gram news
Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality channel avatar

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

@yerevanmunicipality

ProjectsHYPoliticsVerified by Telegram

6,028subscribers

Open the Channel

Latest posts

  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    22 Sept, 16:48

    forwarded from @avinyantigran

    1963 թվականին կառուցված և երբեք չհիմնանորոգված Երևանի թիվ 133 մանկապարտեզը առաջին անգամ հիմնանորոգվում է։2019-2025 թթ. Երևանում հիմնանորոգել և վերակառուցել ենք 45 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 11.000 երեխա:Հիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը:
    393video6Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    22 Sept, 14:30

    🔷 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում,🔹 մասնավորապես Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի:
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    22 Sept, 11:17

    🔷 Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:
    71971Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    22 Sept, 09:06

    🔷 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում։🔷 Չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերի առնչությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Առգրավվել է շուրջ 7 տոննա 43 կգ տարբեր ապրանքատեսականի։
    842video865Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    22 Sept, 07:37

    🔷 Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։🔷 Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։🔷 Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։🔷 Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։🔷 Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի
    891961Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    22 Sept, 05:30

    🔷 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ JMSN-ը գալիս է Երևան։🔹 Հոկտեմբերի 7, «Հայֆիլմ» կինոստուդիա 🔹 Տոմսերը՝ https://eventhub.am/am/concert/event/jmsn-live-in-yerevan-2026-5221c712-f221-4a77-b697-64bfde1b0e83🔷 Տարածաշրջանում JMSN-ի բացառիկ համերգը՝ Երևանում։
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    21 Sept, 10:23

    forwarded from @avinyantigran

    Շնորհավոր Անկախության 35-ամյակը:Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
    1,020video1921Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    21 Sept, 07:09

    🔷Շնորհավոր Անկախությանդ տոնը, Հայաստանի Հանրապետություն:
    1,0902410Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 17:57

    🫧🫧🫧
    1,180video1610Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 16:25

    🔷 COP17-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից շարունակվում է մանկական բնապահպանական արշավների ծրագիրը։
    1,180video14Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 15:54

    forwarded from @avinyantigran

    Երևանցիների, «Kärcher Armenia» ընկերության և «Green Green» էկոկենտրոն բնապահպանական ՀԿ-ի մեր գործընկերների հետ այսօր Երևանը մաքրեցինք աղբից ու թափոններից:Երևանը մեր տունն է։ Պահենք այն մաքուր։
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 14:09

    🔷 Երևանի քաղաքապետարանը, «Kärcher Armenia» ընկերության և «Green Green» էկոկենտրոն բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ, սեպտեմբերի 20-ին «Մաքրության համաշխարհային օրվա» շրջանակում բոլոր 12 վարչական շրջաններում կազմակերպել էր համաքաղաքային մաքրապատում։🔷 Միջոցառումն անցկացվում էր «Մաքրենք Երևանը միասին» կարգախոսով։ Այս գաղափարի շուրջ համախմբվել էին ինչպես երիտասարդներն ու մեծահասակները, այնպես էլ երեխաներն ու դպրոցահասակները, որոնց ընդհանուր նպատակն էր մաքրել Երևանը աղբից ու թափոններից և պահպանել քաղաքի մաքրությունը։
    1,030video104Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 13:23

    Այսպիսով, դիմավորեք նոր՝ բազմաֆունկցիոնալ ու ավելի ուժեղ գեղեցկուհիներին։Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյան
    989video15Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 12:50

    forwarded from @avinyantigran

    Այսօր բոլոր 12 վարչական շրջաններում համաքաղաքային մաքրման աշխատանքներ էին:
    971video17Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 11:21

    🔷 Երևան են հասել ևս 10 նոր բազմաֆունկցիոնալ «Kärcher» մեքենաներ․ դրանց ընդհանուր թիվն այժմ կազմում է 32։🔷 Տարբեր գործառույթներով հագեցած մեքենաները նախատեսված են մայրաքաղաքի փողոցներն ու բակային տարածքները մաքուր պահելու համար։
    1,040video151Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    20 Sept, 07:28

    forwarded from @avinyantigran

    Երևան են հասել ևս 10 նոր բազմաֆունկցիոնալ «Kärcher» մեքենաներ՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 32-ի։
    1,040video231Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    19 Sept, 18:40edited

    🔷 Ինչպես մենք բոլորս գիտենք դեռ դպրոցից, «ր» տառով սկսվող բառերը կարելի է մատների վրա հաշվել: Բայց ո՞րն է այդ բառերից ավելի մոտ Երևանին:🔷 Մարկ Գրիգորյանը ունի իր պատկերացումն այդ մասին:
    1,110video64Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    19 Sept, 11:04

    🔷 Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» (EMERGE) ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումների վերաբերյալ հանրային քննարկում։🔷 Ծրագիրը նպատակ ունի նպաստել Երևանի հանրային տրանսպորտի արդյունավետության, անվտանգության և մատչելիության բարելավմանը։ Ուսումնասիրվում են էլեկտրական նոր շարժակազմի ներդրման, դեպոների վերակառուցման ու արդիականացման, ինչպես նաև առաջնային տրանսպորտային միջանցքների ձևավորման լուծումները։🔹 Սեպտեմբերի 29, 2026 թ. 🔹🕤 09:30–13:30 🔹 «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոց, Գրիգոր Լուսավորչի փ. 4/2🔷 Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները։🔷 Ցանկալի է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն՝ լրացնելով նախագրանցման հայտը :🔷 Հանրային քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև առանց նախնական գրանցման։
    1,15042Open in Telegram
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    19 Sept, 08:06

    🔷 Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ին.🔹 Թիվ 22 երթուղի – Աբովյան փ. – Մոսկովյան փ. – Նալբանդյան փ. – Թումանյան փ. – Խանջյան փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Խանջյան փ. – Սայաթ-Նովա փ. – Նալբանդյան փ. – Մոսկովյան փ. – Աբովյան փ. – շարունակությունը նույնը։🔹 Թիվ 33 երթուղի – Ծիծեռնակաբերդի խճ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – շարունակությունը նույնը։🔹 Թիվ 75 երթուղի – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Ծով. Իսակովի պ. – շարունակությունը նույնը։🔹Թիվ 44 երթուղի – Տ. Մեծի պ. –
  • Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

    19 Sept, 05:57

    🔷 Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։🔹 Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։🔷 Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝🔹Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, 🔹Սախարովի հրապարակից, 🔹Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, 🔹Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, 🔹Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
    1,39033Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot