Latest posts

Թուրքիան այսօր
22 Sept, 19:15
Էրդողանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Կոբախիձեի, ՄԹ վարչապետ Բըրնհեմի և Կատարի էմիր Ալ Թանիի հետ:«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
22 Sept, 17:20
Իսրայելական The Jerusalem Post-ը հայտնում է, որ Էրդողանը ծրագրում է արտգործնախարար Հաքան Ֆիդանին առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:Էրդողանը այժմ Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և արդեն սկսել է մի շարք դիվանագիտական հանդիպումներ։ Ժամկետը հատկապես զգայուն է, քանի որ գլխավոր քարտուղարի ընտրության մրցավազքը շարունակում է մնալ անորոշ. այս պահին չկա բոլորի համար ընդունելի թեկնածու:Գործող քարտուղար Գուտերեշի ժամկետը ավարտվում է դեկտեմբերի 31-ին: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի առաջարկությամբ։Թեկնածուին անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի առնվազն 9 ձայն, ինչպես նաև նա չպետք է բախվի խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի, վետոյին: Այնուհետև ԱԽ-ն մեկ թեկնածու է առաջարկում Գլխավոր ասամբլեային, որը պաշտոնապես նշանակում է
Թուրքիան այսօր
22 Sept, 16:43
🇹🇷 «Աշխարհը հինգից մեծ է». Էրդողանը ելույթում կրկնել է իր քաղաքական դոկտրինը. 🔴 «Մենք շարունակելու ենք ասել, որ «աշխարհը հինգից մեծ է» այն հասարակությունում, որտեղ իրավունքը գերակշռում է ուժեղների նկատմամբ, այլ ոչ թե ուժեղները՝ իրավունքի նկատմամբ։ Ավելի արդար
Թուրքիան այսօր
22 Sept, 16:34
🇹🇷🇦🇲🇦🇿 Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի:Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Անկարան ողջունում և սատարում է երկու առաջնորդների՝ խաղաղությանն ուղղված հանձնառությունը։Էրդողանը նաև նշել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող հաջող գործընթացի մասին։«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
22 Sept, 16:26
🇹🇷🇺🇳 Էրդողան. 🇷🇺🇺🇦 Մենք անկեղծորեն հուսով ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 🇮🇷 Մենք կարծում ենք, որ պետք է ապահովվի նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ 🇨🇾 Պետք
Թուրքիան այսօր
22 Sept, 16:19edited
🇹🇷🇺🇳 Էրդողան.🇷🇺🇺🇦 Մենք անկեղծորեն հուսով ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։🇮🇷 Մենք կարծում ենք, որ պետք է ապահովվի նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։🇨🇾 Պետք է ճանաչվեն թուրք-կիպրոսցիների ինքնիշխան հավասարությունն ու միջազգային հավասար կարգավիճակը: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:🇪🇺 Եվրոպան, որը Թուրքիային դուրս է թողնում իր անվտանգության ճարտարապետությունից, չի կարող ավելի ուժեղ կամ ապահով լինել։ Մենք Եվրոպական միության հետ մեր ապագան կերտում ենք հենց այս ռազմավարական տեսլականի միջոցով և նույն տեսլականն ակնկալում ենք նաև ԵՄ-ից։🇮🇳🇵🇰 Հարավային Ասիայում կարևոր է, որ բոլոր վեճերը, այդ թվում՝ Քաշմիրի հարցը, լուծվեն երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան բանաձևերի շրջանակներում։«Թուրքիան
Թուրքիան այսօր
22 Sept, 16:14edited
🇹🇷🇺🇳 Էրդողանը ելույթ է ունենում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. 🇵🇸 Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստին պետությունը, վերանայել իրենց դիրքորոշումը։ Թեև նախագահ Աբբասը անձամբ ներկա չէ այստեղ, մենք, ինչպես
Թուրքիան այսօր
22 Sept, 16:12edited
🇹🇷🇺🇳 Էրդողանը ելույթ է ունենում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում.🇵🇸 Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստին պետությունը, վերանայել իրենց դիրքորոշումը։ Թեև նախագահ Աբբասը անձամբ ներկա չէ այստեղ, մենք, ինչպես և անցյալ տարի, շարունակելու ենք բարձրաձայնել ազատ և ինքնիշխան Պաղեստին պետության ձայնը։Անձամբ ես՝ որպես հայր և պապ, ով սիրում ու փայփայում է իր զավակներին ու թոռներին, ստիպված եմ այս ամբիոնից ասել հետևյալը. Այսօր Գազան ոչ միայն երեխաների համար աշխարհի ամենամեծ գերեզմանոցն է, այլև այն վայրը, որտեղ գրանցվում են երեխաների անդամահատման ամենաբարձր ցուցանիշները։Գազան վերածվել է մեր ժամանակների ամենաանմարդկային և ամոթալի համակենտրոնացման ճամբարի։ Ներողություն եմ խնդրում, բայց սա Թայիփ Էրդողանի անձնական խնդիրը չէ։ Սա հումանիտար խնդիր է։ Սա բոլորիս խղճի հարցն է։Մենք բախվում ենք ցեղասպան մտածելակերպի, որը երբեք չի հագենում
Թուրքիան այսօր
22 Sept, 08:54
Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում մասնակցել է Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպմանը։«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
20 Sept, 18:55
Եմենի հութիների շարժումը նախազգուշացրել է Պակիստանին և Թուրքիային՝ Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով հնարավոր ռազմական միջամտության վերաբերյալ։ Շարժումը հայտարարել է, որ երկու երկրներից որևէ մեկի անմիջական ներգրավվածությունը կարող է հանգեցնել պատասխան գործողությունների:Հութիների քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Բուհայթին նախազգուշացրել է, որ Պակիստանի կամ Թուրքիայի անմիջական ներգրավման դեպքում շարժումը կպատասխանի՝ «երկաթե բռունցքով»։ Սաուդյան Արաբիան բախվում է հութիների կողմից ավելի ինտենսիվ հարձակումների։ Շաբաթ օրը շարժումը Ռիադի օբյեկտների ուղղությամբ իրականացրել էր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ:Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան օգոստոսին ստորագրել էին Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը, որը սահմանում է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր երեք երկրների դեմ:
Թուրքիան այսօր
20 Sept, 18:38edited
Ըստ նախնական ոչ պաշտոնական արդյունքների՝ Բեռլինի ընտրություններում հաղթում է ծայրահեղ ձախերի «Ձախ» կուսակցությունը (Die Linke)՝ ստանալով ձայների 25,8%-ը։Այս արդյունքը հնարավորություն է ստեղծում, որ կուսակցության՝ թուրքական ծագում ունեցող թեկնածու Էլիֆ Էրալփը դառնա Բեռլինի քաղաքապետ։Ծագումով թուրք Էլիֆ Էրալփի ընտանիքը Թուրքիայից Գերմանիա է տեղափոխվել 1980 թվականի պետական հեղաշրջումից հետո։«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
20 Sept, 11:11
🇹🇷🇺🇳 Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին:«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
18 Sept, 16:32
«Միասնության ուժը - 2026» խորագրով զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ:Երեք փուլից բաղկացած զորավարժությունները կազմակերպվելու են օկուպացված Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:Զորավարժությունները կանցկացվեն անձնակազմի, մարտական տեխնիկայի, ռազմածովային և ավիացիոն միջոցների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ:«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
15 Sept, 17:14
Հաքան Ֆիդանին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահը:«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
15 Sept, 11:35
🇦🇿🇹🇷 Մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը. Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև շփումները պարբերական բնույթ են կրում և, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն «անզուգական
Թուրքիան այսօր
15 Sept, 11:31
🇦🇿🇹🇷 Մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը.Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև շփումները պարբերական բնույթ են կրում և, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն «անզուգական են» աշխարհում:«Երկու երկրները միմյանց հետ կապված են հարաբերություններով, որոնք անզուգական են աշխարհում։ Բոլոր ոլորտներում համագործակցությունն արտացոլված է Շուշիի հռչակագրում»,- ասել է նա:«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
14 Sept, 18:57
forwarded from @vardan_voskanyan
Դադիվանքի կաթողիկեն 13-րդ դարասկզբին կառուցած հայ իշխանուհի Արզու խաթունը հենց այդ հայկական վանական համալիրում արձանագրել է՝«...անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս...»։Ամենամեծ պղծությունն այն է, երբ այդ «թուրքաց» հերթական բարբարոս ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու անդրանիկ զավակին, կանգնում է նույն իշխանուհու թողած արձանագրության վայրում և լկտիաբար հայտարարում՝ թե սրբավայրը, իբր, հայերինս չէ։Միայն աչոք և մտոք կույրը կհավատա այս բարբարոսների հետ խաղաղությանը։#թշնամու_իրական_վիճակը🆔 @vardan_voskanian
Թուրքիան այսօր
14 Sept, 11:29edited
🇹🇷🇦🇿 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-ից 16-ը կմեկնի Ադրբեջան։ Նա կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Նախատեսվում է հանդիպում նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմարդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում շարունակվող համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերը։«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
13 Sept, 05:42
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպան Ջոել Լիոնին նշանակել է Անկարայում Իսրայելի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար:Նա այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ իր հավատարմագրման փաստաթղթերը ստանալու համար՝ պաշտոնապես ձևակերպելով իր պարտականությունները։«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
8 Sept, 17:55
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության (TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԹՊԿ-ի 13-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները․ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-30-ին:«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
