Latest posts

Vardan Voskanyan's Channel
21 Sept, 09:48edited
Չնայած որոշ լրատվամիջոցներ ռազմական նկատելի հաջողություններ գրանցած՝ Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահ» շարժումն այժմ էլ փորձում են ներկայացնել միայն «հողաթափերով և ինքնաձիգերով զինյալներ», դա բոլորովին չի համապատասխանում այս կառույցի ունեցած ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական-քարոզչական կարողությունների իրական պատկերին։«Անսարալլահի» տեղեկատվական-քարոզչական համակարգը, պատկերավոր ասած, գործում է գրեթե նույնքան արագ, որքան նրանց ունեցած բալիստիկ հրթիռները։Մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ երեկ Սաուդյան Արաբիային նույնիսկ միայն խոսքային աջակցությունից ընդամենը ժամեր անց «Անսարալլահի» քաղբյուրոյի անդամ և խոսնակ Մուհամմադ ալ-Բուխայթին Թուրքիային և Պակիստանին սպառնացել է «երկաթե բռունցքով» հարվածով, եթե այդ պետությունները միջամտեն Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությանը։Պատմությունը երբեմն ունի հեգնելու հատկանիշ՝ Հայաստանին «երկաթե բռունցքով» սպառնացող Բաքվի
Vardan Voskanyan's Channel
20 Sept, 18:24edited
Այսօր արդեն, փաստացիորեն, Սաուդյան Արաբիայի և եմենյան «Անսարալլահի» ուղղակի բախման մեջ Մերձավոր Արևելքի ամենաթանկարժեք բանակն առայժմ ոչ մի արդյունավետ և հաջող գործողություն չի կարողանում իրականացնել։Հակառակ սրան, Մերձավոր Արևելքի ամենաաղքատ պետության՝ Եմենի, միայն մի հատվածը վերահսկող «Անսարալլահը» մինչ այս պահը գրեթե ամեն օր գրանցում է ռազմական լրջագույն հաջողություններ՝ ԱԹՍ-ների և հրթիռային ուղիղ հարվածների տակ պահելով Սաուդյան Արաբիայի տարածքի մի շարք զգայուն կետեր։Եմենցիները հենց այս պահին ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն։Զեյդիական ուղղության շիայականություն դավանող «Անսարալլահի» գաղափարախոսության դեռևս միջնադարից եկող կարևոր սկզբունքն առ այն, որ զեյդիական համայնքը կարող է առաջնորդել միայն այն իմամը, որը բռնության և ճնշման դեմ «սրով Ապստամբողն» է (արաբ.՝ «ալ-Կա'իմ բի-լ-սայֆ»), այս կազմակերպությունը
Vardan Voskanyan's Channel
18 Sept, 13:59edited
Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն։ Դրանք ոչ թե մարտավարական, այլ հենց ռազմավարական բնույթի են, ինչը հսկայական ազդեցութուն է թողնում Մերձավոր Արևելքում լայն իմաստով։«Անսարալլահի» գործողություններն, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը, և այդ երկրի, Պակիստանի ու Թուրքիայի միջև վերջերս ստեղծված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակության ցուցադրմանը։Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը նույնպես, փաստացիորեն, կորցրել է իր նշանակությունը։Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը՝ Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումների կրճատման դեպքում։Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի՝ ստեղծելով նկատելի ռիսկեր ներքաղաքական կայունության առումով, ինչն իր հերթին վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այդ երկրի ներսում։Եվ այս ամենն իրականացրել է Իրանի
Vardan Voskanyan's Channel
16 Sept, 19:29
Խաղաղության հանդեպ խնամք» գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագայում իմաստազուրկ արտահայտությունը մի կողմ թողնելով, պետք է արձանագրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ վարչախմբի պարագլուխը և նրա օգնական հորջորջվող ոմն Հիքմեթ Հաջիևն առնվազն երեք դրվագով հստակ քարոզչական ուղեգիծ են առաջ մղել երկու միմյանց շաղկապված ուղղություններով՝1. հայկական հոգևոր քաղաքակրթական և մշակութային ժառանգություն արհեստածին Ադրբեջանի կողմից վերահսկվող ողջ տարածքում, իբր, գոյություն չունի, 2. Հայաստանը պետական (sic!) մակարդակով, իբր, վարել է Արցախի տարածքում մահմեդական սրբավայրերի ավերման և պղծման քաղաքականություն։Ընդ որում, բոլոր երեք վերոհիշյալ դրվագները կապված են այս բացահայտ սուտը և կեղծիքը միջազգային տարբեր շրջանակներում տարածելու հետ։Ինձ համար առայժմ մեծամասամբ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձրStreamableWatch unnamed | StreamableWatch "unnamed" on Streamable.
Vardan Voskanyan's Channel
15 Sept, 17:21edited
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։Լավագույն դեպքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում
Vardan Voskanyan's Channel
14 Sept, 18:33edited
Դադիվանքի կաթողիկեն 13-րդ դարասկզբին կառուցած հայ իշխանուհի Արզու խաթունը հենց այդ հայկական վանական համալիրում արձանագրել է՝«...անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս...»։Ամենամեծ պղծությունն այն է, երբ այդ «թուրքաց» հերթական բարբարոս ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու անդրանիկ զավակին, կանգնում է նույն իշխանուհու թողած արձանագրության վայրում և լկտիաբար հայտարարում՝ թե սրբավայրը, իբր, հայերինս չէ։Միայն աչոք և մտոք կույրը կհավատա այս բարբարոսների հետ խաղաղությանը։#թշնամու_իրական_վիճակը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
12 Sept, 19:56edited
Էթնիկ զտման ենթարկված և բռնազավթված Արցախում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված խայտառակ «միջոցառման» շրջանակներում ամենանողկալին նույնիսկ Հիքմեթ Հաջիև կոչեցյալը չէր։Ավելի նողկալի և արգահատելի էին եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն սինլքորի հետ ստորաքարշորեն հռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ։Իմ ճանաչած Եվրոպան գերմանացի խոշորագույն արևելագետ-հայագետ և մեծ մարդասեր պրոֆ. Յոզեֆ Մարկվարտի Եվրոպան է, անգլիացի խոշորագույն բանաստեղծ, գրող և մարդասեր Ջորջ Բայրոնի Եվրոպան է, նորվեգացի մեծագույն բևեռախույզ և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի Եվրոպան է, ֆրանսիացի նշանավոր գրող, գրականագետ և մարդասեր Անատոլ Ֆրանսի Եվրոպան է և այլն։Հենց վերոնշյալ մարդկանց Եվրոպան է այն Եվրոպան, որին պետք է ձգտել և որից պետք է օրինակ վերցնել, այլ ոչ թե լկտիությամբ պղծված Գանձասարում և Դադիվանքում հռհռացող մի խումբ ցինիկների «Եվրոպան»:#նողկանք🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
11 Sept, 20:27edited
Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց։Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ։#հարափոփոխ_տարածաշրջանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
11 Sept, 06:00
Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները։Երբ ասում եմ՝ ազնվական, մի հասկացեք կոնկրետ դասակարգային կամ այլ խոսքերով՝ իշխանական տներից ծագումը, այդպիսիք մեզանում մոնղոլներից և թուրքմենական ցեղերի արշավանքներից հետո արդեն իսկ գրեթե վերացել էին, խոսքը բարոյական մակարդակում ազնվական լինելու մասին է, իրական արժեքներ դավանելու, արժանապատվություն ու սկզբունքներ ունենալու մասին, մարդկայնորեն օրինակելի լինելու վերաբերյալ։Հենց նման ազնվական մարդկանց պակասությունն է, որ ստեղծում է նպաստավոր պայմաններ մեր հասարակության մեջ լայն իմաստով ստորաքարշության, պատեհապաշտության և հոգով ստրկության ծաղկման և բարգավաճման համար։#չՀայաստանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
8 Sept, 19:55
Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում կա հետևյալ տողը՝ yezī... ašā drujəm və̄ṇghaitī - «քանզի... ճշմարտությունը (ašā) ստին (druj) կհաղթի»:Ավեստայի այս միտքը համարվում է զրադաշտական գաղափարախոսության առանցքային հիմնասյուներից մեկը, սակայն, ըստ էության, ունի համամարդկային բարոյական արժեք։Ավեստայի լեզվի ašā բառը ցեղակից է հին պարսկերենի arta ձևին, իսկ այս երկուսը՝ հայերենի «արդ» - «ձև, կարգուկանոն» արմատին, որից ունենք նաև «արդար» բառը։ Իրանական լեզվական ավանդույթում ašā և arta բառերը բազմիմաստ են, նշանակելով՝ «տիեզերական կարգուկանոն, ճշմարտություն, աստվածային արդարություն»։Ավեստայի լեզվի druj բառը նույնպես բազմիմաստ է՝ «տիեզերական քաոս, սուտ, խաբեություն, դիվական չարիք» և ցեղակից՝ հյուսիսարևմտաիրանական druž ձևին՝ վկայված նաև հայերենում՝ «դրուժ» - «նենգ(ություն), խարդախ(ություն)», որից նաև ունենք «դրժել», «ուխտադրուժ», «տիրադրուժ» և այլն:Ուստի, եթե փորձենք Ավեստայի նշված տողը
Vardan Voskanyan's Channel
8 Sept, 16:15
Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգտոնը կարող է վերահսկել։Ըստ հոդվածի.1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի
Vardan Voskanyan's Channel
7 Sept, 13:00
Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ ռուսերենը համապետական լեզու էր, բայց հայերեն խոսելիս երբեք «ну» չեմ ասել և հիմա էլ չեմ ասում։Հայերենի «դե»-ին ի՞նչ է եղել, որ այն փոխարինեմ որևէ այլ լեզվի բառով։Հիմա մեզանում ինքնիշխանության ծարավից, իբր, տոչորվող, սակայն իրականում աշխարհայացքով մաքուր բոլշևիկներ են հայտնվել, որոնք երկու բառը մեկ «ну» են ասում՝ երևի ընդգծելու համար, թե որքան «ինքնիշխան» են:#չՀայաստանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
1 Sept, 21:10edited
ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հարվածներ հասցրեց Իրանի հարավին, իսկ նախագահ Թրամփը սպառնաց, որ պատասխան հարվածների դեպքում էլ ավելի կուժգնանա Իրանի վրա հարձակումը։Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե պատասխանը չլիներ անզուգաչափ։Ամերիկյան հարվածներից և սպառնալիքից քիչ անց իրանական հրթիռները առաջին անգամ խոցել։են Հորդանանի ծայր արևմուտքում՝ Ակաբայի ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան «Քամփ Թիթին» ռազմակայանը, որտեղ Իրանին ավելի մոտ Հորդանանի արևելյան հատվածներից տեղափոխվել էր ամերիկյան զինուժի լրացուցիչ անձնակազմ։Չնայած իրանական հրթիռների չեզոքացման նպատակով աշխատել է նաև իսրայելական ՀՕՊ-ը, այսուհանդերձ իրանական լրատվամիջոցները տարածել են ռազմակայանի հրթիռային խոցման կադրեր։#հարափոփոխ_տարածաշրջանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
31 Aug, 05:58edited
Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուս, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիներն ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքին տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին,
Vardan Voskanyan's Channel
28 Aug, 19:12edited
1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները պահպանող Քաֆիրիստան (թարգմ.՝ «անհավատների երկիր») երկրամասը և տեղի բնակչությանը բռնի կերպով մահմեդականացրեց՝ երկրամասը կոչելով Նուրիստան (թարգմ.՝ «լույսի երկիր»):Երկրամասի մահմեդականացված էթնիկական խմբերից մեկի՝ կատի ժողովրդի, մի հատվածը՝ փախչելով ապաստանեց Չիտրալում, որն այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանի մաս էր՝ պահպանելու իր կրոնը։Այդ գաղթից մոտ 40 տարի անց վերջին հեթանոս կատին 1938թ. ընդունեց իսլամ, և հինավուրց հնդիրանական կրոններից մեկն այլևս դադարեց գոյություն ունենալ։Չնայած Բրիտանական Հնդկաստանում կատիների բռնի իսլամացման փաստ արձանագրված չէ, բայց պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը, փաստացիորեն, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց իր կրոնից, այլ նաև դարձավ խիստ մոլեռանդ մահմեդական։Նման պարադոքսի գիտական հիմնական բացատրությունն այն էր, որ կատիների հինավուրց կրոնը և դրա վրա հիմնված ինքնությունը կորցրել էր
Vardan Voskanyan's Channel
23 Aug, 19:58edited
Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործական ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։#չՀայաստանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
21 Aug, 19:38edited
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց։#թշնամու_իրական_վիճակը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
19 Aug, 16:15
Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։#չՀայաստանը #հավերժականՀայաստանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
16 Aug, 07:06edited
Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է։#չՀայաստանը🆔 @vardan_voskanian
Vardan Voskanyan's Channel
12 Aug, 04:30edited
Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետն անդրադարձել է նաև Ատրպատականի սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն ունենալ «ադրբեջանցի» ճարտարապետ, քանի որ չկային ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ադրբեջանական էթնիկական և մշակութային ինքնությունը, բայց առավել մեծ լկտիություն է «ադրբեջանցի» հայտարարել մի ճարտարապետի, որի անվան «աջամի» բաղադրիչը տվյալ ժամանակի գրական արաբերենից և պարսկերենից թարգմանաբար ուղղակի նշանակում է «ոչ արաբ, իրանցի»՝ ի հակադրություն «արաբի»։Բաքվի բռնապետի ղեկավարած պետական կազմավորում կոչեցյալն արհեստածին է ամեն
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
