւն գնալ… բայց ո՞ւմ համար, այնտեղ ի՞նչ կա։ Ա՛յ, այստեղ է թաղված շան գլուխը։
  • Սարգիս Արզումանյան

    21 Jun, 15:06

  • Սարգիս Արզումանյան

    20 Jun, 16:23

    Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշի հեռացումը սոսկ տեխնիկական կամ քաղաքաշինական քայլ չէ. այն խորհրդանշական պատմության, քաղաքական կոնյունկտուրայի և հանրային հիշողության բախման կետն է։ Այս իրադարձությանը կարելի է նայել մի քանի դիտանկյուններից․ Խորհրդանիշների պատերազմ և «էջը թերթելու» քաղաքականություն 2022 թվականի Դիմադրության շարժման օրերից հրապարակում տեղադրված դրոշն ավելին էր, քան պարզապես կտոր։ Այն հանրային տարածքում Արցախյան հիմնախնդրի ներկայության, պայքարի շարունակականության և հավաքական հիշողության մարմնավորումն էր։ Դրոշի հեռացումը շատերի կողմից ընկալվում է որպես գործող քաղաքական ուժի որդեգրած «խաղաղության օրակարգի» կոնկրետ դրսևորում, որը ենթադրում է Արցախի թեմայի աստիճանական դուրսբերում հանրային և քաղաքական դիսկուրսից։ Գործնականում սա ընկալվում է որպես զիջում կամ փորձ՝ «չգրգռելու» հարևաններին, ինչը հասարակության որոշ զանգվածի մոտ առաջացնում է արժանապատվության և պատմական արդարության
  • Սարգիս Արզումանյան

    20 Jun, 16:23

  • Սարգիս Արզումանյան

    20 Jun, 15:54

    Մեզ հաճախ համոզում են, որ Հայաստանի խնդիրը միայն իշխանափոխությունն է կամ ընդդիմության թուլությունը։Բայց իրական փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ քաղաքական համակարգի բոլոր մասնակիցները՝ իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացին, գիտակցում են իրենց պատասխանատվությունը։Ուժեղ պետություն հնարավոր չէ կառուցել միայն քննադատությամբ։ Անհրաժեշտ են նաև սկզբունքներ, հաշվետվողականություն և հետևողական աշխատանք։
  • Սարգիս Արզումանյան

    18 Jun, 15:15

    Եկեք վերլուծենք այն վարկածը, որ ձայների ճնշող մեծամասնությունը ձևավորվել է վարչական լծակների, ուղղորդման և կախվածությունների հաշվին։ Այդ մոդելը հիմնվում է հետևյալ մեխանիզմների վրա՝ 1․ «Ընտանեկան/Շղթայական» վարչական ռեսուրսի էֆեկտը Եթե բուն պետական համակարգի և ուժայինների թիվը մոտ 280,000 է, ապա ավելի բարձր ցուցանիշի հասնելու համար գործի է դրվում բազմապատկվող էֆեկտը։ Վարչական լծակի տակ գտնվող յուրաքանչյուր աշխատողից (օրինակ՝ դպրոցի տնօրեն, համայնքապետարանի պաշտոնյա, բանակի սպա) ակնկալվում կամ պահանջվում է ապահովել ոչ միայն իր անձնական քվեն, այլև իր ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների կամ ենթակաների ձայները («տասնապետական» կամ «ցուցակագրման» հին ու նոր մեթոդներով)։ Այս պարագայում 200,000 ուղղորդված աշխատողը, յուրաքանչյուրը բերելով ընդամենը 2-3 ձայն, հեշտությամբ ձևավորում է 500,000 - 600,000 քվեարկողների բանակ։ 2. ՏԻՄ լծակների և խոշորացված համայնքների գործոնը Հայաստանում համայնքների
  • Սարգիս Արզումանյան

    13 Jun, 15:00

    Այս ընտրությունները ցույց տվեցին մեկ կարևոր բան․ հասարակությունը հոգնել է դատարկ խոսքերից։ Մարդիկ ուզում են տեսնել իրական աշխատանք, պատասխանատվություն և հստակություն։ Ուզում են պետություն, որտեղ օրենքը գործում է, կրթությունը արժեք է, մշակույթը՝ պաշտպանված, իսկ քաղաքացին՝ հարգված։ Այս օրերի ընթացքում ես տեսա նաև մեկ այլ կարևոր բան՝ մարդիկ դեռ հավատում են ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ։ Եվ դա արդեն կարևոր հիմք է առաջ շարժվելու համար։
  • Սարգիս Արզումանյան

    12 Jun, 19:41

  • Սարգիս Արզումանյան

    11 Jun, 17:19

    Այսօր արդեն ակնհայտ է մեկ վտանգավոր իրականություն․ Հայաստանում քաղաքական համակարգը վերածվել է փակ ցիկլի, որտեղ նախկիններն ու ներկաները սնվում են միմյանց գոյությունից, բայց երկիրը դրանից չի շահում։ Մի կողմում գործող իշխանությունն է, որը շարունակում է հասարակությանը ներկայացնել «կայունության» մասին պատմություններ, մինչդեռ իրականության մեջ երկիրը մտնում է նոր կախվածությունների, նոր զիջումների և նոր անորոշությունների շրջան։ Այս օրերին արդեն բաց տեքստով խոսվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող բեռների, վառելիքի և տնտեսական նոր կապերի մասին։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես «պրագմատիզմ»։ Բայց հասարակությունը իրավունք ունի հարցնելու՝ որտե՞ղ է այդ պրագմատիզմի սահմանը, և արդյոք Հայաստանը հերթական անգամ չի վերածվում արտաքին շահերի միջանցքի։ Մյուս կողմում նախկին համակարգի ներկայացուցիչներն են, որոնք փորձում են ներկայանալ որպես այլընտրանք՝ մոռանալով, որ հենց իրենց իշխանության տարիներին
  • Սարգիս Արզումանյան

    11 Jun, 17:19

  • Սարգիս Արզումանյան

    27 May, 04:50

    https://youtu.be/WZVgNf2Aiw0?si=ZXjJutwrE3hhFLFh
    YouTubeՁայների փոշիացումն էլ դավաճանության մի տեսակ է. ԴՕԿ կուսակցության թեկնածու#Hraparak.am #HraparakTV #Armenian_news Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/@Hraparak_am/streams Hraparak.am-ը սոցիալական մեդիայում Facebook - https://www.facebook.com/hraparak Telegram – https://t.me/+VVCYoXWNvXCkEMrJ Tel:…
  • Սարգիս Արզումանյան

    9 May, 18:08

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ,Կյանքում գալիս է մի պահ, երբ մասնագիտական հաջողություններն ու անձնական հարմարավետությունը պետք է ստորադասվեն պետական շահին և հավաքական պատասխանատվությանը։ Որպես արվեստագետ և քաղաքացի՝ ես կայացրել եմ գիտակցված որոշում։Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ իմ միացումը «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» քաղաքական ուժին։Մեր պայքարը հիմնված է մի գաղափարախոսության վրա, որը ես կրում եմ իմ հոգում և որն այսօր առավել քան արդիական է. «ԵՐԿԻՐՍ, ՆՈՐ ՄԻԱՅՆ ԵՍ։ ԵՐԿՐԻՍ, ՆՈՐ ՄԻԱՅՆ ԻՆՁ»։Սա պարտավորություն է՝ նախևառաջ տալ հայրենիքին, լինել երկրի կառուցման հիմքում և միայն այդժամ ակնկալել լինել երջանիկ ու պաշտպանված այդ երկրում։ Մեր ուղին անսասան է, քանի որ այն հենված է չորս սուրբ սյուների վրա. 📍 ՀԱՅԱՍՏԱՆ. Մեր միակ տունը, որը պետք է լինի հզոր ու անկախ։ 📍 ՀԱՅ. Տեսակը, որը պետք է արարի ու հաղթի իր հողի վրա։ 📍 ՀԱՅԵՐԵՆ. Մեր լեզուն, որը մեր
  • Սարգիս Արզումանյան

    7 May, 16:30

    Արդյո՞ք դուք ճանաչում եք մի քաղաքական ուժ, որը խոսում է մշակույթի մասին՝ ոչ թե որպես երկրորդական թեմա, այլ որպես հիմք։ Որը բարձրաձայնում է մշակույթի խնդիրները և առաջարկում է դրանց լուծումներ։Այսօր քաղաքական դաշտում գերակշռում են սոցիալական, տնտեսական հարցերը, խաղաղության օրակարգը։ Բայց գրեթե բացակայում է մշակույթի մասին լուրջ խոսքը։ Մինչդեռ առանց մշակույթի՝ այդ ամենը դառնում է դատարկ կառույց։Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ։ Սա սահմանում է առաջնահերթություն։Պետությունը, որը չի մտածում իր մշակույթի մասին, վաղ թե ուշ կորցնում է իր իմաստը։Հարցը մնում է բաց․ ո՞վ է այսօր խոսում մշակույթի մասին՝ որպես ազգային գոյության հիմք։Դա այն քաղաքական ուժն է, որին միացել եմ, իսկ թե որն է այն՝ դրա մադին կասեմ վաղը։«Առանց մշակույթի՝ չկա ազգ։ Առանց ազգի՝ չկա պետություն»։ — Շառլ Ազնավուր
  • Սարգիս Արզումանյան

    7 May, 16:30

A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot