gram news
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman channel avatar

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

@varuzhandragoman

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):

ProjectsHYPolitics

9,800subscribers

Open the Channel

Latest posts

  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    19 Sept, 05:42

    Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,◾ ՀՀ շարունակվող
    1,860704213621Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    18 Sept, 07:46

    forwarded from @armstudies

    Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով աշխատաժողովը։Միջոցառման ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է, ուստի կարող եք ծանոթանալ թե՛ խոսնակների ելույթների (ստորև time-coder-ներ են), այնպես էլ հարց ու պատասխանի բաժնին։Հիմնական ելույթներ.▪️«Հայտնի» ու «անհայտ» TRIPP-ը - պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռ. Մելքոնյան (37։34 - 53։34)▪️TRIPP. ապագայի ո՞ր ուղին է ընտրում Հայաստանը - արտակարգ և լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ա. Այվազյան (54։09 - 01։14։44)▪️Իրանական մտորումներ - ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խ. Շիրղոլամի (01։14։50 - 01։39։48)Հարց ու պատասխան (01։39։57 - 02։33։50)Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն | @armstudies
    YouTube#ՀԻՄԱ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ TRIPP-Ի ՄԱՍԻՆ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ. #ՈՒՂԻՂԲաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
    1,78036142Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    10 Sept, 06:53

    forwarded from @armstudies

    «Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» թեմայով աշխատաժողով, որի շրջանակներում քննարկվելու են «Թրամփի ուղի» (TRIPP) անունը կրող աշխարհաքաղաքական ծրագրի էությունը, դրա առաջ բերած տարածաշրջանային նոր իրողությունները,
    Image from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /DragomanImage from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
    318127Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    2 Sept, 14:32

    Ու հիմա, ամեն րոպե մեր կողքը կատարվող էս անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս։Իրականում, մենք քո կարիքն ունենք, ոչ թե դու՝ մեր։Նկարում՝ Գանձասարը, որտեղից բացվող տեսարանում աշխարն ազատ էր ու եռագույն։ Տոնդ շնորհավոր։պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
    Image from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /DragomanImage from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
    3,8501764111311Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    8 Aug, 07:18edited

    Այս տարվա փետրվար-մարտին, երբ ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով հարձակվեցին մեր հարևան Իրանի վրա և սկսվեց մինչ այսօր շարունակվող պատերազմը, շատերը հասկացան, թե որքան վտանգավոր է «TRIPP» կոչվող արկածախնդրությունը Հայաստանի համար։Ավելին, այդ առիթով մասնագետները (իրական, այլ ոչ թե պարզ քարոզիչները) հերթական անգամ զգուշացրեցին, որ «TRIPP» կոչվածը, ըստ էության, նույն «Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծավալապաշտական ծրագրի կոսմետիկ անվանափոխված տարբերակն է։ Հետևաբար՝ «Թրամփի ուղին» ոչ միայն չի չեզոքացրել հակահայկական այդ ծրագրից բխող վտանգները, այլև, ընդհակառակը, ավելացրել է նորերը անմիջապես Հայաստանի տարածք տեղափոխելով Իրան-ԱՄՆ հակամարտությունը։Այս տեսանկյունից գուցե պատահական չէ, որ ամերիկա-իսրայելական հարձակման օրերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, բառացիորեն հրթիռների տակ հենց իրանական կողմի նախաձեռնությամբ հրատարակվեց այս հարցին վերաբերող և պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ մեր համահեղինակած
    Image from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /DragomanImage from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
    6,0604318542Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    7 Aug, 16:44edited

    Այսօր դատարանի բակում, ուր հավաքվել էինք ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ առաքելական եկեղեցու, մի քանի անգամ հարցրեցին, թե ինչու հարցազրույց չեմ տալիս կամ չեմ գրում իմ էջերում վերջին շաբաթներին:Հարաբերական այս լռությանս պատճառը մեկն է. ժամանակ է պետք պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղիների փնտրտուքի և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու հնարվորությունների ստեղծման համար: Ցավոք, առկա իրավիճակը վերջինիս համար նոր խնդիրներ է առաջ բերել, և ոչ հակառակը: Սակայն մինչ քաղաքական այս լուրջ բաների մասին նորից խոսելը ուզում եմ կիսվել ինձ համար չափազանց անձնական, բայց այդպիսով նաև եզակի ոչ քաղաքական այս հարցազրույցով:Թեման մանկությունն է, տունը, Արցախը և երազելու կարևորությունը: Սա նայելով, կիմանաք, թե ինչպես կարելի էր թերթ տպել յոթերորդ դասարանում ու էդ թերթը բաժանել քաղաքում: Կամ ինչ կապ ուներ Բերձորի հետ Մադրիդի Ռեալ ակումբը 🤓Հուսամ ամեն մեկիդ սա կհիշեցնի ձեր մանկությունը ու
    3,750video671331Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    22 Jul, 06:46

    Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։Մինչդեռ քաղաքական արձակուրդը բացառապես Հայաստանում է։ Իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող։Ահավասիկ երեք լուր, որոնք մնացել են «մանդատակռվի» ստվերում.📌 ԱՄՆ ու Իրանի միջև վերսկսված պատերազմը (իսկ արդյո՞ք այն երբևէ դադարել էր) մտնում է մի նոր փուլ, որտեղ կողմերը իրենք իրենց թողել են բացառապես մեկ գործիքով՝ իրավիճակի շարունակական սրում։ Միայն մեկ թիվը բավարար է պատկերացնելու լարվածության ծավալները. այս պահին ԱՄՆ կողմից պատերազմի մեջ ուղիղ և անուղղակի արդեն ներգրավված է ավելի քան 50 հազար մարդ։ Ու սա, կարծես թե, միայն սկիզբն է։📌 Ալիևը հետևողական
    DWАлиев косвенно подтвердил контакты политиков ФРГ и РФ в БакуПрезидент Азербайджана Алиев сообщил, что погранслужба страны зафиксировала одновременное пребывание в Баку известных немецких и российских политиков. Канцлер ФРГ Мерц заявил, что ничего не знает об этой встрече.
    4,03029143111Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    12 Jul, 10:52

    forwarded from @armnationalfront

    ⚡️Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ջրում է Բագրատ Սրբազանին🔷Վեհափառը Սուրբ պատարագից հետո վարդաջրով օծել է հոգևորականներին։@armnationalfront
    4,330video12994Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    25 Jun, 05:34

    Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների տակ են։Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։Ցավոք, չսխալվեցինք։Երեկ ապօրինի ձերբակալել են ՀայաՔվեի առաջնորդներից Ավետիք Չալաբյանին հերթական շինծու գործով։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, հատկապես հիշելով, որ Ավետիքը, Բագրատ սրբազանը և մնացած տասնյակ ու հարյուրով ձերբակալված մարդիկ պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու ու զարգացած հայկական պետություն ունենալու համար։Աջակցություն ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։Հ.Գ. Արդեն 1000 օր է՝ Բաքվում գերության
    5,6306331123Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    22 Jun, 10:33

    Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական
    TelegramOstrich NestTelecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement Yerevan, June 22, 2026. Telecom Armenia and AzerTelecom companies have signed a bilateral agreement on the reciprocal provision of internet transit, enabling the commercial…
    5,090221715865Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    22 Jun, 07:37edited

    Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։Ընդհանրապես պետք է հիշել. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է։պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
    Image from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /DragomanImage from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
    4,5707725221763Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    19 Jun, 12:17

    forwarded from @arm_aeternum7

    ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի դեմ ու Սև լճի գնդակահարությունըՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը 4-օրյա պատերազմի ընթացքում մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և սպանության համար։Ադրբեջանը խախտել ա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար հոդվածները (կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք։ Ադրբեջանը պարտավոր ա հարազատներին վճարել 90,000 եվրո․․․Ենթադրում եմ, որ էս որոշումը չի կարա դրական ազդեցություն չունենա նաև Սև լճի դեպքերի (հայ գերիների / զինվորների գնդակահարությունը ՀՀ տարածքում 2022 թ․):Նույնը կարա վերաբերի կին-զինվորականաների խոշտանգումներին Ջերմուկի հատվածում):Բայց ՀՀ կառավարությունը կարծում ա, որ պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորներին պատժելը «խանգարում ա խաղաղությանը»։ Ու հետ ա քաշում միջազգային հայցերը։Ի՞նչ կա ինքնիշխանությունից, իրավազորությունից, մարդու իրավունքներից, բանակի հեղինակությունից «միջազգային ճանաչված սահմաններում»։N.B. N.B
    Image from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /DragomanImage from a post by Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
    3,700493281Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    14 Jun, 17:33

    forwarded from @vardan_voskanyan

    Կյանքումս առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան, քան բանտերում բազմաթիվ հայորդիների պահող և բարոյահոգեբանական բռնության ենթարկող Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչ ինչ-որ Հիքմեթ Հաջիև կոչեցյալի և նրան ուղեկցողի «ժպիտներով լի զբոսանքն» էր Դիլիջանում չեմ տեսել։Ցանկացած նվաստացում, ի վերջո, պետք է սահման ունենա։#չՀայաստանը🆔 @vardan_voskanian
    3,9909450444072Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    13 Jun, 06:13

    Քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն սկսվել է, այս մի գրառումս կլինի ֆուտբոլային երանգներով։Ինչպես գիտեք, Թուրքիայի ազգային հավաքականն էլ է մասնակցում առաջնությանը և առաջին խաղը Ավստրալիայի հավաքականի հետ կայանալու է վաղը։ Բայց երկու օր է՝ Թուրքիայում լայն քննարկվում են ոչ թե հավաքականի խաղային ոճը կամ էլ հաղթելու շանսերը, այլ իշխանության միջամտությունը ֆուտբոլային կյանքին։Այդ թեժ քննարկումների առիթը ազգային հավաքականի համար պատրաստված պաշտոնական հոլովակն է (տե՛ս կից), որն ունի մի քանի պատճառ։Նախ հոլովակը պատրաստել են իշխող կուսակցությունում, բայց ներկայացնում են ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչը, փաստորեն, ոչ միայն չեզոքության խախտում է, այլև իշխող ուժի անթաքույց գովազդ։Երկրորդ. հոլովակը կարծես Էրդողանին գովերգող հարյուրավոր նմանատիպ երգ-հոլովակներից լինի, որտեղ ազգային հավաքականը այլաբանորեն պատկերվում է որպես Էրդողանի զավակը. ավտորիտար համակարգի վառ դրսևորում է։Վերջ
    4,620video322213Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    12 Jun, 16:43

    Պակիստանի վարչապետ Շ. Շարիֆը քիչ առաջ հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է կողմերի միջև։Եթե սա ճիշտ է, ապա լավ նորություն է։պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
    3,95029184Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    12 Jun, 14:41edited

    Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս բացված հայկական հետաքրքիր, կարևոր ու լավ ալիքներ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել։Մեր կյանքը ու ապրումները, այդ թվում՝ քաղաքական, միակ ու անկրկնելի Նունե Մելքումյանից - @itsnunetgԿրթաթոշակներ, խորհրդաժողովներ ու ամառային դպրոցներ խոստումնալից LevelUp-ի պրոֆեսիոնալ թիմից - @LevelUpArmeniansՀայոց ու համաշխարհային պատմություն պատմաբան Սուրեն Մանուկյանից - @unfiltered_historyՀանրային ռադիոյի արխիվը. անգին գանձարան - @armenianradioarchiveՕսմանյան կայսրություն ու արևելագիտություն՝ հետաքրքիր աչքերով - @brieflysaidԿիբեռ-անվտանգություն և ոչ միայն մեր Ռուբեն Մուրադյանի հետ - @ostrichnestԱդրբեջան, Կովկաս ու Իրան իրանագետ Արտյոմ Տոնոյանի յուրահատուկ մատուցմամբ - @caspian_frontiersՄայր Աթոռի թելեգրամյան ալիքը - @MotherSeeԴեռևս այսքանը։ Բաժանորդագրվե՛ք ու օգտվե՛ք։
    6,330632522Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    12 Jun, 14:14edited

    Հերթական անգամ նորմալ չեն աշխատում Facebook, Instagram ու Whatsapp ցանցերը։Ճիշտը Թելեգրամն (Telegram) է, բաժանորդագրվե՛ք։պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    12 Jun, 06:11

    Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու։պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
    3,5004215Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    12 Jun, 06:11

    ԽԱԽՏԵԼՈՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸՀայաստանում չկա ներքին քաղաքականություն։ Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու մշտապես մնում է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։ Դպրոցական դասագրքերում սա բանաձևված էր «Հայաստանը կռվախնձոր էր x-ի և y-ի միջև» ոչինչ չասող նախադասությամբ, որտեղ x-ն ու y-ը փոխվում էին, բայց չէր փոխվում բուն երևույթը՝ ձևավորելով յուրատեսակ բարդույթ։Մինչդեռ սա ունի քաղաքագիտական հստակ բացատրություն։ Անկախ Հայաստանի ներսում կատարվողից կա ավելի լայն՝ գլոբալ իրականություն, որը ազդում, եթե կուզեք՝ կանխորոշում է դեպքերի տրամաբանությունը Հայաստանի ներսում։ Հայկական պետության ու հայ ժողովրդի համար այդ գործընթացներն են թելադրում թե՛ պետական ընթացքը, և թե՛ հասարակական կյանքը։ Լավ է, թե վատ, բայց մենք չունենք
    4,3105423225Open in Telegram
  • Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

    10 Jun, 06:14

    forwarded from @vardan_voskanyan

    Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպից հետո։ԱՄՆ-ի ԶՈւ-երը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի տարածքում իրանական ՀՕՊ համակարգերին։Պաշտոնական Վաշինգտոնը հարձակումը անվանել է «նախազգուշական» և հույս հայտնել, որ դա չի խանգարի բանակցություններին։Իրանի ռազմական պատասխանը եղել է շատ արագ։ ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ներով և հրթիռային հարձակում է իրականացրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա՝ ներառյալ Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի շտաբը։Իրանական կողմը տարածել է նաև Իրանի վրա գիշերային հարձակման ընթացքում 30 միլիոն դոլար արժողությամբ MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ-ի խոցման կադրեր։#հարափոփոխ_տարածաշրջանը🆔 @vardan_voskanian
    3,470video331021Open in Telegram