gram news
Աստված և Հայրենիք channel avatar

Աստված և Հայրենիք

@saxmosner

Օֆելյա Ստեփանյան

ProjectsHY

189subscribers

Open the Channel

Latest posts

  • Աստված և Հայրենիք

    22 Sept, 14:11

    🗨️ Մի՛ կառչիր նրանցից, ովքեր երես են թեքել քեզանից։ Բաց թող և շնորհակա՛լ եղիր։ Եթե մարդը հեռանում է, ուրեմն այդպես է պետք։ Աստված քեզ պահպանում է այն ցավից, որը այդ մարդը կարող էր պատճառել քեզ։ Հեռացողը քոնը չէր։ Քոնը երբեք չի հեռանա։ Տերը երբեմն մարդկանց հեռացնում է քո ճանապարհից, որպեսզի նրանց տեղը գան նրանք, ովքեր քեզ հետ կլինեն՝ սիրով, հավատով և ամենակարևորը՝ սրտով։Իլիյ վրդ. Նոզդրին
  • Աստված և Հայրենիք

    22 Sept, 07:09

    Երբ մոտենում է մահվան ժամը, ուղարկվում են հոգեառ հրեշտակներ, որպեսզի վերցնեն հեռացող հոգին և ներկայացնեն Աստծո դատաստանին: Տեսնելով նրանց, խեղճ մարդը, եթե նույնիսկ թագավոր է կամ իշխանավոր, կամ աշխարհակալ, ամբողջովին համակվում է սարսափով՝ ինչպես երկրաշարժի ժամանակ, դողդղում է ինչպես տերևը քամուց, թփրտում է ինչպես բռնված թռչուն, տեսնելով ահավոր զորությունները, իր համար նոր և հզոր երևույթները, նաև տեսնելով ահեղ և խիստ դեմքեր, տեսնելով բաներ, որոնք առաջ չի տեսել: Դա տեսնում է միայն նա և մեր վրա այլևս ուշադրություն չի դարձնում: Ինքն իր մեջ աղոթում է, որքան որ ուժերը ներում են: Նրա վիճակից մենք էլ եզրակացնում ենք, որ նա տեսնում է վերին զորությունների, և միմյանց ասում ենք. լռեք և մի անհանգստացրեք այլևս պառկածին, որպեսզի նրան խռովության չմատնեք: Ավելի լավ է աղոթենք նրա համար, որպեսզի խաղաղությամբ ավանդի հոգին և ողորմություն գտնի Դատավորից (Եփրեմ Ասորի):
  • Աստված և Հայրենիք

    22 Sept, 07:09

    Որևէ մեկի մասին չարը մի մտածիր, հակառակ դեպքում ինքդ չար կդառնաս, քանի որ բարին բարին է մտածում, իսկ չարը՝ չարիք: Սբ. Սիմեոն Ժելնին
  • Աստված և Հայրենիք

    20 Sept, 03:50

    Ամենօրյա սեր խնդրեք Աստծուց: Սիրո հետ նաև գալիս է բարիքի և առաքինությունների ամբողջ բազմությունը:Սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի
  • Աստված և Հայրենիք

    19 Sept, 04:34

    Սոխակը նստել էր կաղնու բարձր ծառին և, սովորականի պես երգում էր: Ճուռակի փորը կրակ էր ընկել, հենց որ նրան տեսավ թռավ ու բռնեց: Սոխակն զգաց, որ իր վերջը եկել է, ճուռակին խնդրեց բաց թողնի իրեն, չէ՞ որ ինքը շատ փոքր է և, մեկ է, նրա փորը չի լցնի, իսկ եթե ճուռակը ոչինչ չունի ուտելու, թող հարձակվի ավելի մեծ թռչունների վրա: Բայց ճուռակը դրան առարկեց. “Խելքս թռցրե՞լ եմ, ինչ է, որ ճանկերիցս որսը բաց թողնեմ ու ընկնեմ մի որսի ետևից, որին չեմ տեսնում”: Առակս ցուցանե, որ միայն հիմար մարդիկ կարող են, ավելի մեծ բանի հույսով, ձեռքից բաց թողնել իրենց ունեցածը: Եզոպոս
    4354Open in Telegram
  • Աստված և Հայրենիք

    19 Sept, 04:33

    Բ Թես. 3:5 Տէրը թող ուղղի ձեր սրտերը դէպի Աստծու սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։
  • Աստված և Հայրենիք

    18 Sept, 04:20

    Անիրավությունից հեռու լինի ամենայն ոք,ով կրում է Տիրոջ անունը. Բ Տիմ.2.19
  • Աստված և Հայրենիք

    15 Sept, 11:45

    Եվ ամեն օր, երբ քո սիրտը հատկապես զգում է կյանքի դատարկությունը, աղոթիր: Սբ. Հայր Պիո
  • Աստված և Հայրենիք

    14 Sept, 03:29

    Ննջեցյալների համար աղոթք Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների մեկի փոխարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: Քեզ փառք հավիտյանս հավիտենից. Ամեն: Սիմեոն Երևանցի
  • Աստված և Հայրենիք

    14 Sept, 03:24

    «Խաչը դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը»: Ս. Գրիգոր Տաթևացի
    53211Open in Telegram
  • Աստված և Հայրենիք

    13 Sept, 02:48

    Խաչը փորձության նշան չէ, այլ փորձության և փորձիչին հաղթելու նշան: Քրիստոս խաչով ճզմեց սատանայի գլուխը: Ուրիշ բանով չի ջարդվում սատանայի գլուխը: Քրիստոս իր խաչը տվեց մեզ նրանով մեզ հաղթող դարձնելու համար ինքնիրեն անհաղթահարելի կարծող սատանայի դեմ: Խաչը հաղթում է մեզ, եթե մերժենք նրան, և հաղթող է դարձնում, եթե ընդունենք նրան: Խաչը կրելը պայքարելու պատրաստակամություն հայտնել է: Նա, ով պատրաստ չէ պայքարելու, իրավունք չունի խաչը կրելու: Խաչը զենք է, որի կրողը պարտավոր է պատերազմի դաշտ իջնել պայքարի: Չպայքարողը չի հաղթում, և չհաղթողը չի պսակվում (Հայտ.2;17) :
    5652Open in Telegram
  • Աստված և Հայրենիք

    12 Sept, 17:40

    ԽԱՉԸ, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Փրկիչը բևեռվելով՝ նրան միացավ: ԽԱՉԸ երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը: ԽԱՉԸ նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը: ԽԱՉԸ առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը: ԽԱՉԸ մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: ԽԱՉԸ թագավորների թագն է և իշխանների իշխանությունը: ԽԱՉԸ կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը: ԽԱՉԸ այրիների շնորհն է և կանանց բարեզարդությունը: ԽԱՉԸ ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավա-զանը: ԽԱՉԸ կենաց ծառն է և անմահության պտուղը: ԽԱՉԸ անմեղների խրատն է և մեղավորիների քավիչը: ԽԱՉԸ մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: ԽԱՉԸ նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը: ԽԱՉԸ երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը: ԽԱՉԸ սանդարամետականների սարսափն է և երկրայինների
    4442Open in Telegram
  • Աստված և Հայրենիք

    12 Sept, 17:40

  • Աստված և Հայրենիք

    8 Sept, 03:49

    62file31Open in Telegram
  • Աստված և Հայրենիք

    8 Sept, 03:48

    Ցնծա՜ ՄԱՅՐ անճառելի Լույսի, Աստվածածին սուրբ Մարիամ, որովհետև քո մեջ կտրեցիր հուրն Աստվածության։ Լուսեղեն տաճար Աստծո խոսքի, բարեխոսի'ր Որդուդ մոտ մեր անձերի փրկության համար. ամեն: (Շարական)
    6462Open in Telegram
  • Աստված և Հայրենիք

    7 Sept, 03:58

    Հարանց Վարք Եղբայրը հարցրեց հայր Սիսոյին.«Ես ցանկանում եմ պահպանել սիրտս, բայց չեմ կարողանում»: Ծերը պատասխանեց.«Ինչպե՞ս կարող ենք մենք պահպանել մեր սիրտը, երբ բաց է մեր լեզվի դուռը»:
  • Աստված և Հայրենիք

    6 Sept, 04:25

    Ե՛ս եմ աշխարհի Լույսը. ով Իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի: Հովհ. 8: 12
  • Աստված և Հայրենիք

    5 Sept, 14:09

    Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը հոգեկան կյանքի մեխանիզմին: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ խոցը, շաքարախտը և նմանները: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է:Շնորհք պատրիարք Գալուստյան
  • Աստված և Հայրենիք

    31 Aug, 07:47

    Երկրային կյանքը չի տրվել վայելքների համար, այլ՝ ինքդ քեզ և Աստծուն ճանաչելու համար: Մարդը երկրային կյանքի ընթացքում պետք է վճռական և անշրջելի կողմնորոշվի դեպի բարին կամ չարը, դեպի Աստված կամ սատանան: Նա, ով փնտրում է Աստծուն և Նրա ճշմարտությունը, Աստծուն և նոր կյանք կգտնի այստեղ՝ երկրի վրա, սկզբնապես, իսկ մահից հետո՝ ամբողջությամբ: Էգոիստը, որը միայն հաճույքներ է փնտրում երկրի վրա, սատանային կգտնի նաև մահից հետո: Որպես նրան համախոհ նա կգնա սատանայի թագավորություն դժոխք, ամբողջովին էգոիստների և չարագործների հասարակություն: Մեր ապագան մեր ձեռքերում է:Հայր Նիկոն Վորոբյով
  • Աստված և Հայրենիք

    30 Aug, 04:51

    Մի՞թե չեմ հրամայել քեզ՝ զորացի՝ր, քաջասի՛րտ եղիր, մի՛ վախենա և մի՛ զարհուրիր, քանի որ քո Տեր Աստվածը քեզ հետ է, ուր էլ որ գնաս: Գիրք Հեսուի 1:9
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot