Latest posts

Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
27 May, 17:53
Հարգելի հայրենակիցներ Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր։Հրավիրում ենք մասնակցելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Արցախի և արցախցիների հարցերով մտահոգ հասարակական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև բոլոր հայրենակիցներին, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու աջակցում մեր իրավունքների պաշտպանության գործին։ Արցախի տեղեկատվական շտաբ:2,580Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
27 May, 10:21
📣 Գյումրիում կկայանա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումըՄայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» խորագրով մշակութային միջոցառումը, որը կմիավորի արցախյան մշակութային համույթներին և անհատ կատարողներին։Հիշեցնենք, որ «Մենք կանք» կրթամշակութային մեծ համերգը առաջին անգամ կազմակերպվել էր 2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և լայն արձագանք ստացել հանրության շրջանում։ Հանրային մեծ հետաքրքրության և դրական արձագանքների արդյունքում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն որոշում է կայացրել ծրագիրը դարձնել շարունակական՝ մեկնարկելով համայնքային մշակութային միջոցառումների շարքը։Ծրագրի առաջին կանգառը կլինի Գյումրի քաղաքը։📍 Գյումրու Մարզամշակութային կենտրոն 🗓️ Մայիսի 31 🕒 15։00-ից՝ ցուցահանդես 🕕 18։00՝ համերգ🎟️ Մուտքն ազատ է։2,630Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
10 Mar, 14:09
Հարգելի՛ արցախցիներ, Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերըսոցիալապես անապահով արցախցիներին աջակցություն տրամադրելու նախապայմանով, խոցելի խմբերում գտնվող արցախցիներից տարբեր եղանակներով պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ։ Մեր հայրենակիցները խարդախության զոհ են դառնում նաև ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում կեղծ օգտատերերի կողմից վճարի դիմաց աջակցություն տրամադրելու խոստումներին հավատալով: Առավել ցավալին այն է, որ խարդախության զոհ են դարձել հիմնականում զոհված զինծառայողների և ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատները, որոնց խոցելի վիճակից էլ օգտվել են կեղծ օգտատերերը։ Խնդրում և հորդորում ենք չտրվել նման առաջարկներին։ Արցախցիների համար կազմակերպվող միջոցառումները հրապարակվում են տեղեկատվական շտաբի միջոցով և դրանց մասնակցելու համար որևէ ֆինանսական նախապայման լինել չի կարող։ ՀՀ-ում Արցախի3,930Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
18 Feb, 12:02
‼️Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարը, որպես ավանդ ներդրված էր «Արցախբանկ» ՓԲԸ-ում, և մինչև երեխայի 18 տարին լրանալը բանկը վճարում է ավանդի տոկոսները: Ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Արցախի Հանրապետությունը: Տարբերակված մոտեցումից խուսափելու համար պետության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված շահառուների համար ավանդի տոկոսների չափով սահմանվել է նպաստ: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանի կողմից3,910Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
16 Feb, 10:32
‼️Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկների և արձակման նպաստների վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որիհետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարվածաշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները: Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա: Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ ՀՀդրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան3,080Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9 Feb, 11:12

3,500Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9 Feb, 11:12
Within days, an indigenous population with millennia-old roots in the region was eradicated from its homeland.Today, more than one hundred and fifty thousand Armenians live in displacement, stripped of their homes, their cultural and religious heritage, and their fundamental right to live safely on their own land. Despite the profound trauma of ethnic cleansing, their demand remains clear and unanimous: the right to return safely and permanently to Nagorno-Karabakh under internationally guaranteed conditions of security, dignity, and self-determination.Any attempt to present the current situation as a foundation for peace is illusory. Peace imposed through force, demographic engineering, and the erasure of an entire people cannot be stable or just. Lasting peace in the South Caucasus requires accountability for grave violations of international law, the restoration of the rights of3,230Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9 Feb, 11:12
🇦🇲🇬🇧 Բաց նամակ Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահինՁերդ Գերազանցություն,Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին:2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, հարկադրանքի և համակարգված ահաբեկման կանխատեսելի ու նպատակաուղղված հետևանք, որն իրականացվեց միջազգային հավաստի պաշտպանության բացարձակ բացակայության պայմաններում: Օրերի ընթացքում տարածաշրջանում հազարամյա արմատներ ունեցող բնիկ ժողովուրդը վերացվեց իր հայրենիքից:Այսօր ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր ապրում են տեղահանության մեջ՝ զրկված իրենց տներից, մշակութային ու կրոնական ժառանգությունից և սեփական հողում ապահով ապրելու հիմնարար իրավունքից: Չնայած1,990Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9 Feb, 08:59
‼️Սիրելի՛ հայրենակիցներ,Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի 2026 թվականի փետրվարի 8-ի հայտարարության իրազեկում ենք ձեզ, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00 քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)։Արցախի տեղեկատվական շտաբ2,830Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
8 Feb, 17:11edited
‼️Սիրելի՛ հայրենակիցներ,Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, ք. Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան»կայարանի հարևանությամբ)։, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։ Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։ Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է։Արցախի տեղեկատվական շտաբ:2,870Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
4 Feb, 13:47

3,110Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
4 Feb, 13:47
ԱՀ նախագահի պաշտոնակար,ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանըՍույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք այցելեցին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։ Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրեց Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնեց Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։3,400Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
26 Jan, 07:27
‼️Իրազեկում Հարգելի հայրենակիցներ, Ի լրումն 2025 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության՝ աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներինՀայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ 2026 թվականի հունվարի 5-ից սկսած ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում առնչվում են տարաբնույթ խնդիրների, ուստի իրավախորհրդատվական աջակցությունը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։ Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված3,810Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9 Jan, 11:02
❗️❗️❗️ԻրազեկումՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆՂեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումներիմասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ. 1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնումստորագրման պահից:ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ2026թ․ հունվարի 9 ՆՀ-1-Ա4,950Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
13 Nov 2025, 13:20
‼️ԻրազեկումՍիրելի հայրենակիցներ,Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի նոյեմբերի 4-ին տեղադրված հայտարարության, հայտնում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմողների թիվը և նրանց բախշվածությունը ըստ մարզերի, ձևավորվել են իրավական հարցերով մարզային աշխատանքային խմբեր, որը նպատակ է հետապնդում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և մեր հարենակիցներին ազատել լրացուցիչ դժվարություններից:Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում գործող աշխատանքային խմբերին։Ըստ անհրաժեշտության նմանատիպ աշխատանքային խմբեր կձևավորվեն նաև այլ6,180Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
4 Nov 2025, 07:58
Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։📍 Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա 🕒 Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00 📞 Հեռախոս՝5,680Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
27 Oct 2025, 11:17
‼️Իրազեկում Հարգելի հայրենակիցներ Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում 2024 թվականի հունվարի 16-ին լրացվել է նոր հոդված, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կենսաթոշակային ֆոնդում բացված հաշվին կամ վերադարձվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով: 2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային5,300Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
21 Oct 2025, 11:27
❗️❗️ԻրազեկումՀարգելի հայրենակիցներ Իրազեկում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ընթացակագերի, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվական աջակցություն ստանալու համար, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 11:00-ից 18:00-ն կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, հասցեն՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17Ա, կամ զանգահարել +37493948765 նույն հեռախոսահամարով առկա է նաև WhatsApp, Telegram հեռախոսահամարին:Արցախի Տեղեկատվական շտաբ5,120Open in Telegram
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
29 Aug 2025, 13:01

Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
27 Aug 2025, 10:46
Հարգելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, ժամը 10:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։ Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։ «Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։ Միջոցառման ընթացքում կկատարվի խաչքարերի օրհնության կարգ, տեղի կունենա ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողություն։7,050Open in Telegram
Related Channels
Other channels in the same section of the catalogue.
