gram news
Suren Poghosyan channel avatar

Suren Poghosyan

@surenpoghosyan

Հայկական սպորտի մասին

ProjectsHY

252subscribers

Open the Channel

Latest posts

  • Suren Poghosyan

    22 Sept, 17:02

    🇦🇲🏆🇪🇺 Ինչո՞ւ է Հայաստանի համար կարևոր Ազգերի լիգայում առաջին տեղը զբաղեցնելըFootball Meets Data-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի խմբի ֆավորիտը Մոնտենեգրոն է, իսկ մեր հավաքականին կանխատեսվում է երկրորդ տեղը։ Սակայն խմբում հաղթելը կարող է լուրջ առավելություն տալ ԵՎՐՈ-2028-ի ընտրական փուլում։📺 Առաջին տեղը զբաղեցնելու դեպքում Հայաստանը կհայտնվի ընտրական փուլի 3-րդ զամբյուղում և ուղիղ կբարձրանա Ազգերի լիգայի B լիգա։Սա նշանակում է, որ Հայաստանը չի հանդիպի նույն զամբյուղի հավաքականներին։ Ներկայացված կանխատեսմամբ՝ դրանց թվում կարող են լինել Իռլանդիան, Ռումինիան, Վրաստանը, Սլովենիան, Իսրայելը, Կոսովոն և Բոսնիա և Հերցեգովինան։ Իսկ 4-րդ և 5-րդ զամբյուղներից հնարավոր մրցակիցների թվում կլինեն Լատվիան, Կիպրոսը, Բելառուսը, Ղազախստանը, Բուլղարիան, Լիտվան, Մալթան,
  • Suren Poghosyan

    22 Sept, 13:49

    🇦🇲 Ինչո՞ւ է Հայաստանի համար այդքան կարևոր Ազգերի լիգայում առաջին տեղը զբաղեցնելը․ ժամը 21:02 կներկայացնեմ
  • Suren Poghosyan

    22 Sept, 11:52

    🇦🇲📊 Կանխատեսում. Հայաստանը կզբաղեցնի 2-րդ տեղը և կպայքարի B լիգա բարձրանալու համարFootball Meets Data-ի՝ 20,000 սիմուլյացիաների հիման վրա կազմված կանխատեսմամբ՝ Հայաստանի խմբի ֆավորիտը Մոնտենեգրոն է, որին կանխատեսվում է առաջին տեղ և ուղիղ առաջխաղացում B լիգա։ Հայաստանին կանխատեսվում է 2-րդ հորիզոնական, ինչը մեր հավաքականին կտանի B/C անցումային փլեյ-օֆֆ։ Այդ սցենարի դեպքում Հայաստանը փլեյ-օֆֆում կհանդիպի B լիգայում իր խմբերից 3-րդ տեղը զբաղեցրած հավաքականներից մեկին։ Ներկայացված կանխատեսմամբ դրանք են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Իսրայելը, Հյուսիսային Իռլանդիան և Հյուսիսային Մակեդոնիան։ Այսինքն՝ հենց այս մոդելի կանխատեսումը իրականանալու դեպքում Հայաստանի հնարավոր մրցակիցների շրջանակը բաղկացած կլինի այս 4 հավաքականներից, իսկ դիմակայության հաղթողը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա B լիգայում։🇦🇲
  • Suren Poghosyan

    22 Sept, 08:45

    🚨🇦🇲 Սանդրո Պերկովիչը կարող է վերադառնալ Զագրեբի «Դինամո»Խորվաթական Sportske novosti-ի տեղեկություններով՝ Մարիո Կովաչևիչը առնվազն մինչև ձմեռային դադարը կմնա «Դինամոյի» գլխավոր մարզիչ, սակայն արդեն շրջանառվում են նրան ապագայում հնարավոր փոխարինողների անունները։ Թեկնածուների թվում նշվում է նաև «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը, ինչպես նաև Յերկո Լեկոն, Իգոր Յովիչևիչը, Նենադ Բյելիցան և Ալբերտ Կապելասը։ Նշված մասնագետներից որևէ մեկի հետ այս պահին բանակցություններ չեն սկսվել։📱 Կարող եք Միանալ տելեգրամին
    13441Open in Telegram
  • Suren Poghosyan

    20 Sept, 20:23

    🇦🇲 3️⃣5️⃣
  • Suren Poghosyan

    20 Sept, 18:10

    Ընկերներ փնտրում եմ լավ վիճակում գտնվող ստորագրված մարզաշապիկներ, կարող եք տարածել գտնենք մի քանի տարբերակ
  • Suren Poghosyan

    19 Sept, 19:17edited

    👔🇦🇲 Կարեն Ավոյանը հեռացել է «Գանձասարից». ինչպիսի՞ն էր նրա աշխատանքը40-ամյա Կարեն Ավոյանն այլևս «Գանձասարի» գլխավոր մարզիչը չէ։ Նրա գլխավորությամբ թիմը Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրեց 8 հանդիպում՝ 1 հաղթանակ և 7 պարտություն, գոլերի տարբերությունը՝ 9:20։ Միակ հաղթանակը գրանցվեց «Սյունիքի» դեմ՝ 3:1։Սակայն միայն արդյունքներով գնահատելիս մի քանի հետաքրքիր դրվագ կարող է կորել։ «Գանձասարը» առաջնությունը սկսեց «Արարատ-Արմենիայի» դեմ բավական արդյունավետ խաղով՝ պարտվելով 3:4, իսկ հետո հաղթեց «Սյունիքին»։ «Շիրակի» դեմ թիմը պարտվեց ընդամենը 0:1՝ հարվածներով ունենալով հավասարություն՝ 13:13։ «Նոայի» դեմ ևս «Գանձասարը» մինչև վերջ պայքարեց՝ 2:3։ Մյուս կողմից, մի շարք հանդիպումներում տարբերությունն արդեն զգալի էր։ «Ալաշկերտից» թիմը պարտվեց 0:3 և ամբողջ խաղում չունեցավ դարպասին ուղղված հարված, ԲԿՄԱ-ից՝ 0:3, «Արարատից»՝ 0:2, իսկ վերջին խաղում
  • Suren Poghosyan

    19 Sept, 14:06

    🇦🇲🇵🇱 Նարեկ Հովհաննիսյանի «Լեխիան» բարձրացավ 7-րդ հորիզոնականԳդանսկի «Լեխիան» սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին» և 9 տուրից հետո 13 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։ Առաջատարներից տարբերությունն ընդամենը 3 միավոր է։Նարեկ Հովհաննիսյանն այս հանդիպման հայտացուցակում չկար։📱 Կարող եք Միանալ տելեգրամին
  • Suren Poghosyan

    19 Sept, 13:59

    🤓💙💙🥳
  • Suren Poghosyan

    19 Sept, 08:39

    🫱 Ցավալի էր որ Կարեն Ավոյանը չհաջողեց Գանձասարում. ավելի մանրամասն՝ երեկոյան
  • Suren Poghosyan

    18 Sept, 15:55

    🫱💙 💙😖
  • Suren Poghosyan

    18 Sept, 11:21

    🇵🇱🇦🇲 Համագործակցության լեհական տարբերակ կամ պահանջվում է հովանավորՀՊԼ-ի 8-րդ տուրն է մեկնարկում, բայց առաջնությունը դեռ չունի հովանավոր, ինչը կավելացներ ռեսուրսներն ու միանշանակ կտար ավելի շատ դրականը քան կա հիմա։ Վերջերս Լեհաստանի առաջին դիվիզիոնը հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում հասկանալի պատճառներով ու նկատեցի մի հետաքրքիր պահ առաջնության բոլոր թիմերի մարզաշապիկներին։Այսպես, առաջնության հովանավորի լոգոտիպը առկա է բոլոր մարզաշապիկներին, բայց փոքր չափով․ ու դա անկախ նրանից ունի այդ ակումբը տիտղոսային հովանավոր թե ոչ։ Սա շատ կարևոր կետ է որը կարելի է ավելացնել եթե նման հնարավորություն լինի, այսինքն հովանավոր կազմակերպության փոքր լոգոտիպը կլինի 12 մարզաշապիկի վրա, իսկ թիմերն էլ որոշակի գումար կստանան համագործակցության այդ ֆորմատից։ Բրենդի տեսանելիության բարձրացման տեսանկյունից սա միանշանակ ընդունելի կլինի
  • Suren Poghosyan

    17 Sept, 18:18

    🇦🇲⚽️💙💙💙💙 Կառլեն Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել ՌՊԼ-ումՏոլյատիի «Ակրոնի» հայ կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը գոլ է խփել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում։ Հովհաննիսյանը աչքի է ընկել 87-րդ րոպեին՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը և հաշիվը դարձնելով 2:0։🇦🇲 Եվս մեկ արդյունավետ գործողություն 21-ամյա հայ ֆուտբոլիստից Ռուսաստանում։📱 Կարող եք Միանալ տելեգրամին
  • Suren Poghosyan

    16 Sept, 21:02

    Արարատ-Արմենիայի xG-ն 1,94 էր, սա 4-րդ ցուցանիշն է այսօր խաղացած 18 թիմերի շարքում
  • Suren Poghosyan

    16 Sept, 15:28

  • Suren Poghosyan

    16 Sept, 10:24

    💙💙💙 ⚽️⚽️⚽️⚽️⚽️⚽️ 🇦🇲 Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է «Փյունիկ» Իմ տեղեկություններով՝ «Փյունիկը» ձեռք է բերել հայ կիսապաշտպան Դավիթ Հակոբյանին, որը նախորդ տարի տեղափոխվել էր Սլովակիա և միացել «Պոդբրեժովային»։ Սակայն վերջին շրջանում Հակոբյանը գրեթե խաղաժամանակ
  • Suren Poghosyan

    15 Sept, 17:50

    💙💙💙 ⚽️⚽️⚽️⚽️⚽️⚽️ 🇦🇲 Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է «Փյունիկ»Իմ տեղեկություններով՝ «Փյունիկը» ձեռք է բերել հայ կիսապաշտպան Դավիթ Հակոբյանին, որը նախորդ տարի տեղափոխվել էր Սլովակիա և միացել «Պոդբրեժովային»։ Սակայն վերջին շրջանում Հակոբյանը գրեթե խաղաժամանակ չի ստացել սլովակյան ակումբում. վերջին 13 հանդիպումներում նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 27 րոպե։Տեղեկության հավաստիությունը գնահատում եմ 90%․․․․📱 Կարող եք Միանալ տելեգրամին
  • Suren Poghosyan

    15 Sept, 17:17

    🥳5️⃣
  • Suren Poghosyan

    15 Sept, 14:31edited

    💙 Փող ու սեր հայկական ֆուտբոլի հանդեպ․ Ի՞նչ կապ կաՀիշում եմ նախորդ մրցաշրջանն ու Նոայի ԿԼ հիմնական փուլի նախաղային օրերը․ Մեդիաակտիվությունը չէր ճանաչում սահմաններ, ամեն երկրորդ ռիլը այդ խաղին գնալու մասին էր, ամեն երկրորդ բլոգեր դարձել էր Նոայի երկրպագու, ամեն երկրորդ բլոգերը լինելու էր մարզադաշտում ու խնդրում էր որ բոլորը գային մեր հայկական ակումբին աջակցելու․․․ միասնական, համահունչ, համահայկական, համահայաստանյան․․․ ու՞ր են հիմա նրանք, ու՞ր են նրանց սթորիներն ու ռիլերը։Իհարկե պարզ է որ դա Նոայի կողմից մարկետինգային ակտիվություն ապահովելու համար վճարված գումարների արդյունքն էր, Նոային չես կարող մեղադրել, մարդիկ իրականացրել են մարկետինգային ներդրում ու ստացել այն արդյունքը որն ուզում են, բայց ինչու՞ են կորել այդ բլոգերներն ու մարզիկները, ովքեր անցած տարի կանչում էին բոլորիս մարզադաշտ․ պատասխանը պարզ է բլոգն աշխատում է բացառապես գումարով և չի լուծում
  • Suren Poghosyan

    15 Sept, 13:48

    սպասվում է ընդամենը 60-65 չեխ երկրպագու։
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot